Տվյալներ / Բնություն / Տնտեսություն /Գիտություն/Կրթություն /Մշակույթ / Զբոսաշրջություն / Լոգիստիկա
Երկնքի կապույտ արտացոլանքը երկրի վրա
Գեղարքունիքի գլխավոր այցեքարտը կապուտաչյա, բարձրիկ Սևանն է,
ուր «.. երկինքը իր ճիշտ պատճենն է հանում»:
Սակայն Սևանա լիճը նաև Հայաստանի գլխավոր այցեքարտերից մեկն է.
անհնար է այցելել Հայաստան և չտեսնել Սևանա լիճը։ Հայաստանի լեռնային
թագուհին համարվում է աշխարհի երկրորդ ամենաբարձրադիր քաղցրահամ լիճը
(Տիտիկակայից հետո), որի ջրերն ու շրջակա գեղատեսիլ բնաշխարհը
Գեղարքունիքը վաղուց դարձրել են Հայաստանի զբոսաշրջության առանցքային
կենտրոններից մեկը:
Բնական լանդշաֆտների զմայլանքը
Ծովափնյա բնապատկերները փոխարինվում են անտառածածկ լեռներով, ապա լեռնալանջերի ալպյան մարգագետիններով: Զբոսանքներ լճում, ջրային սպորտ, ձկնորսություն, լեռնային քայլարշավներ, լեռնամագլցում, ինչպես ասում են՝ օդում, ջրում ու ցամաքում՝ այս ամենը հնարավորություն է տալիս վայելել լանդշաֆտների հերթափոխությունը մեկ վայրում, միաժամանակ զբոսաշրջիկներին ապահովելով տարատեսակ արկածային ու ռեկրեացիոն հանգիստ՝ լճում և նրա շրջակայքում:
Հանուն առողջության ու հանգստի
Սևանա լճի և լիճը շրջապատող գեղաշուք լեռնաշղթաների սառն ու թարմ օդը, հանգստի և առողջարանային առաջարկներով, Գեղարքունիքը դարձնում են առողջարար և ընտանեկան հանգստի լավագույն վայրերից մեկը Հայաստանում։ Այցելուները վայելում են կատարյալ հանգիստ, ստանալով նաև անսահման գեղագիտական հաճույք, այն ամենը, ինչ հարկավոր է մարմնի ու հոգու առողջությունը բարելավելու համար:
Բնության, պատմության և մշակույթի խաչմերուկում
Գեղարքունիքում հիանալիորեն զուգակցված են բնության, պատմության ու ճարտարապետության հրաշալիքները՝ ասել է թե՝ անձեռակերտ ու ձեռակերտ հուշարձանների կյանքը՝ հազարավոր խաչքարեր, միջնադարյան եկեղեցիներ ու վանքեր, որոնք կառուցվել են Սևանա լճի շուրջը, լեռների վրա, ամենուրեք, վկայում են մարզի հնագույն կացության, հավատքի և նրա բնակավայրերի մշակութային հարուստ ժառանգության մասին։Պատմական հուշարձաններն ու ժամանակակից զբոսաշրջային կենտրոնները համատեղ ստեղծում են եզակի միջավայր՝ ամենատարբեր ճաշակի այցելուների համար։
ՏՎՅԱԼՆԵՐ
Աշխարհագրական/Պատմական/ Ժողովրդագրական/
Աշխարհագրական դիրք
Սահմանակցող տարածքներ․
Մարզեր՝ Կոտայք, Արարատ, Վայոց Ձոր, Լոռի, Տավուշ
Միջազգային սահմաններ՝ Ադրբեջան
«Գեղարքունիք» անվանումը գալիս է հայ ազգի հիմնադիր Հայկ նահապետի ժառանգ Գեղամի անունից:
Գեղամի անունով են նաև Գեղամա լեռները և Գեղամա ծովը (ներկայիս Սևանա լիճը):
