Հայաստանը գտնվում է բարեխառն գոտում, սակայն իր լեռնային
ռելիեֆի շնորհիվ առանձնանում է բացառիկ կլիմայական
բազմազանությամբ։ Այստեղ կարելի է հանդիպել երկրագնդի վրա
տարածված գրեթե բոլոր կլիմայական գոտիները՝ չոր
մերձարևադարձայինից մինչև ալպիական և ձյունամերձ բարձրլեռնային
կլիմա։ Այդ պատճառով Հայաստանը հաճախ բնորոշում են որպես
կլիմայական մանրակերտ, քանի որ երկրի փոքր տարածքում ներկայացված
են կլիմայական պայմանների բացառիկ բազմազանություն և ուղղաձիգ
գոտիականության գրեթե ամբողջ շարքը։
Հայկական լեռնաշխարհի կլիման հիմնականում ցամաքային է։
Հանրապետության տարածքը հեռու է օվկիանոսներից, իսկ շրջապատող
բարձր լեռնաշղթաները սահմանափակում են խոնավ օդային զանգվածների
ներթափանցումը։ Արդյունքում ձևավորվել են տաք և չոր ամառներ,
ինչպես նաև համեմատաբար ցուրտ ձմեռներ։ Հայաստանում գերակշռում է
ցամաքային և չորային կլիման, որը բնութագրվում է տաք և չոր
ամառներով (+30…+35°C), կարճ և ցուրտ ձմեռներով (-15…-20°C)։
Կլիման զգալիորեն տարբերվում է՝ կախված տեղանքից ու
բարձրությունից։ Կլիմայական պայմանները մեծապես կախված են ծովի
մակարդակից ունեցած բարձրությունից։ Բարձրության յուրաքանչյուր
100 մետր աճի դեպքում օդի միջին ջերմաստիճանը նվազում է մոտ
0.55°C-ով։ Այդ երևույթը կոչվում է ուղղաձիգ կլիմայական
գոտիականություն։
Հայկական լեռնաշխարհում հանդիպում են գրեթե բոլոր կլիմայական
գոտիները՝ մերձարևադարձայինից մինչև ալպիական ու լեռնային
տունդրաներ։ Կլիման փոխվում է՝ ըստ բարձրության (ուղղահայաց
գոտիականություն)։ Հայաստանի տարածքում առանձնացվում են 8
հիմնական կլիմայական գոտիներ.
Կլիմայական գոտի
Չոր մերձարևադարձային
Չոր խիստ ցամաքային
Չոր ցամաքային
Չափավոր շոգ
Չափավոր ցամաքային
Բարեխառն լեռնային
Ցուրտ լեռնային
Ձյունամերձ խիստ ցուրտ լեռնային
Բարձրություն
380–450 մ մինչև 700 մ
մինչև 800 մ
800–1200 մ
900–1300 մ
1200–1700 մ
1700–2300 մ
2300–3500 մ
3500 մ-ից բարձր
Կլիմայի առանձնահատկությունները
-
Արարատյան դաշտում կլիման շատ չոր ու շոգ է։ Ամռանը
ջերմաստիճանը երբեմն հասնում է +42°C-ի։
-
Լոռու և Տավուշի անտառապատ շրջաններում կլիման ավելի խոնավ է և
մեղմ։
-
Սևանի ավազանում ամառները զով են, իսկ ձմեռները՝ ցուրտ։
-
Բարձրլեռնային գոտիներում (Արագած, Գեղամա, Զանգեզուր) ամառը
կարճ է և զով, ձմեռը՝ երկարատև ու խիստ ցուրտ։
-
2500–3000 մետրից բարձր շատ վայրերում գարունը գրեթե անմիջապես
անցնում է ձմռան, իսկ աշունը թույլ է արտահայտված։
Կլիմայական գոտիների բնութագիրը
-
Չոր մերձարևադարձային (մինչև 380-450 մ) Բնորոշ է Արաքսի միջին
հոսանքի գոգավորությանը (Արարատյան դաշտ) և Մեղրու շրջանին։
Բնութագրվում է շոգ և երկարատև ամառներով, մեղմ ձմեռներով և
տարեկան քիչ քանակությամբ տեղումներով։
-
Չոր, խիստ ցամաքային (մինչև 800 մ) Տարածված է Արարատյան
գոգավորության նախալեռնային հատվածներում (Աշտարակի, Ապարանի
հարավային հատվածներ, Կոտայքի սարավանդ, և Արարատի բարձրադիր
գյուղեր, Երանոսի փեշերը և Արմավիրի հյուսիսային նախալեռներ)։
Ամառները շատ տաք են, իսկ ձմեռները՝ համեմատաբար ցուրտ։
-
Չոր ցամաքային (800-1200 մ) Ձևավորվում է Արագածոտնի, Շիրակի և
Վայոց ձորի նախալեռներում: Ունի չափավոր տաք ամառներ և ցուրտ
ձմեռներ։ Տիպիկ բնակավայրերն են. Աշտարակ, Օշական, Ուջան,
Ագարակ, Կոշ, Արթիկ (և հարող ցածրադիր գյուղեր), Մարալիկի,
Ախուրյանի, Ամասիայի ցածրադիր գյուղեր. Ռինդ, Աղավնաձոր,
Արենի, Գետափ, Եղեգնաձոր, Վայք:
-
Չափավոր շոգ (900-1300 մ) Հանդիպում է հյուսիսարևելյան
(Տավուշ) և հարավարևելյան (Սյունիքի ցածրադիր մասեր)
շրջաններում: Ամառը արևոտ է ու չափավոր շոգ, ձմեռը՝ մեղմ։
Տիպիկ բնակավայրերն են՝ Իջևան (մոտ 750-900 մ),Բերդ (մոտ
900-1000 մ), Նոյեմբերյան (մոտ 800-950 մ), Աչաջուր,
Այգեհովիտ, Դեղձավան, Կողբ, Հաղթանակ, Չինարի, Մովսես։գյուղեր,
Կապան (հիմնական մասը՝ 750-1050 մ), Մեղրի (քաղաքի վերին
հատվածներ), Շիկահող, Ծավ, Շվանիձոր, Ալվանք, Նռնաձոր, Վերին
Խոտանան:
-
Չափավոր ցամաքային (1200-1700 մ) Բնորոշ է Սևանի ավազանին,
Լոռու և Տավուշի նախալեռներին: Ամառը զով է, իսկ ձմեռը՝
չափավոր ցուրտ։ Տիպիկ բնակավայրերն են՝ Սևան, Գավառ, Մարտունի,
Լճաշեն, Նորատուս, Ծովազարդ, Վանաձորի ցածրադիր մասերը՝1350 մ,
Սպիտակ, Ստեփանավան, Թումանյան, Օձուն, Կուրթան, Շնող,
Գուգարք, Մարգահովիտ։ Դիլիջան քաղաքի կենտրոնական և
առողջարանային հատվածները 1300-1500 մ. Հաղարծին, Գոշ, Թեղուտ,
Ֆիոլետովո, Լերմոնտովո գյուղերը:
-
Բարեխառն լեռնային (1700-2300 մ) Տարածված է հիմնականում միջին
լեռնային գոտում։ Այստեղ ամառները զով են, իսկ ձմեռները՝
տևական և ցուրտ։ Այս գոտում են գտնվում Հայաստանի հանրահայտ
ձմեռային և բալնեոլոգիական առողջարանները (Ծաղկաձոր (~1840 մ),
Ջերմուկ (~2080 մ), Հանքավան)։ Տիպիկ բնակավայրերն են՝
Վարդենիս, Ճամբարակ, Սոթք,Մարտունի և Կարճաղբյուր գյուղեր,,
Գյումրի (~1550-1600 մ), Աշոցք, Ամասիա,Փանիկ, Մուսայելյան,
Բավրա, Հրազդան (~1700 մ), Ֆանտան, Մեղրաձոր, Հանքավան, Գեղարդ
գյուղեր, Ապարան (~1880 մ), Արագած, Քուչակ, Ծաղկահովիտ,
Նորաշեն գյուղեր, Սիսիան (~1600-1700 մ),Գորիս (~1350-1400 մ և
հարակից գյուղեր՝ ~1700+ մ) Խնձորեսկ, Տաթև, Գորայք, Սարավան
գյուղեր:
-
Ցուրտ լեռնային (2300-3500 մ) Ընդգրկում է բարձրլեռնային
գոտիները (Արագած, Գեղամա, Զանգեզուրի լեռներ)։ Բնութագրվում է
կարճ, զով ամառներով և երկարատև, խիստ ցուրտ ձմեռներով։ Այս
բարձրության վրա մշտական (տարվա բոլոր ամիսներին ապրող)
բնակչությամբ գյուղեր կամ քաղաքներ գրեթե չկան։ Այս գոտում
գործում են հատուկ նշանակության օբյեկտներ և սեզոնային
բնակատեղիներ, բարձրլեռնային հանգստավայրեր և սպորտային
համալիրներ,. պատմամշակութային և զբոսաշրջային վայրեր.
ժամանակավոր (սեզոնային) բնակատեղիներ (վրանային ավաններ)։
Ծաղկաձորի լեռնադահուկային գոտու վերին հարթակները Ջերմուկի
ճոպանուղու վերին կայանը և սահուղին, Արագածի բարձրլեռնային
օդերևութաբանական կայանը (~3200 մ) և Տիեզերական ճառագայթների
հետազոտման կայանը, Քարի լիճը (3190 մ, Արագածի գագաթի մոտ),
Ամբերդ ամրոցը ( 2300 մ, Արագածի լանջին),Ուխտասարի
պետրոգլիֆների տարածքը:
-
Ձյունամերձ (նիվալ) լեռնային (3500 մետրից բարձր) Առկա է միայն
ամենաբարձր լեռնագագաթներում։ Տարածքը գտնվում է հավերժական
ձյան սահմանագոտում, որտեղ տիրապետում են ցածր ջերմաստիճանները
և ուժեղ քամիները։ Այս բարձրության վրա որևէ բնակավայր կամ
գիտական կայան, ամգամ ժամանակավոր վրանային ավաններ չկան։ Սա
բնության հավերժական սառնամանիքների, քարափների, ձնածածկույթի
աշխարհ է: Տիպիկ վայրեր են՝ Արագածի գագաթները (3879 մ, 3916մ,
4001մ, և 4090մ), Կապուտջուղ լեռը (3905մ), Աժդահակ լեռը
(3597մ), Ծղուկը (3581մ),. Սպիտակասարը (3555մ):
Տարվա եղանակների բնութագիրը
Հայաստանում տարվա բոլոր եղանակները վառ արտահայտված են՝ հագեցած
գույներով և իրենց բնորոշ առանձնահատկություններով:
Գարունը Հայաստանում տևում է մարտից մինչև մայիս։ Բարձրադիր
շրջաններում հաճախ ձյունը դեռ պահպանվում է, իսկ ստորին
գոտիներում արդեն զգալի տաքություն է։ Հաճախակի են քամիներն ու
տեղումները, որոնք նպաստում են հողերի պարարտությանը։
Ամառը տևում է հունիսի սկզբից մինչև օգոստոսը։ Օդի ջերմաստիճանը
բարձր է, հատկապես հովտային տարածքներում՝ հասնելով +30°C-ից
+35°C: Ամառը շոգ է, բայց լեռնային գոտիներում օդը մեղմ է ու
հով։ Ամենաշոգ շրջանը՝ Արարատյան դաշտն է (երբեմն մինչև +42°C):
Աշունը հիմնականում սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներն են։
Ջերմաստիճանը աստիճանաբար իջնում է՝ +15-ից մինչև +5°C,
մթնոլորտը մաքրվում է, բնությունը գունավորվում է ոսկեգույն ու
կարմրավուն գույներով։ Աշնան քամիները հաճախակի են և զովացնում
են օդը։
Ձմեռը Հայաստանում կարճ է՝ դեկտեմբերից փետրվար: Ձյունն առատ է
բարձրադիր շրջաններում, իսկ հովիտներում ջերմաստիճանը տատանվում
է՝ -15°C-ից մինչև +2°C։ Պատահում են ձնաբքեր և
ցրտահարություններ։
Տարեկան միջին ջերմաստիճանը` ըստ ամիսների (°C)
Օդի ջերմաստիճանի տատանումները՝ ըստ ամիսների
-
Ամենացուրտ ամիսը հունվարն է (-12.8°C-ից մինչև +0.9°C)
-
Ամենատաքը՝ հուլիս-օգոստոս (+25 °C-ից մինչև +35°C)
-
Բացարձակ նվազագույն ջերմաստիճանը՝ −42°C
-
Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը՝ +43°C
-
Ամառային միջինը. Հուլիս և օգոստոս ամիսներին այս շրջաններում
միջին ամսական ջերմաստիճանը կազմում է +26°C-ից +28°C, սակայն
ցերեկային ժամերին օդը սովորաբար տաքանում է +35°C-ից +40°C:
-
Տաք օրերի քանակ. Արաքսի հովտում տարեկան մինչև 130-150 օր օդի
ջերմաստիճանը գերազանցում է +25°C-ը:
-
Անսառնամանիք օրերի քանակը կախված է բարձրությունից՝ ցածրադիր
գոտում մոտ 253 օր, բարձրադիրում մինչև 60 օր։
-
Յուրաքանչյուր 100 մ բարձրանալիս ջերմաստիճանը նվազում է մոտ
0.55°C-ով։
Օդի ջերմաստիճանի տատանումները՝ ըստ տեղանքի
Ամենացուրտ վայրերը
-
ՀՀ-ում ամենացուրտ վայրը Ախուրյան գետի վերին հոսանքում գտնվող
Պաղակն գյուղն է, որտեղ գրանցվել է բացարձակ նվազագույնը՝ -46°
C։ (Շիրակի մարզ, Աշոցքի սարահարթ, Ամասիայի մերձակայք):
-
Միջին ջերմաստիճանը ձմռանը. Ամենացուրտ ամիսը հունվարն է, որի
միջին ջերմաստիճանը Ջավախքի լեռներում և Արփայի բարձրադիր
գոտիներում հասնում է -12° C-ի։ Հատկանշական վայրեր. Շիրակի և
Գեղարքունիքի մարզերը (օրինակ՝ Աշոցքը) աչքի են ընկնում
երկարատև ու ցուրտ ձմեռներով։ -2.7°C-ից (Արագածի
բարձրլեռնային կայան) մինչև +13.8°C (Սյունիքի հովիտներ՝
Կապան, Մեղրի):
** Դեռևս Խորհրդային Միության ժամանակ Անդրկովկասում ամենացուրտ
ջերմաստիճանը արձանագրվել է Արփի լճի հարևանությամբ՝ Պաղակն
գյուղում՝ -46 աստիճան ըստ Ցելսյուսի: Պաղակն գյուղը գտնվում է
Արփի համայնքի մեջ, Բերդաշեն գյուղից 1 կմ հյուսիս, Արփի լճի
արևելյան ափին, Ամասիա բնակավայրից 20 կմ հյուսիս-արևմուտք:
Ամենատաք վայրերը
-
Բացարձակ առավելագույնը. Մեղրիի տարածաշրջան (Սյունիք) և
Արարատյան դաշտ (Արարատի և Արմավիրի մարզեր)՝ մինչև +42° C-ից
+43° C (Արարատ գյուղ):
-
Միջին ջերմաստիճանը ամռանը. Ամենատաք ամիսը հուլիս-օգոստոսն է,
երբ միջին ջերմաստիճանը Արաքսի հովտում գերազանցում է +26°
C-ը։
-
Հատկանշական վայրեր. Արաքսի ցածրադիր հովիտը (Արարատյան դաշտ),
ինչպես նաև Մեղրու և Կապանի միջին ու ցածրադիր գոտիները, որտեղ
գերիշխում է չոր, մերձարևադարձային կլիմա։
-
Հարթավայրերում հուլիսյան միջին ջերմաստիճանը հասնում է
+25°C-ի, իսկ լեռնային շրջաններում՝ մոտ +20°C-ի։
**Հայաստանի ամենատաք վայրը Մեղրի քաղաքն է, որտեղ գրանցվել է
Հայաստանի բացարձակ առավելագույն ջերմաստիճանը՝ +43.7°C: Այս
ռեկորդային շոգը պայմանավորված է տարածաշրջանի ցածր
աշխարհագրական դիրքով և չոր մերձարևադարձային կլիմայով։
Հայաստանը փոքր, բայց շատ բազմազան տեղումներով և կլիմայով երկիր
է:։
Ընդհանուր բնութագիր
-
Կլիման՝ ցամաքային և լեռնային
-
Տեղումները՝ անհավասար բաշխված
-
Երկիրը՝ ընդհանուր առմամբ չոր, բայց լեռնային խոնավության
գոտիներով հարուստ
Հայաստանում տեղումները բաշխված են անհավասարաչափ։Տեղումների
քանակը խիստ փոխվում է կախված բարձրությունից և տարածաշրջանից
-
ՀՀ միջին տարեկան տեղումները՝ մոտ 550 -600 մմ
-
Տատանվում են մոտ 200 մմ-ից մինչև 1000 մմ՝ ըստ տեղանքի
-
Որոշ շրջաններում լինում են տարիներ, երբ ձյան տեղումներ գրեթե
չեն լինում (Նոյեմբերյան, Իջևան, Արարատյան դաշտ, Կապան,
Մեղրի)։
-
Տեղումները առավելապես լինում են՝
-
գարնանը (ապրիլ–հունիս)
-
աշնանը (հոկտեմբեր–նոյեմբեր)
Ամենախոնավ շրջանները
-
Տավուշ՝ մոտ 500-600 մմ/տարի
-
Լոռի՝ մոտ 600-700 մմ/տարի
-
Գեղարքունիքի բարձրադիր հատվածներ՝ 440-650 մմ/տարի
-
Սյունիքի անտառային գոտիներ՝ 300-600 մմ/տարի
-
Ամենախոնավ շրջաններից են Հանքավանի լեռնային տարածքները,
որտեղ տարեկան տեղումները հասնում են 800–850 մմ-ի։ Այստեղ
տեղումները կարող են հասնել մինչև 1000 մմ և ավելի։
Ամենաչոր շրջանները
-
Արարատյան դաշտավայր՝ մոտ 200–250 մմ/տարի
-
Սյունիքի որոշ ստորին հովիտներ՝ նույնպես ցածր տեղումներ
-
Ամենաչոր շրջաններից է Մեղրու գետահովիտը, որտեղ տեղումները
կազմում են ընդամենը 250 մմ։ Սա Հայաստանի ամենաչոր գոտին է՝
կիսաանապատային բնույթով։
Բարձրության ազդեցությունը տեղումների վրա Հայաստանում գործում է
հստակ օրենք․բարձրանալով 200 մետր՝ զգալի փոխվում են կլիման և
տեղումները
-
Ցածր հովիտներում → քիչ տեղումներ, շոգ
-
Ցածրադիր վայրերում տեղումները սակավ են, երկրագործությունն
անհնար է առանց արհեստական ոռոգման։ Արարատյան դաշտում
գյուղատնտեսությունը հնարավոր է հիմնականում արհեստական
ոռոգման շնորհիվ։
-
Միջլեռնային գոտում → չափավոր խոնավություն
-
Բարձր լեռներում → հաճախակի և առատ տեղումներ, որոնք երբեմն
ուղեկցվում են ամրոպով ու կայծակով: Ձմեռները հիմնականում
ձնառատ են, հաճախ մերկասառույցներով, ձյունը կարող է մնալ
երկար ժամանակ, իսկ լեռնագագաթներին՝ նույնիսկ ամբողջ տարին։
-
Ձյան առատ տեղումներ դիտվում են ՀՀ տարածքի մեծ մասում։
Եզրային լեռնաշղթաներում ձնածածկույթը պահպանվում է տարվա ողջ
ցուրտ շրջանում:
-
Մասիս սարը ծածկված է հավերժական ձյան շերտով։
Սովորական քամիների արագությունը կազմում է 5–6 մ/վ, սակայն
լեռնանցքներում կարող է հասնել 35–40 մ/վ-ի։ Հայտնի են Երևանի
հետճաշյա քամիները, ինչպես նաև Գյումրու և Մանթաշի քամիները։
Հայաստանը արևոտ երկիր է. այստեղ տարվա ընթացքում գրանցվում է
միջինը 250–270 արևոտ օր, ինչը մեծապես նպաստում է
զբոսաշրջության, գյուղատնտեսության և խաղողագործության
զարգացմանը։ Հայաստանում արևափայլքի բարձր տարեկան տևողություն
(արևային ժամերի քանակը) գրանցվում է Արարատյան դաշտում
(մասնավորապես՝ Երևանում և հարակից շրջաններում), Մեղրիում
(Սյունիք) և Սևանա լճի ավազանում։
-
Արարատյան դաշտում այն կազմում է տարեկան մոտ 2500 ժամ։ Ամռանը
գրեթե միշտ պարզ է, սակայն ձմռանը հաճախ լինում են երկարատև
մառախուղներ (ինվերսիա), ինչը նվազեցնում է տարեկան ցուցանիշը։
-
Արեգակնային ճառագայթման ինտենսիվությամբ և տարեկան պարզկա
օրերի քանակով (տարեկան մինչև 300 արևային օր) հանրապետության
առաջատար շրջաններից են նաև Սյունիքի (Մեղրիի տարածաշրջան) և
Վայոց ձորի ( Եղեգնաձորի) արևոտ հովիտները:
-
Մեղրին ունի ամենատաք կլիման և բարձր արևային ճառագայթում,
սակայն լեռնային ռելիեֆի (կիրճերի) պատճառով արևափայլքի
բացարձակ ժամերի քանակը փոքր-ինչ զիջում է Սևանի բաց
հարթավայրերին։ Մեղրին գտնվում է խորը լեռնային կիրճում և
շրջակա բարձր լեռները «գողանում են» արևի ժամերը՝ ուշ արևածագի
և վաղ մայրամուտի պատճառով։ Գարնանային ամիսներին այստեղ
ամպամած օրերն ավելի շատ են, քան Սևանի բարձրադիր ու բաց
ավազանում։ Մեղրիի տարեկան արևափայլքի տևողությունը կազմում է
մոտ 2400-2500 ժամ։
-
Հայաստանում արևափայլքի տարեկան ամենաբարձր տևողությունը
գրանցված է Մարտունիում (Սևանի ավազան): Փաստացի և պաշտոնական
կլիմայական տվյալներով՝ սա Հայաստանի բացարձակ ռեկորդակիրն է՝
տարեկան մոտ 2700-2800 ժամ արևափայլքով, որտեղ այն հասնում է
անգամ 2878 ժամի: Սա բացատրվում է նախ՝ բարձր դիրքով, ինչը
նվազեցնում է մթնոլորտի խտությունը, և օդն ավելի թափանցիկ է։
Ամպամած օրերը չափազանց քիչ են։ Ի տարբերություն Արարատյան
դաշտի, այստեղ ձմռանը չեն ձևավորվում տևական և խիտ
մառախուղներ, ինչի շնորհիվ արևոտ ժամերի ընդհանուր քանակը
տարվա կտրվածքով մնում է անգերազանցելի։