Քասախը Հայաստանի կենտրոնական մասի խոշոր լեռնային գետերից է, որը հոսում է Արագածոտնի և Արմավիրի մարզերով՝ սկիզբ առնելով Արագածի լեռնալանջերից և ավարտվում Մեծամոր գետին միանալով։ Գետը առանձնանում է իր կտրուկ փոփոխվող բնույթով՝ վերին հոսանքում մեղմ և սակավաջուր, իսկ միջին հատվածում՝ խոր կիրճերով և արագահոս ջրերով հարուստ լեռնային գետ։
Հիդրոլոգիական տվյալներ
Պատմական տվյալներ
Ակունքները
Քասախ գետը ձևավորվում է երեք հիմնական աղբյուրներից՝ Քարաղբյուր, Դազքենդ և Ծաղկահովիտ գետակներից։
Հոսքը և բնույթը
Վերին հոսանքում Քասախը դանդաղահոս է և սակավաջուր, մոտ 8 ամիս ցամաքում է, իսկ Ապարանի շրջանից սկսած դառնում է ավելի ջրառատ ու մշտահոս գետ, ուր նրա մեջ են թափվում հորդառատ աղբյուրներից գոյացած ջրառատ գետակներ։Այնուհետև գետը հոսում է հարավ-արևելյան ուղղությամբ և Ապարանի ջրամբարից հարավ, իսկ Ափնագյուղից արևելք թեքվում է հարավ և աջ կողմից իր մեջ առնելով Գեղարոտ վտակը, մտնում է Քասախի կիրճը: Քասախի վրա կառուցված Ապարանի ջրամբարում գետի ջրերն ամբարվում են և օգտագործվում ոռոգման համար: Ջուրը մաքուր է, թեև նախկինում ավելի ձկնառատ է եղել:
Միջին հոսանքում գետն անցնում է Արագածոտնի լեռնային գոտիներով, առավել սրընթաց ու ջրառատ է, հատկապես Աշտարակ քաղաքի և Օշական գյուղի մոտ, ստեղծելով խորը և գեղատեսիլ բնական միջավայր, ապա թափանցում է կիրճ, ուր գետահովիտը մինչև 200 մ բարձրության հասնող անդնդախոր ձոր է (Քասախի կիրճ):
Ճանապարհի մի հատվածում՝ իր ստեղծած կիրճում, գետն առաջացրել է համանուն՝ Քասաղի ջրվեժը, որը Հայաստանի ամենաբարձր ջրվեժն է՝ 70 մ բարձրությամբ:
Օշական գյուղից ցած գետը դուրս է գալիս Արարատյան դաշտ և աջից ընդունում Ամբերդ վտակը, իսկ գետաբերանի մասում բաշխվում է մի քանի բազուկների և ձախից միանում Սևջուրին (Մեծամոր):
Ստորին հոսանքում`Արարատյան դաշտ մտնելուց հետո, գետի ջրերը գրեթե լիովին օգտագործվում են շրջակա գյուղերի ցանքատարածությունների և այգիների ոռոգման համար, ուստի այստեղ ամռանը գետը ցամաքում է:
Վտակները
Քասախի հիմնական վտակներն են՝
Ամբերդ
Ամբերդի և իր վտակ Արքաշեն գետերի միախառնման տեղում (2300 մ.ծ.մ.բ.), բնության գեղատեսիլ վայրում հառնում է հայկական միջնադարյան Ամբերդ ամրոց ճարտարապետական հուշարձանը։
Գեղարոտ
Շաղվարդ
Ջրվեժները
Քասախի ամենահայտնի բնական հրաշքներից է, գտնվում է Օհանավան–Սաղմոսավան հատվածում։
Կիրճերը
Քասախի կիրճ
Քասախը գետն իր ճանապարհին անցնում է բավականին նեղ կիրճով, ստեղծելով արտակարգ գեղեցկության բնապատկեր: Վիթխարի չափերի հասնող այս կիրճը, որն ունի 90 կմ երկարութուն և 100 մետր խորություն, ինչպես նաև Քասախի դարավանդները, բարձրարժեք բնական հուշարձաններ են ՀՀ Արագածոտնի մարզի Սաղմոսավան և Օհանավան գյուղերի տարածքում: Քասախի կիրճը ընդգրկված է Հայաստանի բնության պետական հուշարձանների ցանկում:
Կիրճը հայտնի է՝
Կամուրջները
Քասախի վրա բազմաթիվ հրաշալի կամուրջներ են կապվել՝ ինչպես անցյալում, այնպես էլ նոր ժամանակներում: Վերջիններս յուրահատուկ շուք են տվել թե՛ բուն գետին, թե՛ նրա շրջակայքին: Որպես հիմնական շինանյութ օգտագործվել են Հայաստանի բնական քարերը՝ բազալտը, տուֆը, կրաքարը, ավազաքարը՝ մեծ մասամբ օգտագործելով սրբատաշ վիճակում: Միայն Աշտարակ քաղաքն ունի մի քանի հայտնի կամուրջ: Հիշատակման է արժանի նաև Օշական գյուղի կամուրջը: Քասախ գետի վրա կառուցված տարբեր ժամանակների կամուրջները համադրում են տեղանքի հոյակապ բնությունն ու ճարտարապետությունը։
Հին (Ձորի) կամուրջ – Աշտարակ
Օշականի կամուրջ
Կախովի կամուրջ
Նոր կամուրջ
Զբոսաշրջություն
Քասախը Հայաստանի ամենագեղեցիկ գետերից է՝ Արագածոտնի բնության պարծանքներից և զբոսաշրջային կարևոր ուղղություններից մեկը։ Գետի ափերը բոլորովին տարբեր են՝ մեկը ժայռոտ ու քարքարոտ, մյուսը ներկայացնում է հրաշալի ալպյան մարգագետին:
Քետը գեղեցկացնում են նաև նրա ափերին տեղակայված բազմաթիվ ճարտարապետական կոթողները:Դրանք հիմնականում մեր հին վանքերն են, որոնց շարքում աչքի են ընկնում Սաղմոսավանքն ու Հովհաննավանքը, և Հայաստանի ամենանշանավոր ամրոցներից մեկը՝ Ամբերդը։
Այստեղ համադրվում են՝
Սակայն գետը գեղեցիկ է ոչ միայն իր ձևավորած անդնդախոր կիրճերով, ջրվեժներով, միջնադարյան հուշարձաններով,այլև ինքն իրենով, իր հրաշալի ակունքներով ու վտակներով և, հատկապես՝ դրանց վրա բխող աղբյուրներով:
Քասախը ոչ միայն գետ է, այլ ամբողջական բնապատմական համակարգ՝ կիրճերով, ջրվեժներով և պատմական հուշարձաններով, որը ձևավորում է Արագածոտնի մարզի ամենատպավորիչ բնապատկերներից մեկը։ Գետի հետագիծը ներառում է արշավային, էկոտուրիստական և լուսանկարչական երթուղիներով։