Բնակեցվածություն․ Մ.թ.ա. 570–201 թթ․՝ մտել է Այրարատ (Ուրարտու) պետության մեջ:
66–428 թթ․՝ Արշակունիների թագավորության մեջ, կազմել է Մեծ Հայքի Սյունիքի նահանգի Գեղարքունիք և Սոթք գավառները:
Խորհրդանիշներ
Բնակչություն
ԲՆՈՒԹՅՈՒՆ
Գոտիներ
Գեղարքունիքի մարզը բնորոշվում է արտահայտված լեռնային ռելիեֆով և ուղղաձիգ գոտիականությամբ․այստեղ միմյանց հաջորդում են 4 հիմնական լանդշաֆտներ՝ Սևանա լճի ավազանի ցածրադիր հարթավայրերից մինչև Գեղամա ու Վարդենիսի լեռնաշղթաների բարձրադիր, ձյունամերձ գագաթները։
Լանդշաֆտային գոտիներ
1. Լեռնատափաստանային – ▲ 1900–2200 մ (Սևանի ավազան, Գավառ, Մարտունի, Վարդենիսի սարահարթեր)
2. Մերձալպյան – ▲ 2200–2800 մ (Գեղամա և Վարդենիսի լեռների լանջեր)
3. Ալպյան – ▲ 2800–3200 մ (բարձրլեռնային գագաթամերձ տարածքներ)
4. Ձնամերձ (նիվալ) – ▲ 3000 / 3200 մ-ից բարձր (Աժդահակ, Սպիտակասար և հարակից գագաթներ)
Կլիմայական գոտիներ
Բարեխառն լեռնային – ▲ 1900–2200/2400 մ (Սևանի ավազան)
Ցուրտ լեռնային – ▲ 2200/2400–3000 մ
Խիստ ցուրտ բարձրլեռնային – ▲ 3000 մ-ից բարձր
Հող և բուսականություն
Գեղարքունիքի հողային ծածկույթը բազմազան է.
Բուսական աշխարհ (Ֆլորա)
Գեղարքունիքի մարզի ֆլորան հարուստ և բազմազան է՝ պայմանավորված բարձրադիր լեռնային ռելիեֆով և Սևանա լճի ավազանի յուրահատուկ կլիմայով։ Մարզում, հատկապես Սևան ազգային պարկի տարածքում, աճում է շուրջ 1600–1700 բուսատեսակ, որոնցից շատերը էնդեմիկ և հազվագյուտ են։
Բուսականությունը փոխվում է ըստ բարձրության՝ լեռնատափաստանային գոտուց մինչև մերձալպյան և ալպյան մարգագետիններ։
Ֆլորայի հիմնական տեսակները
Էնդեմիկ և հազվագյուտ բույսեր
Կենդանական աշխարհ (Ֆաունա)
Գեղարքունիքի մարզի ֆաունան առանձնանում է մեծ բազմազանությամբ՝ շնորհիվ բարձրլեռնային բնապատկերների և Սևանա լճի յուրահատուկ էկոհամակարգի։ Այստեղ հանդիպում են բազմաթիվ կաթնասուններ, թռչուններ, սողուններ, երկկենցաղներ և ձկներ, որոնց մի մասը էնդեմիկ է։
Գեղարքունիքի մարզում գրանցված են.
Բնական հարուստ բազմազանությանը զուգահեռ՝ մի շարք
Ֆաունայի հիմնական տեսակները
Ֆաունայի կարևոր ներկայացուցիչներ
Երկու տեսակներն էլ Հայաստանի էնդեմիկ կենդանատեսակներ են և ունեն բարձր բնապահպանական արժեք։
Հատուկ պահպանվող տարածքներ (ԲՀՊՏ)
Գեղարքունիքի բնական հարուստ բազմազանությանը զուգահեռ՝ մի շարք կենդանատեսակներ գտնվում են պահպանության ներքո՝ էկոհամակարգերի փոփոխությունների և մարդածին ազդեցությունների պատճառով։
«Սևան» ազգային պարկի կազմում գործում են.
Ռելիեֆ
Գեղարքունիքի տարածքը առանձնանում է բնության յուրահատուկ բազմազանությամբ՝ լայնարձակ հարթավայրերից մինչև բարձր լեռնային գագաթներ: Մարզի ռելիեֆը ձևավորվել է լեռնաշղթաների, ձորերի և լճա- գետային ավազանների փոխազդեցությամբ, որտեղ տարածված են ինչպես միջալպյան և մերձալպյան, այնպես էլ ալպյան բնապատկերներ:Այս բազմազանությունն է պայմանավորում տեղանքի հողերի, ջրային համակարգերի և էկոհամակարգերի առանձնահատկությունները, ինչն էլ մարզը դարձնում է բացառիկ բնական լանդշաֆտային գոտի Հայաստանում:
Լեռնագագաթներ (≥2500 մ)
Աժդահակ — 3598 մ
Սպիտակասար — 3555 մ
Վարդենիս — 3522 մ
Ահմանգան — 3507 մ
Սանդուխտասար — 3454 մ
Գարանլըկ — 3444 մ
Աղուսարք լեռնախումբ — 3442 մ
Գեղասար — 3443 մ
Մեծ Ծարասար — 3441 մ
Փոքր Ծարասար — 3424 մ
Ծարասար (Քեթի) — 3423 մ
Հինալ — 3367 մ
Նազելի — 3312 մ
Սոխասար — 3308 մ
Սաքոյիվար — 3299 մ
Փերեզակ — 3290 մ
Մարտավար — 3287 մ
Շամփրասար — 3259 մ
Ակնասար — 3264 մ
Ոչխարաթումբ — 3237 մ
Սևկատաար — 3225 մ
Գռասար — 3182 մ
Մազազ — 3087 մ
Դիվասար — 3072 մ
Ծաղկավետ — 3076 մ
Սարանար — 3076 մ
Սևքար — 3063 մ
Փորակ — 3047 մ
Մառախլապատ — 3034 մ
Կատարաժայռ — 3008 մ
Միափոր — 2993 մ
Իջատեղի — 2992 մ
Աստծո ճամփա — 2973 մ
Մկնասար — 2927 մ
Մանկունք — 2927 մ
Քաշաթաղ — 2901 մ
Լուսնթագ — 2900 մ
Գնդասար — 2878 մ
Արեգին — 2842 մ
Դիտավանք — 2835 մ
Արմաղան — 2829 մ
Ելտուն — 2790 մ
Դամբարան — 2726 մ
Իշխանավար — 2759 մ
Ճերմակաքար — 2748 մ
Պուտաքար — 2744 մ
Կարկտասար — 2740 մ
Ուղեղ լեռ — 2736 մ
Մշակնոց — 2695 մ
Նապաստակ — 2679 մ
Սառնուտ — 2673 մ
Երիցսար / Շողակաթ — 2661 մ
Ձոր — 2629 մ
Նշխարք — 2602 մ
Գանձաքար — 2602 մ
Բացսար — 2599 մ
Ճարտար — 2558 մ
Գմբեթ — 2557 մ
Ճոպան — 2548 մ
Պահաբլուր — 2533 մ
Ժեռսար — 2525 մ
Գավառ — 2502 մ
Մրգասար — 2502 մ
Արտանիշ —2500մ-ից ցածր է (2461մ), սակայն լեռան գագաթը միակ վայրն է, որտեղից Սևանա լիճը երևում է ամբողջությամբ և մոտիկից:
Լեռնաշղթաներ
Ծովի մակերևույթից 2500-3000մ բարձրություն ունեցող լեռնաշղթաները կազմում են հսկայական եռանկյունի:
Լեռնանցքներ
Հարթավայրեր և դաշտեր
Ջրային համակարգ
Գեղարքունիքի մարզի ջրային համակարգը յուրահատուկ է ողջ Հայաստանի համար։ Այստեղ է գտնվում երկրի ամենամեծ ջրային ավազանը՝ Սևանա լիճը, որը որը զբաղեցնում է մարզի տարածքի շուրջ 1/4-ը և որոշիչ է ինչպես բնության, այնպես էլ տնտեսության համար։ Լիճը ձևավորում է տարածաշրջանի կլիման, ապահովում ջրային պաշարների մեծ մասը և ունի հանրապետական նշանակության էկոհամակարգային դեր։ Սևանը սնվում է 28 գետերից ու գետակներից, իսկ լճից սկիզբ է առնում հանրապետության կարևորագույն գետերից մեկը՝ Հրազդանը։
Գեղարքունիքի հիմնական ջրային ռեսուրսները
Արփա–Սևան թունելային ջրատարը 1981-ից Սևանը սնվող հիմնական երակն է, որը պահպանում է լճի ջրային հավասարակշռությունը։
Աղբյուրներ
Մարզի ջրային ռեսուրսներն ընդգրկում են ինչպես լեռնային հոսքերն ու աղբյուրները, որոնք կարևոր են ոռոգման և էներգետիկ կարիքների համար, այնպես էլ բուժիչ նշանակություն ունեցող հանքային ջրերը։
Ջրբաժաններ
Գեղարքունիքի մարզի ջրբաժանները ձևավորվում են երեք հիմնական լեռնաշղթաներով՝ ամբողջությամբ շրջափակելով Սևանի ավազանը
Այս լեռնային ջրբաժանները ապահովում են, որ մարզի մակերևութային ջրերի մեծ մասը ուղղվի դեպի Սևանա լիճ՝ դարձնելով այն կիսափակ, բարձրադիր ջրավազան։
Գետեր
Լճեր
Ջրամբարներ
Ջրվեժներ
Բնական ռեսուրսներ (61—61-5-62)
Գեղարքունիքի մարզի տարածքում հաշվառված է օգտակար հանածոների մոտ 49 հանքավայր, որոնք բաժանվում են երեք հիմնական խմբի՝ մետաղական, ոչ մետաղական և հանքային ջրերի։
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ (63)
Հանքարդյունաբերություն (64-65)
Էներգետիկա (66-67)
Արեգակնային էներգետիկա (68-69)
Սննդարդյունաբերություն (70-71-72)
Ձկնարտադրություն (73—75-76)
Գորգագործություն (77)
Գյուղատնտեսություն
Բուսաբուծություն (78)
Անասնապահություն (82)
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ (84)
Գեղարքունիքի մարզը վաղուց եղել է Հայաստանի մշակութային կենտրոններից մեկը, որն այսօր էլ պահպանում է իր կրթական և մշակութային ավանդույթները:
Ուսումնական հաստատություններ (85-88)
Մարզական գործունեություն (89)
Արվեստի դպրոցներ և մշակույթի տներ (90-93)
ՄՇԱԿՈՒՅԹ (94)
Թանգարաններ (95)
ՏՈՒՐԻԶՄ (96)
Գեղարքունիքը, թերևս, Հայաստանի ամենազբոսաշրջային մարզն է, որի սիրտը կապուտաչյա Սևանն է: Տարածաշրջանը գրավում է ինչպես տեղացիներին, այնպես էլ օտարերկրյա այցելուներին՝ իր առողջարար կլիմայով, յուրօրինակ բնապատկերներով և հնագույն մշակութային ժառանգությամբ։
Սևանա լիճ և լողափեր (97-106)
Բնության հուշարձաններ (107 --115)
Պատմամշակութային հուշարձաններ (116---121)
Զբոսաշրջության տեսակներ
Զբոսաշրջային ենթակառուցվածքներ
ԼՈԳԻՍՏԻԿԱ (152-)
Ավտոճանապարհներ (153--154)
Լեռնանցքներ (155--157)
Երկաթուղի (158)
Թռիչքուղի
Եզրափակիչ (159-160)
Գեղարքունիքը Հայաստանի ծավալով ամենամեծ ու բարձրադիր մարզերից է, որի մեծ մասը զբաղեցնում է Սևանա լճի ջրահավաք ավազանը։ Սևանա լիճը, իր կապուտակ ջրերով և շրջակայքի գեղատեսիլ լանդշաֆտներով, մարզի գլխավոր այցեքարտն ու զբոսաշրջային կենտրոնն է։ Անտառածածկ լեռները, մարգագետինները, ձկնաբուծական լճակները, հազարավոր խաչքարերը, եկեղեցիներն ու վանքերը դարձնում են Գեղարքունիքը բազմակողմանի զբոսաշրջային ուղղություն, որտեղ այցելուները կարող են վայելել լեռնային արշավներ, ջրային սպորտ, ձկնորսություն կամ պարզապես հանգստանալ՝ շնչելով լճի և լեռների թարմ օդը։Մարզը նաև հանդիսանում է քաղցրահամ ջրի շտեմարան, որն իր միջազգային նշանակությամբ ունի տնտեսական զարգացման մեծ հեռանկարներ: