Արագածը՝ հայ ժողովրդի նվիրական լեռ
Արագածոտնի մարզը տարածվում է Հայաստանի արևմուտքում՝ վեհաշուք ու ձյունաճերմակ, քառագագաթ Արագածի լանջերին։ Արագած լեռը ոչ միայն ՀՀ ամենաբարձր գագաթն է (4,090 մ), այլև մարզի խորհրդանիշն ու հայ ժողովրդի նվիրական լեռը՝ ուժի, հույսի, երազանքի ու անմահության մարմնավորում, որի շուրջ հյուսվել են բազմաթիվ լեգենդներ (Լուսավորչի կանթեղը)։
Ալպյան մարգագետիններից մինչև հրաբխային լճեր
Սիգապանծ լեռներից մինչև անդնախոր ձորեր՝ այսպիսին է Արագածոտնը՝ Հայաստանի ամենազարմանահրաշ անկյուններից մեկը: Արագած լեռան չորս գագաթները, ձյունածածկ բարձունքներն ու ալպյան մարգագետինները դարեր շարունակ հիացրել են ճանապարհորդներին ու ոգեշնչել հայ մարդու ստեղծագործ միտքը։ Մարզի տարածքում զուգակցվում են բազմազան լանդշաֆտներ՝ բերրի գետահովիտներ, ալպյան մարգագետիններ ու լեռնագագաթները պսակող հրաբխային լճեր։
Պատմամշակութային հարստություն
Ապշեցուցիչ է Արագածոտնի պատմամշակութային ժառանգությունը՝ կիկլոպյան ամրոցներից ու հնադարյան դամբարանադաշտերից մինչև միջնադարյան բերդեր ու եկեղեցիներ, հազարավոր խաչքարերից մինչև նոր ժամանակների հիասքանչ հուշահամալիրներ՝ բնամիջավայրի հետ ներդաշնակ և այն ամբողջացնող:
Ավանդության ու գիտության խաչմերուկում
Երկրամաս, ուր լեգենդն ու գիտությունը մեկտեղված են: Ըստ ավանդության՝ Նոյ նահապետն ու իր ընտանիքը, իջնելով Արարատից, տեսնում են ջրից ազատված Օշականը և բացականչում. «Օշ ական», որը նշանակում է «Երանի մեր աչքերին»: Սա պատմում է լեգենդը: Պատմությունը նույնպես նշանավորեց Արագածոտնի այս գեղատեսիլ բնակավայրը, երբ 5 -րդ դարում այստեղ թաղվեց հայ ժողովրդի ամենակարկառուն անձի՝ Մաշտսցի աճյունը: Արագածոտնը գիտությանը նվիրել է Բյուրականի աստղադիտարանն ու Արագած լեռան լանջերին գործող հետազոտական կայանները։ Ու եթե Մաշտոցը անմահացրել է Օշական գյուղը, ապա Վիկտոր Համբարձումյանը՝ նորագույն իմաստ տվեց Բյուրականին, իսկ Արտեմ և Աբրահամ Ալիխանյան եղբայրները նորովի արժեվորեցին Արագածի չքնաղ դիցուհու՝ հնագույն մեգալիթներով շրջապատված Քարի լիճը՝ 1942 թվականին հիմնադրելով Երևանի ֆիզիկայի ինստիտուտի առաջնային տիեզերական ճառագայթների գրանցման և հետազոտման կայանը:
Տվյալներ / Բնություն / Տնտեսություն /Գիտություն/Կրթություն /Մշակույթ / Զբոսաշրջություն / Լոգիստիկա
ՏՎՅԱԼՆԵՐ
Աշխարհագրական/Պատմական/ Ժողովրդագրական/
Աշխարհագրական դիրք
(Արտենի/Արագածավանից մինչև Ապարանի հյուսիսային սահմաններ)
(Շիրակի սահմանից մինչև Արմավիրի սահման / Աշտարակ)
Արագածոտնը իր անունը ստացել է՝ ի պատիվ պատմական Արագածոտն գավառի, որը նշանակել է «Արագածի ոտքը»:
Բնակեցվածություն․ Հայկական լեռնաշխարհում մարդու ամենահին բնակատեղերից է: Մարզի տարածքում առաջին խոշոր պետությունը Մեծ Հայքն է (մ.թ.ա. 331–428 թ.): Ներկայիս մարզը զբաղեցնում է Մեծ Հայքի Այրարատ, Արագածոտն, Նիգ և Շիրակ գավառների մի մասի տարածքը:
Պատմական մայրաքաղաքներ․Արագածոտն. Պատմական մայրաքաղաքներ․Արագածոտն գավառում են գտնվել հայոց երկու հնագույն մայրաքաղաքներ.
