Տվյալներ/Բնություն/Տնտեսություն /Գիտություն/Կրթություն /Մշակույթ / Զբոսաշրջություն Լոգիիստիկա
Արարատյան դաշտի պտղաբեր շտեմարան
Արմավիրի մարզը տարածվում է Արարատյան դաշտի արևմտյան մասում՝ Արարատ լեռան վեհաշուք տեսարանի ներքո։ Մարզը նախևառաջ հայտնի է իր պտղաբեր հողերով՝ արևով ու բերքով լի։ Արևաշատ հարթավայրերը հազարամյակների ընթացքում դարձրել են այս վայրերը արևահամ բարիքների շտեմարան, որտեղ ծաղկում են այգիները, վեր են մագլցում խաղողի վազերը, որոնց պտուղներից հյուսվել են հայկական գինեգործության հնագույն ավանդույթները։
Հնագույն քաղաքակրթության օջախ
Մարզի անվանումն ինքնին կրում է հազարամյակների պատմության ու քաղաքակրթության դրոշմը։ Արմավիրը հնագույն քաղաքակրթության օրրան է՝ Արգիշտիխինիլիի ու Մեծամորի հնավայրերով, Զվարթնոցի հոյակերտ տաճարով և բազմաթիվ եկեղեցիներով, որոնք վկայում են հայ ժողովրդի հարուստ անցյալի մասին։
Հայոց հոգևոր կյանքի սիրտը
Մարզի ամենամեծ ու պատմական քաղաքը Վաղարշապատն է (Էջմիածին), որտեղ բաբախում է հայոց հոգևոր կյանքի սիրտը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ հայության հոգևոր կենտրոնը, որը դարեր շարունակ խորհրդանշել է հայ ժողովրդի հավատն ու ինքնությունը, դարձնելով Արմավիրը բացառիկ նշանակության մարզ։
ՏՎՅԱԼՆԵՐ
Աշխարհագրական/Պատմական/ Ժողովրդագրական/
Աշխարհագրական դիրք
Արևմուտքից - արևելք՝ մոտ 70 կմ
Հյուսիսից հարավ՝ մոտ 40 կմ
Սահմանակցող տարածքներ․
Մարզեր՝ Արագածոտն, Արարատ, Կոտայք, Երևան
Միջազգային սահմաններ՝ Թուրքիայի հետ
Արմավիրի անունը ժառանգել է պատմական Արմավիր քաղաքից,Մեծ Հայքի մայրաքաղաքներից մեկից
Բնակեցվածություն․ Մարզը բնակեցված է եղել դեռ մ.թ.ա. 5-րդ հազարամյակից. Ակնա լճի շրջակայքում պահպանվել են նախնադարյան բերդաշեններ և դամբարանադաշտեր
Ավերակներ․ Մարզում են գտնվում Երվանդաշատ հնագույն քաղաքի ավերակները (մ.թ.ա. 5-րդ դար – 176 թ)
Պատմական մայրաքաղաքներ․ Մարզի տարածքում.են գտնվում Հայաստանի 12 մայրաքաղաքներից 3-ը.
Մարզի ներկայիս նշանակությունը
Բնակչություն
ԲՆՈՒԹՅՈՒՆ
Արմավիրի մարզը գտնվում է Արարատյան դաշտի արևմտյան մասում. որը բնութագրվում է հարթավայրային տաք և չոր լանդշաֆտով։ Տարածքի մեծ մասը ծովի մակարդակից 800–900 մ բարձրության վրա է և ընդգրկում է Հայաստանի ամենաարևաշատ գոտիներից մեկը։Հատկապես բերրի հողերն ու տաք կլիման նպաստում են մարզի գյուղատնտեսության զարգացմանը: Մարզի բնությունը ձևավորում են՝
Արարատյան դաշտի հարթ, բաց տարածքները,
Արաքս գետի հովիտը,
Ոռոգման զարգացած համակարգը։
Գոտիներ
Արմավիրի մարզի բնական լանդշաֆտը հիմնականում կիսաանապատային է՝ անապատային տեղամասերով, իսկ գետերի ու ջրանցքների երկայնքով՝ մշակովի և այգեգործական լանդշաֆտներ, որոնք ձևավորվել են դարավոր ոռոգման արդյունքում։ Մարզի կլիման խիստ չորային է, քանի որ այն հիմնականում գտնվում է չոր և շոգ տափաստանային կլիմայական գոտում
Լանդշաֆտային գոտիներ
Կիսաանապատային գոտի – ▲ 850–1100 մ
Չոր տափաստանային գոտի – ▲ 1100–1400 մ
Կլիմայական գոտիներ
Չոր մերձարևադարձային – ▲ 850–1000 մ
Չափավոր չոր ցամաքային – ▲ 1000–1400 մ
Հող և բուսականություն
Գերակշռում են գորշահողերը՝ կրի և գիպսի պարունակությամբ։ Ողողատներում հանդիպում են աղուտային ու ճահճային հողեր։ Բուսականությունը աղքատ է՝ չորասեր և աղասեր տեսակներով։Բնական բուսածածկը ներկայացված է հալոպիտով, կակտուսանման և չորադիմացկուն տեսակներով, սակայն ոռոգման շնորհիվ լայն տարածում են ստացել մշակովի դաշտերն ու այգեգործական հողատարածքները։ Տարածված են խաղողի, մրգատու և բանջարաբոստանային մշակաբույսեր։
Բուսական աշխարհ (Ֆլորա)
Արմավիրի մարզի բուսական աշխարհն աղքատ է անտառներով, բայց հարուստ է կիսաանապատային և անապատային հարթավայրային
Ֆլորայի հիմնական տեսակները
Կենդանական աշխարհ (Ֆաունա)
Արմավիրի մարզի կենդանական աշխարհը հարմարված է
Ֆաունայի հիմնական տեսակները
Հատուկ պահպանվող տարածքներ (ԲՀՊՏ)
Ռելիեֆ
Լեռներ և բլուրներ
Հարթավայրեր
Ջրային համակարգ
Արմավիրի մարզը Հայաստանի ամենաջրաբավ շրջաններից է: Մարզի ջրային համակարգը հիմնված է Արաքս գետի և խոշոր ոռոգման ջրանցքների վրա, որոնք ձկնաբուծական լճակների հետ միասին ձևավորում են լայնածավալ գյուղատնտեսական լանդշաֆտ։Բնությամբ մարզը չոր է, սակայն մարդածին ջրային համակարգը այստեղ վճռորոշ դեր ունի։ Ներքին գետեր Արմավիրում գրեթե չկան․ ուստի ամբողջ ջրային ցանցը հիմնված է Արաքսի և ջրանցքների համակարգի վրա։Չոր կլիմայից ելնելով՝ քիչ են բնական ճահիճները, բայց հանդիպում են․
Արաքս գետ
Գետեր
Արմավիրի մարզի գետերը պատկանում են Արաքսի ավազանին: Մարզի սահմաններում սկիզբ առնող միակ գետը Մեծամորն է (Սևջուր), որը սնվում է Այղր լճից և մերձակա աղբյուրներից: Մեծամորի միակ խոշոր վտակը Քասախ գետն է: Գարնանը Արաքսի և Քասախի հորդացումները երբեմն բարձրանում են և առաջացնում տեղային հեղեղումներ։
Լճեր
Ձկնաբուծական լճակներ
Ջրանցքներ
Զարգացած է ոռոգման համակարգը – մարզի տարածքով խաչաձև անցնում է մի քանի ջրանցք՝ Արագածոտնից և Արարատից եկող ջրերով Արմավիրի ջրանցք, Էջմիածնի ջրանցք, Թալինի ջրանցք:
Բնական հարստություններ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Արմավիրի մարզը հանրապետությունում առանձնանում է զարգացած արդյունաբերությամբ և գյուղատնտեսությամբ։
էներգետիկա
Արդյունաբերություն
Գյուղատնտեսություն
Արմավիրի մարզն ավանդաբար բուսաբուծության և անասնաբուծության կենտրոն է եղել: Մարզի հողերը հատկապես բարեբեր են Արարատյան դաշտի վրա։
Բուսաբուծություն
Անասնաբուծություն և անասնապահություն
Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ։
Արմավիրի մարզում կենտրոնացած է խոզաբուծության ամենամեծ խտությունը՝ ստեղծվել է նաև հայկական մսային խոզերի ցեղ։
Ձկնաբուծություն
Արմավիրի մարզը Հայաստանի ձկնաբուծության խոշոր կենտրոն է։
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ՍՊՈՐՏ
Հանրակրթական դպրոցներ
ՀՀ Արմավիրի մարզում գործում են մարզային նշանակության բազմաթիվ կրթամշակութային և առողջապահական հիմնարկներ։ Ներկա պահին առկա են 120 հանրակրթական դպրոցներ, որոնցից՝
Մարզի 100 հանրակրթական դպրոցների ներգրավվածությունը՝
Լաբորատորիաներ
ՀՀ հանրակրթական դպրոցների համար նախատեսված ծրագրի շրջանակում վերանայվել և կազմվել են ֆիզիկայի, կենսաբանության, աշխարհագրության լաբորատորիաների սարքավորումների և նյութերի ցանկեր: Նոր լաբորատորիաները դպրոցներում կպատրաստեն աշակերտներին՝ տեսական գիտելիքները ամրապնդելու գործնական հմտություններով, գիտափորձեր կատարելու հնարավորությամբ:
Մոդուլային դպրոց
Արմավիրի մարզում առաջին մոդուլային դպրոցը բացվել է Արգինա համայնքում և հանձնվել շահագործման:
Մարզական կենտրոններ
Արմավիրի մանկապատանեկան մարզադպրոց – կենտրոնանում է մարզաձևերի վրա, զարգացնում երեխաների ֆիզիկական և մարզական հմտություններ
Մանկապատանեկան մարզադպրոցներ՝ ըստ գյուղերի
ՄՇԱԿՈՒՅԹ
Թանգարաններ
ՏՈՒՐԻԶՄ
Արմավիրի մարզը հարուստ է պատմամշակութային կառույցներով և եզակի հուշարձաններով:
Պատմա-հնագիտական վայրեր
Ճարտարապետական և կրոնական կառույցներ
Թանգարաններ
Հուշարձաններ և հուշահամալիրներ
Բնության ու հանգստի գոտիներ
Այլ նշանակության վայրեր
ԼՈԳԻՍՏԻԿԱ
Ավտոճանապարհներ
Օդային հաղորդակցություն
Եզրափակիչ
Արմավիրը Հայաստանի պատմության և հոգևոր կյանքի սիրտն է․ ուր գտնվում են հայոց հնագույն մայրաքաղաքների ավերակները՝ Արմավիր, Բագարան, Երվանդաշատ, Վաղարշապատ, նաև քրիստոնեական աշխարհի առաջին տաճարը՝ Էջմիածինը։ Սա մարզը դարձնում է հոգևոր և մշակութային կենտրոն և Հայաստանի գլխավոր այցեքարտերից մեկը։ Զբոսաշրջիկների համար այն բացում է դարպաս դեպի Հայաստանի պատմական անցյալն ու հոգևոր ժառանգությունը, ինչի շնորհիվ Արմավիրը կարող է դառնալ Հայաստանի հոգևոր տուրիզմի գլխավոր ուղղությունը: Գյուղատնտեսությամբ հարուստ տարածքը մարզը դարձնում է կարևոր ինչպես տնտեսության, այնպես էլ տուրիզմի համար:Արմավիրի հարթավայրերը գտնվում են Արարատյան դաշտի ամենաբերրի հատվածներում, ուր խաղողագործությունն ու այգեգործությունը հազարամյակներից են գալիս։ Սրա շնորհիվ մարզը կարող է դառնալ գինեգործական և գյուղատնտեսական առաջատար տարածաշրջան: Իսկ մայրաքաղաքին և սահմանին մոտ լինելու շնորհիվ Արմավիրի մարզը հանդիսանում է նաև կարևոր լոգիստիկ և արդյունաբերական կենտրոն: