ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՆՖՈ

ՆԿԱՐԱԳԻՐ

  1. Անվանում / Մայրաքաղաքը
  2. ՀՀ պետական տվյալներ
  3. Հայկական ինքնություն
  4. Տնտեսություն

1. Անվանում / Մայրաքաղաք

  • Անվանումը – Հայաստանի Հանրապետություն (ՀՀ)
  • Մայրաքաղաքը – Երևան

Լեռները կանչում են Հայաստան աշխարհ

Ներկայիս Հայաստանի Հանրապետությունը զբաղեցնում է պատմական Հայաստանի տարածքի ընդամենը մեկ տասներորդը՝ կազմված Մեծ Հայքի Այրարատ, Սյունյակ, Գուգարք և Ուտիք նահանգների տարբեր հատվածներից։

Հայաստանը մի երկիր է, որտեղ բնության անաղարտ պատկերները միահյուսվում են հազարամյա պատմության և մշակույթի հետ։ Այս փոքրիկ, բայց հզոր երկիրը դարերի ընթացքում պահպանել է իր ինքնությունը, լեզուն և կրոնը՝ դառնալով կամուրջ անցյալի ու ներկայի, արևմուտքի ու արևելքի միջև։

Հայաստանը Արարատն է և Արագածը, Նոյյան տապանն է և Հայոց Մայր Տաճարը։

Այստեղ լեռները խոսում են, քամին՝ նվագում, գետերը՝ երգում, իսկ հազարամյա քարերը լռելյայն հիշում են։ Սարերի հովը, անտառների կախարդանքը և լճերի խաղաղությունը գերում են յուրաքանչյուր այցելուի։

Հայաստանը Լոռվա լռությունն է, Տավուշի թավիշը, Սևանի երկինքը, Ծաղկաձորի շունչը, Ջերմուկի հմայքը, Գյումրիի հոգին, Սյունիքի ոգին և Երևանի կենսունակ խինդը։

Հայաստանը պարզապես ուղղություն չէ․ այն զգացողություն է։

Երկիր, որտեղ հյուրընկալությունն ապրելակերպ է, որտեղ օտարը դառնում է բարեկամ, իսկ ճանապարհորդը՝ հարազատ։

Հայաստանի անվանումը

Ինչպես է առաջացել «Հայաստան» անվանումը

Հայաստանն իր անվան ու պատմության խորությամբ գրավում է այցելուներին առաջին իսկ պահից։ Այս հնագույն երկրի անվան ծագման շուրջ շրջանառվում են մի քանի հետաքրքիր վարկածներ։

Ըստ ավանդույթի

Հայկական ավանդույթի համաձայն՝ հայ ժողովրդի նախահայրն է համարվում Հայկ նահապետը, ով մ.թ.ա. 2492 թ.-ին հաղթել է Ասորեստանի բռնակալ Բելին և հիմնել անկախ պետականություն։ Նրա սերունդները կոչվել են հայք, իսկ երկիրը՝ Հայք կամ Հայոց աշխարհ։ Այստեղից էլ՝ «հայ» բառի հիմքով և իրանական «-ստան» վերջածանցով («վայր», «երկիր») ձևավորվել է ներկայիս «Հայաստան» անունը։

Պատմական հիշատակումներ՝

  • Ուրարտական ժամանակներից (մ.թ.ա. 9-րդ դար) հայերը բնակվում են այս տարածքում։
  • Մեկ այլ վարկածով ենթադրվում է, որ այս անունը կապ ունի Հայկական լեռնաշխարհի տարածքում մ.թ.ա. 15-րդ դարից առ մ.թ.ա 13-րդ դար /մ.թ.ա. 2-րդ հազարամյակ/ հայտնի Հայասա պետական կազմավորման անվան հետ, որը հիշատակվում է խեթական արձանագրություններում:
  • Մեկ այլ տարբերակ ենթադրում է, որ անունը կապ ունի մ.թ.ա. 2-րդ հազարամյակի Հայասա պետության անվան հետ։
  • Հայաստանի մասին հիշատակումներ կան մ.թ.ա. 6-5-րդ դարերի հույն պատմիչներ Հեկատեոս Միլեթացու և Քսենոփոնի աշխատություններում։

Ինչպես է առաջացել «Արմենիա» անվանումը

Օտար գրականության մեջ Հայաստանը հաճախ հայտնի է որպես Արմենիա։ Այս անվան շուրջ ևս կան մի քանի վարկածներ։

Պատմական հիշատակումներ՝

  • Ըստ Մովսես Խորենացու՝ Արամ անունով հայկական հերոսը (Հայկ նահապետի հետնորդ) տարածաշրջանում այնպիսի համբավ է ձեռք բերել, որ օտարները երկիրը կոչել են հենց նրա անունով։
  • Ըստ մեկ այլ տեսակետի՝ «Արմենիա» անվանումը գալիս է հին հույների առասպելական կերպարից՝ Արմենիոսից, ով եկել է Թեսալիայից և բնակվել Հայկական լեռնաշխարհում։
  • Հին պարսկական աղբյուրներում հանդիպում է Արմինա անունը՝ հիշատակված Դարեհ Մեծի Բեհիսթունյան արձանագրություններում (մ.թ.ա. 6-րդ դար)։
  • Հին հունարեն Ἀρμενία կամ Ἀρμένιος եզրույթներն առաջին անգամ կիրառվել են մ.թ.ա. 6-5-րդ դարերի պատմիչ Հեկատեոս Միլեթացու աշխատություններում, իսկ մ.թ.ա. 401 թ.-ին Քսենոփոնը իր «Անաբասիս» գործում նկարագրել է անցումը Հայկական լեռնաշխարհով՝ ներկայացնելով նաև հայերի հյուրընկալ բնույթը։
  • Armenia տարբերակն առավել տարածվեց հույների և հռոմեացիների շրջանում՝ սփռվելով ամբողջ աշխարհում։

Հայաստանի մայրաքաղաքը Երևանն է

Երևանը՝ Հայաստանի մայրաքաղաքը, հանդիսանում է երկրի ամենախոշոր քաղաքը։ Այն հիմնադրվել է մ.թ.ա. 782 թվականին՝ Արգիշտի Ա-ի կողմից՝ որպես Էրեբունի բերդաքաղաք։ Երևանի անվանումը ծնվել է հենց ուրարտական Էրեբունի ամրոցի անունից, որտեղից էլ սկիզբ է առել քաղաքը։ Երևանը համարվում է աշխարհի ամենահին շարունակաբար բնակեցված քաղաքներից մեկը՝ ավելի քան 2800 տարվա պատմությամբ։ Այսօր քաղաքը զբոսաշրջիկին դիմավորում է ժամանակակից կյանքի ու հինավուրց պատմության յուրահատուկ խառնուրդով՝ փողոցային արվեստ, ջերմ հյուրընկալություն և աշխույժ մշակութային միջավայր։

  • Գտնվելու վայրը — Արարատյան դաշտ, Հրազդան գետի վրա
  • Բնակչությունը — մոտ 1.3 միլիոն
  • Տարածքը — մոտ 300 քառ. կմ

Երևանի ժամանակակից տեսքը ձևավորվել է խորհրդային տարիներին՝ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի գլխավոր հատակագծով (1924 թ.)։ Նրա նախագծած Հանրապետության հրապարակը համարվում է քաղաքի սիրտը։

Հանրապետության հրապարակը՝ Երևանի խորհրդանիշ

Հրապարակը կառուցվել է 1924 թ.-ին՝ Ալ. Թամանյանի գլխավորությամբ, որպես քաղաքային գլխավոր հրապարակ։ Այն բաղկացած է երկու հատվածից՝

  • Օվալաձև, զարդարված արժեքավոր խորաքանդակներ
  • Տրապեցաձև, որտեղ տեղադրված են հայտնի «Երգող շատրվանները»

Բոլոր շենքերը կառուցված են վարդագույն և դեղին տուֆից՝ զարդարված հայկական ավանդական զարդանախշերով։

Հրապարակի շենքերի համալիրը կազմում են՝

  • ՀՀ կառավարության շենք (Government House)
  • Հայաստանի պատմության թանգարանը և Ազգային պատկերասրահը
  • Կենտրոնական փոստ
  • Մարիոթ Արմենիա հյուրանոց
  • Արտաքին գործերի և Էներգետիկայի նախարարություններ
  • Երգող շատրվաններ՝ գետնի տակ տեղադրված լուսա-ձայնային համակարգով, որը գարնանային և ամառային երեկոներին առաջարկում է երաժշտության ու լույսի շքեղ համադրություն:

Հրապարակը տուրիստի համար

Գտնվելու վայրը Կենտրոն, Երևան, Հայաստան
Կառուցման տարիները 1926–1977 թթ.
Ներկայիս նշանակություն Քաղաքային և պետական միջոցառումների հարթակ, տուրիստական կենտրոն
Էմոցիոնալ ազդեցություն Վառ գույներ, լուսային պայծառություն, հնչող երաժշտություն թաքնված ջրերում

2. ՀՀ Պետական տվյալներ

Պետական տվյալներ

  • Պետական կարգ – Հանրապետություն
  • Պետական խորհրդանիշներ – Դրոշ, Զինանշան, Օրհներգ
  • Պետական կարևոր իրադարձություններ –
    • Անկախության հռչակում (1991թ. սեպտեմբերի 21)
    • Սահմանադրության ընդունում (1995թ.)
    • Արցախյան պատերազմներ- Արցախյան ազատամարտ (1988 -1994թ.),Ապրիլյան քառօրյա (2016թ.), 44-օրյա (2020 թ.)

Հայաստանի պետական կարգն ու խորհրդանիշները

Անկախության հռչակում

  • 1990 թ. օգոստոսի 23-ին Հայաստանը ընդունել է անկախության հռչակագիր
  • 1991 թ. սեպտեմբերի 21--ին Հայաստանը հռչակվեց անկախ պետություն՝ անկախության հանրաքվեի արդյունքում, որտեղ ավելի քան 99% քվեարկեց կողմ։

Պետական կարգ

Հայաստանը անկախ, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն է։

  • Օրենսդիր իշխանություն՝ Ազգային ժողով
  • Գործադիր իշխանություն՝ Կառավարություն՝ վարչապետի գլխավորությամբ։
  • Սահմանադրությունը՝ ընդունվել է 1995-ին, վերափոխվել է՝ 2005-ին և 2015-ին

Պետական դրոշ

«Հայաստանի Հանրապետության պետական դրոշի մասին» օրենքն ընդունվել է Գերագույն Խորհրդի կողմից 1990 թ. օգոստոսի 24-ին:2005թ. նոյեմբերի 27-ի ՀՀ Սահմանադրության բարեփոխումներից հետո, 2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել է «ՀՀ դրոշի մասին» նոր օրենքը։Հայաստանի պետական դրոշը եռագույն է՝ վերևից ներքև կարմիր, կապույտ, ծիրանագույն հորիզոնական հավասար շերտերով։

  • Կարմիր
  • Կապույտ
  • Ծիրանագույն
  • Կարմիրը խորհրդանշում է՝ Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, հայրենիքի, Հայաստանի անկախության և ազատության համար։
  • Կապույտը՝ հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո։
  • Ծիրանագույնը (նարնջագույն) շերտը՝ հայ ժողովրդի ստեղծագործ ոգին, արարչական տաղանդն ու աշխատասիրությունը։
  • Հարաբերակցությունը՝ 1:2 (լայնություն/երկարություն)

Արյունից ծորած երիզ մի կարմիր,
Երկնքից պոկված կտոր մի կապույտ,
Հասուն հասկերի շող ծիրանագույն
Եվ դարերի հավատի դրոշ Եռագույն

/բանաստեղծ՝ Անդրանիկ Ծառուկյան/

Պետական զինանշան

Հայաստանի Հանրապետության զինանշանը ստեղծվել է 1918–20 թթ., վերականգնվել՝ 1992-ին, հեղինակներն էին՝ ճարտարապետ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս՝ Ալեքսանդր Թամանյանը և գեղանկարիչ՝ Հակոբ Կոջոյանը: Զինանշանի կենտրոնում՝ վահանի վրա պատկերված է Արարատ լեռը՝ Նոյան տապանով, շրջապատված պատմական Հայաստանի 4 թագավորությունների զինանշաններով՝

  • Բագրատունիների /վերևից ձախ/
  • Արշակունիների/ վերևից աջ/
  • Արտաշիսյանների/ներքևից ձախ/
  • Ռուբինյանների / ներքևից աջ/

Վահանը պահում են արծիվը (ձախից) և առյուծը (աջից), իսկ վահանի ներքևում պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն:

Պետական օրհներգ — «Մեր հայրենիք»

Բառերը՝ Միքայել Նալբանդյանի

Երաժշտությունը՝ Բարսեղ Կանաչյանի

Օրհներգը հնչում է պետական արարողությունների, մարզական մրցումների, զորահանդեսների և պետական խորհրդանիշների բարձրացման ժամանակ։ Հեռարձակվում է ամեն օր՝ 6:00 և 24:00, ինչպես նաև Ամանորի գիշերը։

Պետական օրհներգը Հայաստանի ազգային ինքնության կարևոր խորհրդանիշ է։

ՀՀ անդամակցությունը միջազգային կազմակերպություններին

  • 1991թ․ դեկտեմբերի 21 – Մասնակցություն ԱՊՀ հիմնադիր համաժողովին (Ալմա-Աթա)
  • 1992թ․ հունվարի 30 – Անդամակցություն ԵԱՀԿ-ին
  • 1992թ․ մայիսի 15 – Հավաքական անվտանգության պայմանագրի (ՀԱՊԿ) ստորագրում
  • 1992թ․ մարտի 2 – Անդամակցություն ՄԱԿ-ին
  • 1992թ․ մայիսի 28 – Անդամակցություն Արժույթի միջազգային հիմնադրամին (ԱՄՀ)
  • 1992թ․ հունիսի 25 – Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամություն
  • 2001թ․ հունվարի 25 – Անդամակցություն Եվրոպայի խորհրդին (ԵԽ)
  • 2003թ․ փետրվարի 5 – Միացում Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ)
  • 2012թ․ հոկտեմբերի 13 – Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամություն
  • 2014թ․ հոկտեմբերի 10 – ԵԱՏՄ-ին միանալու պայմանագրի ստորագրում
  • 2015թ․ հունվարի 2 – Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) լիիրավ անդամություն
  • 2017թ․ նոյեմբերի 24 – ՀՀ և ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) ստորագրում

Հայաստան՝ բաց, անվտանգ և հյուրընկալ երկիր

Հայաստանի պետական կարգավիճակը, խորհրդանիշները և միջազգային կապերը ձևավորում են անվտանգ, բաց և համագործակցային միջավայր՝ զբոսաշրջիկի համար։ Ճանապարհորդները կարող են զգալ երկրի հին քաղաքակրթության հպարտությունը, իսկ միջազգային պայմանագրերը ապահովում են

վիզայի պարզեցված ընթացակարգեր

ֆինանսական և իրավական կայունություն

միջազգային կապերի հասանելիություն

3. Հայկական ինքնություն

  • Բնակչություն
  • Էթնիկ կազմ / ծագումնաբանություն
  • Լեզու
  • Կրոն
  • Մշակույթ և ավանդույթներ
  • Հայկական խոհանոց
  • Տոներ և հիշատակի օրեր
    • Անկախության օր – սեպտեմբերի 21
    • Սահմանադրության օր – հուլիսի 5
    • Հայոց Ցեղասպանության հիշատակի օր – ապրիլի 24
    • Նոր տարի և Սուրբ Ծնունդ – հունվարի 1–6

Բնակչություն

Հայաստանի բնակչությունը կազմում է մոտ 3 միլիոն մարդ, որից՝

  • Քաղաքային բնակչություն – 1 901 400 մարդ
  • Երևանում բնակվում է շուրջ 1 075 800 մարդ (ՀՀ բնակչության ≈37%) 2022 թ. տվյալներով, ըստ բնակչության թվի՝ առաջատարը Երևանն է, որը կենտրոնացնում է երկրի վարչական, տնտեսական, մշակութային և զբոսաշրջային կյանքը։ Մարզերում բնակչության թիվը զգալիորեն տարբեր է՝ Կոտայք՝ մոտ 270,000, Վայոց Ձոր՝ շուրջ 47,000։

Էթնիկ կազմ

  • Հայաստանը հիմնականում միաեթնիկ պետություն է, որտեղ հայերը կազմում են բնակչության շուրջ 98%-ը։Բացի հայերից, այստեղ ապրում են նաև եզդիներ, ռուսներ, ասորիներ, ուկրաինացիներ, քրդեր, հույներ և այլ ազգային փոքրամասնություններ՝ պահպանելով իրենց լեզուներն ու ավանդույթները

Հայերի ծագումնաբանությունը

Հայ էթնոսի ձևավորումը (էթնոգենեզը) տեղի է ունեցել Հայկական լեռնաշխարհում՝ նախապատմական ժամանակներից։Հայերը դասվում են եվրոպոիդ ռասայի Արմենոիդ մարդաբանական տիպին, թեև համարվում են genetic isolate՝ միջին մոտեցում ունեցող Eurasian (Near East / Caucasus / Neolithic European) կլաստերից։Տարածաշրջանային առանձնահատկություններով հանդերձ՝ բոլոր հայերին միավորում են ընդհանուր ազգագրական հատկանիշները՝

  • Սև կամ մուգ աչքեր ու մազեր
  • Միջինից բարձր հասակ
  • Ամրակազմ մարմին
  • Լայն ճակատ, կլորացված գանգի ձև
  • Ուղիղ կամ կամարաձև քիթ՝ ընդգծված քթանցքերով

Լեզու

Հայաստանի Հանրապետության պետական և պաշտոնական լեզուն գրական հայերենն է։ Այն կիրառվում է հանրային կյանքի բոլոր ոլորտներում՝ կառավարումից մինչև կրթություն, գիտություն, մշակույթ և մեդիա։ Հասարակական կյանքում լայնորեն օգտագործվում են նաև ռուսերենն ու անգլերենը, հատկապես զբոսաշրջության, բիզնեսի և կրթության ոլորտներում։

  • Հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ է՝ ավելի քան երկու հազարամյա պատմությամբ։
  • Հայոց գրերը ստեղծվել են Մեսրոպ Մաշտոցի կողմից (405–406 թթ.)։ Սկզբնական տարբերակը ուներ 36 տառ, իսկ 11-րդ դարում ավելացվեցին ևս 3 տառ՝ Օ, ԵՎ, Ֆ տառերը։ Այժմ հայոց այբուբենն ունի 39 տառ։
  • 2019 թ․ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայատառ գրագիտությունն ու տառարվեստը ներառել է Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:

Կրոն

  • Հայաստանը աշխարհում առաջինն էր, որ ընդունեց քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն՝ 301 թ․-ին։Մոտ 94% բնակչությունը դավանում է Հայ Առաքելական Եկեղեցուն։Գլխավոր հոգևոր կենտրոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն է։
  • Հայ Առաքելական եկեղեցին դարեր շարունակ եղել է ոչ միայն հոգևոր, այլև մշակութային ուղեցույց, իրականացնելով հայապահպանության մեծ առաքելություն։

Մշակույթ և ավանդույթներ

  • Հայկական մշակույթը ձևավորվել է դեռ նախապատմական ժամանակներից և կրում է ուժեղ ազգագրական ու ստեղծագործական բնույթ։Ժողովրդական երգն ու պարը, գորգագործությունն ու գինեգործությունը, ձեռագործությունն ու հին արհեստները պահպանվում են մինչև օրս։

Տոնական ավանդույթներ

Հայ մշակույթում մեծ տեղ ունեն ազգային տոնական և ծիսական ավանդույթները

  • Տյառնընդառաջ (կրակներ, հարսանեկան խորհուրդ)
  • Վարդավառ (ջրոցիկ արարողություններ)
  • Խաչվերաց
  • Սուրբ Զատիկ
  • Սուրբ Ծնունդ
  • Հարսանեկան ծեսեր՝ երգերով, պարերով և խորհրդանիշերով

Հայկական խոհանոց

Հայկական խոհանոցը հազարամյակների պատմություն ունի։Հույն պատմիչ Քսենոֆոնը փաստել է, որ մ.թ.ա. 5-րդ դարում Հայաստանում գարեջուր էին պատրաստում։ Լավաշը հայտնի է ավելի քան 3000 Հայկական հյուրասիրության խորհրդանիշներ համարվող ազգային հայտնի ուտեստներ.

  • Լավաշ
  • Ժենգյալով հաց
  • Հարիսա
  • Տոլմա, պասուց տոլմա
  • Թոնրի խորոված
  • Խաշ
  • Սպաս, Չորաթան, Մածնաբրդոշ և այլն։

Պետական տոներ և հիշատակի օրեր

Տոնական օրեր

  • Դեկտեմբերի 31 – հունվարի 2 – 3 Ամանորյա տոներ
  • Հունվարի 6 – Սուրբ Ծնունդ
  • Հունվարի 28 – Հայոց բանակի օր
  • Մարտի 8 – Կանանց միջազգային օր
  • Մայիսի 9 – Հաղթանակի օր
  • Մայիսի 28 – Առաջին Հանրապետության օր
  • Սեպտեմբերի 21 – Անկախության օր
  • Հոկտեմբերի 2-րդ շաբաթ – Երևանի օր

Հիշատակի օրեր

  • Ապրիլի 24 – Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր
  • Դեկտեմբերի 7 – Երկրաշարժի զոհերի հիշատակի օր
  • Հունվարի 7 – Մեռելոց
  • Փետրվարի 28 – Սումգայիթի հայ բնակչության ջարդերի հիշատակի օր

Տոնական և հիշատակի օրեր

Տոնական օրեր Ամսաթիվ
Ամանորյա տոներ Դեկտեմբերի 31 - հունվարի 2 – 3
Սուրբ Ծնունդ և Հայտնություն Հունվարի 6
Հայոց Բանակի օր Հունվարի 28
Կանանց միջազգային օր Մարտի 8
Մայրության և գեղեցկության օր Ապրիլի 7
Աշխատանքի և աշխատավորների միջազգային օր Մայիսի 1
Հաղթանակի օր Մայիսի 9
Հայաստանի Առաջին Հանրապետության օր Մայիսի 28
Երեխաների իրավունքների պաշտպանության օր Հունիսի 1
Սահմանադրության օր Հուլիսի 5
Անկախության օր Սեպտեմբերի 21
«Երևանի օր» Հոկտեմբերի 2-րդ շաբաթ օրը

Կարմիրով նշված են աշխատանքային օրերը։

Հիշատակի օրեր

Հիշատակի օր Ամսաթիվ
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր Ապրիլի 24
Երկրաշարժի զոհերի հիշատակի օր Դեկտեմբերի 7
Մեռելոց հիշատակի օր Հունվարի 7
Սումգայիթի հայ բնակչության ջարդերի օր Փետրվարի 28

Կապույտով նշված են աշխատանքային օրերը։

4. Տնտեսություն

Հայաստանը ինդուստրիալ-ագրարային երկիր է՝ հարուստ բնական պաշարներով։ Տնտեսությունն ավանդաբար բաժանվում է երկու հիմնական ոլորտի նյութական արտադրություն և ոչ նյութական կամ ծառայությունների ոլորտ։

  • Ճյուղեր – արդյունաբերություն, գյուղատնտեսություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, տուրիզմ
  • Արտահանման հիմնական ապրանքներ – պղինձ, մոլիբդեն, ալկոհոլային խմիչքներ (գինի, կոնյակ), գյուղմթերք
  • Տնտեսական մարտահրավերներ – շրջափակում, սահմանային անվտանգություն, աշխատուժի արտահոսք

Տնտեսության հիմնական ճյուղերը

  • Արդյունաբերություն
  • Գյուղատնտեսություն
  • Առևտուր
  • Տուրիզմ
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ (ՏՏ)

Նյութական արտադրության ոլորտ

Արդյունաբերություն

Արդյունաբերության առանցքային ճյուղերն են՝

  • Հանքարդյունաբերություն – Պղինձ (Քաջարան, Ագարակ), մոլիբդեն, ոսկի (Սոտք), թանկարժեք քարեր։ Խոշոր ձեռնարկություն՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ։
  • Շինանյութերի արտադրություն – Տուֆ, բազալտ, գրանիտ, պեմզա, օբսիդիան և այլն։
  • Թեթև արդյունաբերություն – Տեքստիլ, կարի, տրիկոտաժ, կոշիկ, գորգագործություն («Մեգերյան կարպետ», «Թուֆենկյան»)։
  • Սննդի արդյունաբերություն – Պահածոներ, գինի, կոնյակ, հանքային ջրերի շշալցում։

Արտահանման հիմնական ապրանքներ

  • Պղինձ, մոլիբդեն, ոսկի, շինանյութեր
  • Ալկոհոլային խմիչքներ
  • Գյուղմթերք (մրգեր, բանջարեղեն, մեղր)
  • Հանքային ջրեր
  • Տեքստիլ և գորգեր

Գյուղատնտեսություն

Հիմնական ուղղություններ․

  • Հացահատիկային մշակաբույսեր՝ ցորեն, գարի, աշորա
  • Բանջարաբուծություն՝ լոլիկ, վարունգ, սմբուկ, կարտոֆիլ, բողկ, պղպեղ սպանախ, կաղամբ, բրոկոլի
  • Պտղաբուծություն՝ ծիրան, նուռ, դեղձ, սալոր, խաղող, բալ (Արարատյան դաշտ)
  • Ֆերմերական տնտեսություններ՝ փոքր և միջին ֆերմերների զարգացում

Անասնապահություն և մեղվաբուծություն

  • Տավարաբուծություն, ոչխարաբուծություն, խոզաբուծություն, թռչնաբուծություն
  • Մեղվաբուծություն՝ հնագույն ավանդույթներով (Քսենոֆոնի կողմից հիշատակված )

Ոչ նյութական արտադրության ոլորտ

Առևտուր՝

  • Մանրածախ և մեծածախ առևտուր
  • Սուպերմարկետներ, մոլեր, շուկաներ, մասնագիտացված խանութներ
  • Զարգացող էլեկտրոնային առևտուր (e-commerce)

Ծառայություններ

ՏՈՒՐԻԶՄ

Տուրիզմը Հայաստանի տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերից է։ Զարգացվում են մի շարք ուղղություններ՝

  • Բնական և արկածային տուրիզմ
  • Մշակութային և պատմական
  • Գինու և գաստրոնոմիական
  • Էկո և բժշկական տուրիզմ

Տարեցտարի աճում է զբոսաշրջիկների թիվը։ Զբոսաշրջային ծառայությունների զարգացումը խթանում է հյուրանոցային, տրանսպորտային և ենթակառուցվածքային ոլորտները։ Առկա են՝

  • Ներգնա և ներքին տուրիզմի փաթեթներ
  • Գիդերի և թարգմանչական ծառայություններ
  • Հյուրանոցներ, հյուրատներ, զբոսաշրջային կենտրոններ

Տրանսպորտ և լոգիստիկա

  • Տրանսպորտն ու լոգիստիկան ապահովում են ոչ միայն բնակչության, այլև զբոսաշրջիկների շարժունակությունն ու առևտրի հոսքը։ Հայաստանում զարգացած են՝
    • Ճանապարհային հաղորդակցություն (միջմարզային և քաղաքային)
    • Օդային փոխադրումներ (Երևան և Գյումրի միջազգային օդանավակայաններ)
    • Երկաթուղային կապ՝ ներառյալ բեռնափոխադրումներ
    • Տուրիստական փոխադրումներ և տեխնոլոգիական հավելվածներ՝ GG, Yandex Go, Utaxi
    • Մեքենաների վարձույթ, ուղևորափոխադրումներ, ավտոբուսային ծառայություններ
  • Տրանսպորտի ոլորտը նաև սերտորեն կապված է նաև միջազգային լոգիստիկայի հետ՝ ապահովելով բեռնափոխադրումներ, լոգիստիկ կենտրոնների գործունեություն և նորարարական լուծումների կիրառություն։

Տեղեկատվական տեխնոլոգիաներ (ՏՏ ոլորտ)

  • Ծրագրավորում, ԱԲ, ինովացիոն լուծումներ
  • Արագ զարգացող ճյուղ՝ արտաքին շուկաներով

Ֆինանսներ

  • Տեղական և միջազգային բանկեր, ապահովագրություն, վարկային ծառայություններ

Իրավաբանական և խորհրդատվական ծառայություններ

  • Օրենսդրական աջակցություն, բիզնես խորհրդատվություն, աջակցում բիզնեսին և անհատներին օրենքի և կառավարման ոլորտում։

Հասարակական սնունդ

  • Ռեստորաններ, սրճարաններ, սննդի ցանցեր՝ տեղական և միջազգային

Առողջապահություն

  • Բժշկական կենտրոններ, պոլիկլինիկաներ, դեղատներ և բժշկական ծառայություններ։

Գիտություն

  • Մաթեմատիկա, բժշկություն, աստղագիտություն
  • Բյուրականի աստղադիտարան, Ֆիզիկայի ինստիտուտ

Կրթություն և մշակույթ

  • Դպրոցներ, համալսարաններ, մշակութային հաստատություններ

ՀՀ ՀՆԱ-ի կառուցվածքը ըստ ոլորտների

Ոլորտ Տոկոս (մոտ.) Բացատրություն
Առևտուր և ծառայություններ 61% Առևտուր, ՏՏ, տուրիզմ, ֆինանսներ, առողջապահություն
Արդյունաբերություն 52% Հանքարդյունաբերություն, վերամշակում, շինարարություն
Գյուղատնտեսություն 65% Գյուղմթերք, անասնապահություն, հողագործություն

Ծառայությունների առանձնացված ուղղություններ (ներառված են 61%-ի մեջ)

Ոլորտ Կշիռ (մոտ.) Նշում
ՏՏ ~15% Արագ աճող, արտահանման մեծ պոտենցիալով
Տուրիզմ ~10% Ներգնա զբոսաշրջություն, տնտեսական խթան
Առողջապահություն - Խառը՝ պետական և մասնավոր
Ֆինանսներ և բանկեր - Ներառված են ծառայությունների կազմում

Տնտեսական մարտահրավերներ

  • Արտագաղթ և աշխատուժի պակաս
  • Կախվածություն ՌԴ տնտեսությունից
  • Տրանսպորտային շրջափակում
  • Տնտեսության կենտրոնացվածություն՝ հանքարդյունաբերության և ՏՏ ոլորտներում
  • Դիվերսիֆիկացիայի պակաս