Բնակչություն
ԲՆՈՒԹՅՈՒՆ
Արագածոտնը տեղակայված է Արագած լեռնազանգվածի լանջերին, երեք կողմերից շրջապատված լեռներով։ Մարզը ընդգրկում է Արագածի հյուսիս-արևելյան, արևելյան և հարավային լանջերը` սկսած լեռան գագաթից մինչև 1000մ բարձրությունները: Հարավում տարածքը ձուլվում է Արարատյան դաշտին, հյուսիսում՝ ձգվում մինչև Արագածի գագաթը՝ երկրի ամենաբարձր կետը։ Արագած լեռնազանգվածը մասնատված է ճառագայթաձև տարածվող խոշոր հովիտներով, ինչպիսիք են՝ Գեղարոտը, Ամբերդը, Մանթաշը և այլն։ Մարզը ներառում է նաև Փամբակի և Ծաղկունյաց լեռնաշղթաների միջև ընկած տարածքները, Ապարանի դաշտը, Թալինի սարավանդը և Քասախի վերին ու միջին հոսանքների ավազանները։ Փամբակի և Սպիտակի լեռնանցքներով Արագածոտնը կապվում է Լոռու մարզին։ Արևմուտքում տարածքը ձգվում է մինչև Թուրքիայի սահման:
Գոտիներ
Արագածոտնը Հայաստանի այն եզակի մարզերից է, որտեղ տեղանքի ռելիեֆի և ծովի մակարդակից ունեցած բարձրության (▲ 4000 մ +) պատճառով արտահայտված են Հանրապետությունում հայտնի բոլոր 6 վերընթաց լանդշաֆտային գոտիները՝ կիսաանապատներից մինչև ձնամերձ (նիվալ) և 5 կլիմայական գոտիները: Մարզը աչքի է ընկնում բնական պայմանների կտրուկ հակադրություններով և գոտիական բազմազանությամբ, ինչը պայմանավորում է նաև նրա հարուստ բուսական ու կենդանական աշխարհը։
Լանդշաֆտային գոտիներ
Կիսաանապատային – ▲ 950–1200 մ
Չոր տափաստանային – ▲ 1200–1400 մ
Լեռնատափաստանային – ▲ 1400–1800 մ
Բարձրլեռնային տափաստանային (սևահողային) և անտառատափաստանային – ▲ 1800–2200 մ
Մերձալպյան և ալպյան գոտի – ▲ 2200–3500 մ
Ձյունամերձ (նիվալ) գոտի – ▲ 3500 մ-ից բարձր
Կլիմայական գոտիներ
Չոր, խիստ ցամաքային – ▲ մինչև 1000 մ
Չափավոր չոր ցամաքային – ▲ 1000–1400 մ
Բարեխառն լեռնային – ▲ 1400–2400 մ
Ցուրտ լեռնային – ▲ 2400–3500 մ
Ձյունամերձ (խիստ ցուրտ բարձրլեռնային) – ▲ 3500 մ-ից բարձր
Հող և բուսականություն
Բուսական աշխարհ (Ֆլորա)
Մարզի բուսածածկույթը փոխվում է ըստ բարձրության՝ կիսաանապատայինից մինչև ալպյան գոտի:
Ֆլորայի հիմնական տեսակները
Կենդանական աշխարհ (Ֆաունա)
Արագածոտնի մարզի կենդանական աշխարհը բազմազան է և հարմարված լեռնային պայմաններին:
Ֆաունայի հիմնական տեսակները
Հատուկ պահպանվող տարածքներ (ԲՀՊՏ)
Ռելիեֆ
Արագածոտնի մարզի ռելիեֆը լեռնային է՝ բարձրությունների մեծ (3140 մ) տատանումներով և խիստ բազնազան:
Լեռնագագաթներ (≥ 2000 մ ԲԾՄ )
ՀՀ ամենաբարձր գագաթը՝ Արագած – 4090 մ
Նիգասար – 3424 մ (Արագածի հյս-արլ լանջ)
աքավաքար – 3303 մ
գռավաքար – 3025 մ
ւղտաքար – 2861 մ (Արագածոտն / Կոտայք)
եղենիս – 2851 մ (Արագածոտն / Կոտայք)
անճիկ – 2793 մ (Արագածոտն / Կոտայք)
ապանու – 2781 մ (Արագածոտն /Կոտայք)
ուխմանուկ – 2761 մ
ամար – 2738 մ (Արագածոտն /Լոռի)
Օձաթաղ լեռ – 2744 մ
Արքայից լեռ – 2687 մ
Ծիլքար – 2558 մ
Աքլորաքար – 2511 մ
Արայի լեռ – 2577 մ
Նիգսար լեռ – 2462 մ
Թեժառույք – 2423 մ (Արագածոտն / Շիրակ)
Մենսար – 2419 մ
Աղավնո – 2309 մ
Գառնասար – 2295 մ
Ծաղկասար – 2219 մ
Գայլառու – 2120 մ
Անձավք – 2219 մ
Արջութաթ – 2096 մ
Իրինդ – 2051 մ
Մեծ Արտենի – 2047 մ
Հանգած հրաբուխներ. Իրինդ, Ծաղկասար, Արտենի լեռնազանգված՝ Մեծ Արտենի (2047 մ) և Փոքր Արտենի (1753մ) գագաթներով:
Լեռնաշղթաներ
Լեռնանցքներ
Հարթավայրեր և սարահարթեր
Ջրային համակարգ
Արագածոտնի ջրային ցանցը քիչ զարգացած է՝ լավային ծածկույթների ներծծող հատկության պատճառով։ Սակայն Արագած լեռան ստորոտներից բխում են բազմաթիվ սառնորակ աղբյուրներ և լեռնային արագահոս գետեր, որոնցից սկիզբ է առնում Քասախ գետը,որի ավազանը մարզի գլխավոր ջրային զարկերակն է։
Ջրբաժաններ
Գետեր
Աղբյուրներ
Ջրվեժներ
Լճեր
Արագած լեռնազանգվածի սարավանդի հեթիաթային բնաշխարհն ավելի են զարդարում գեղատեսիլ լեռնային լճերը, որոնց թվում կան և անանուն լճեր: Դրանք հիմնականում Արագածի գագաթների միջև սառցադաշտային սարավանդի փոքրիկ լճակներ են:
Ջրամբարներ
Մարզում կա 29 արհեստական ջրամբար, որոնցից են
Պատմական ջրանցք
Մարզի տարածքով անցնում է Մենուայի պատմական ջրանցքը՝ մոտ 70 կմ երկարությամբ, կառուցված հսկա կիկլոպյան քարերից, համարվում է հայկական հիդրոժառանգության գոհարներից մեկը (մ.թ.ա. 9-րդ դար), և մինչ օրս պահպանում է իր գործառույթը:
Հանքեր և հանքավայրեր
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Արագածոտնի մարզը Հայաստանի առավել զարգացած մարզերից է։ Տնտեսության գլխավոր ճյուղերը՝ արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը, գերակշում են ընդհանուր ծավալում։
Արդյունաբերություն
Մարզի արդյունաբերական ոլորտը մասնագիտացած է՝
Մարզում գրանցված է 4211 գործող ձեռնարկություն, այդ թվում՝
Սննդամթերքի և ըմպելիքների հայտնի ձեռնարկություններ․
Գյուղատնտեսություն
Գյուղատնտեսությունը հիմնականում մասնագիտացած է բուսաբուծության և անասնապահության մեջ:
Բուսաբուծություն
Անասնապահություն
Անասնաբուծություն , անասնապահություն և կաթնամթերքի արտադրության զարգացում, ինչին նպաստում են Արագածի լանջերը, որոնք հանդիսանում են հիանալի ալպիական արոտավայրեր
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Արագածոտնի մարզը հանրապետության խոշոր գիտական և կրթական կենտրոն է:
Բյուրականի աստղադիտարան
«Արագած» կայան
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Արագածոտնի մարզում գործում է կրթական զարգացած համակարգ․
Մարզի քաղաքներում գործում են մարզադպրոցներ՝ Աշտարակում, Թալինում, Ապարանում, ինչպես նաև Քուչակ գյուղում։
Գրադարաններ
Գործում են 71 գրադարան, որոնցից՝
ՄՇԱԿՈՒՅԹ
Թանգարաններ
ՏՈՒՐԻԶՄ
Արագածոտնը չի դասվում Հայաստանի ամենահանրահայտ զբոսաշրջային ուղղությունների շարքին, սակայն մարզն բացառիկ հնարավորություններ ունի բնության, պատմամշակութային, արկածային և գիտական տուրիզմի զարգացման համար։ Մարզի զբոսաշրջային առավելություններ են.
Բնության հուշարձաններ
Պատմամշակութային հուշարձաններ
Արագածոտնի մարզը հարուստ է հնագույն և միջնադարյան ամրոցներով, վանական համալիրներով և եկեղեցիներով․
Տուրիզմի տեսակներ
Արագածոտնի մարզը ունի մեծ ներուժ՝ զարգացնելու տուրիզմի բազմաթիվ տեսակներ․
Զբոսաշրջային ենթակառուցվածքներ
ԼՈԳԻՍՏԻԿԱ
Ավտոճանապարհներ
Երկաթուղի
Օդային հաղորդակցություն
Լեռնանցքներ
Եզրափակիչ
Արագածոտնի մարզը առանձնանում է իր
բնական լանդշաֆտներով, պատմամշակութային ժառանգությամբ և
գիտական կենտրոններով
ինչը դարձնում է այն հատուկ տուրիստական ուղղություն
Հայաստանում։
Արագած լեռը՝ Հայաստանի ամենաբարձր գագաթը,
մարզին հաղորդում է խորհրդանշական արժեք և բնապահպանական
կարևորություն։ Այստեղ մեկտեղվում են հնագույն պատմությունը,
հոգևոր կյանքը և ժամանակակից գիտակրթական կենտրոնները, ինչպիսիք
են Բյուրականի աստղադիտարանը և Աշտարակի ֆիզիկայի ինստիտուտը:
Արագածոտնը կարող է դառնալ առաջատար մարզ՝ բազմաճյուղ տուրիզմի զարգացման շնորհիվ։ Զբոսաշրջության աճի հետ մեկտեղ կմեծանա նաև հասարակական ենթակառուցվածքների պահանջը, ինչը մարզին խոստանում է նաև նոր տնտեսական հեռանկարներ։