Տվյալներ / Բնություն / Տնտեսություն / Գիտություն/ Կրթություն / Մշակույթ / Զբոսաշրջություն Լոգիստիկա
Անտառապատ լեռների ուժն ու ավանդույթի ոգին
Կոտայքը, որի անտառածածկ լեռների գրկում դեռ հնուց ի վեր հայոց թագավորներն էին իրենց հանգիստը վայելում, այսօր էլ շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր հանգստավայրերից մեկը։ Բնության չխամրող գեղեցկությունը, ձմեռային սպորտաձևերի ու առողջարանային հանգստի բազմազան առաջարկները մարզը դարձնում են Հայաստանի զբոսաշրջության առաջատար ուղղություններից մեկը։
Գառնիից մինչև Ծաղկաձոր
Գառնիի տաճարը աշխարհում պահպանված եզակի հեթանոսական տաճարներից է և դասական հունահռոմեական սյունազարդ ճարտարապետության բացառիկ օրինակ՝ Հայաստանում և Հարավային Կովկասում։ Այն վեր է խոյանում անդնախոր ու վեհաշուք կիրճի եզրին՝ միաձուլվելով շրջակա բնաշխարհին և դառնալով ճարտարապետության ու բնության անզուգական ներդաշնակության խորհրդանիշ։ Մոտակայքում Գեղարդավանքն է՝ եզակի ժայռափոր քարաշեն վանական համալիրը՝ իր բացառիկ խաչքարերով։ Ամենուրեք գեղատեսիլ լեռներ են ու ձորեր, իսկ այս բազմերանգ բնաշխարհի սրտում վեր է խոյանում Թեղենիսը, որի գրկում փռված է նշանավոր Ծաղկաձորը՝ շատերի մանկության հեքիաթը, և այսօր՝ միջազգային զբոսաշրջության հայտնի կենտրոնը։
Հայաստանի սիրտը՝ հավերժ երիտասարդ
Կոտայքի մարզը Հայաստանի սրտում գտնվող եզակի երկրամաս է, որտեղ ներդաշնակորեն միահյուսվում են բնության հրաշքները, պատմական հուշարձաններն ու ժամանակակից զբոսաշրջության կենտրոնները։ Այստեղ հնագույն Հայաստանն ու ժամանակակից աշխարհը, հինն ու նորը, կողք կողքի ներկայացնում են իրենց ողջ հմայքը՝ աշխարհի տարբեր ծայրերից ժամանած այցելուներին։ Կոտայքը վառ արկածների, խաղաղ հանգստի և նոր բացահայտումների աշխարհ է։ Անկախ նրանից՝ նախընտրում եք արկածային ճամփորդություն, հոգևոր ուխտագնացություն, ընտանեկան հանգիստ, թե պարզապես լեռների մաքուր ու զով օդը, մարզի յուրաքանչյուր անկյուն ունի իր յուրահատուկ հմայքն ու անակնկալները։
ՏՎՅԱԼՆԵՐ
Աշխարհագրական/Պատմական/ Ժողովրդագրական/
Աշխարհագրական դիրք
Սահմանակցող տարածքներ
Պատմական ժառանգություն
«Կոտայք» (Կոտա, Կույտա) բառը հնագույն ծագում
ունի և կապված է
նույնանուն ցեղանվան հետ: Մարզի ներկայիս անվանումը ժառանգվել է պատմական Հայաստանի Այրարատ
նահանգի Կոտայք գավառի անունից։
Բնակեցվածություն
Պատմական կենտրոններ
Կոտայքի տարածքում Հայաստանի պատմական մայրաքաղաքներ չեն եղել։
Բնակչություն
ԲՆՈՒԹՅՈՒՆ
Կոտայքի մարզը ֆիզիկա-աշխարհագրական առումով գտնվում է Արարատյան գոգավորության հյուսիսարևելյան նախալեռներում, Կոտայքի սարավանդի վրա, Հրազդան և Ազատ գետերի միջև: Այն ձգվում է Հրազդան գետի միջին հոսանքի ձախ ափից մինչև Գեղամա լեռնաշղթայի արևմտյան ստորոտները։ Մարզի տարածքն առանձնանում է բազմազան ռելիեֆով և պայմանականորեն բաժանվում է երեք ֆիզիկա-աշխարհագրական ենթաշրջանների՝ Գեղամա լեռնավահանի արևմտյան լանջ, Կոտայք–Եղվարդի սարավանդներ և Մարմարիկի հովիտ։
Գոտիներ
Կոտայքի մարզի տարածքում նկատվում է ուղղաձիգ գոտիականություն, որտեղ միմյանց հաջորդում են 5 լանդշաֆտային և 4 կլիմայական գոտիներ։
Լանդշաֆտային գոտիներ
Կլիմայական գոտիներ
Հող և բուսականություն
Կոտայքի մարզի հողաբուսական ծածկույթը բազմազան է։ Գերակշռում են լեռնատափաստանային և լեռնաշագանակագույն հողերը, բարձրադիր վայրերում՝ ենթալպյան լեռնամարգագետնային, սևահողանման և դարչնագույն հողերը։
Սարավանդներին բնորոշ են շագանակագույն հողերն ու չոր տափաստանային լանդշաֆտները, իսկ անտառների տակ՝ գորշ դարչնագույն հողեր։ Գետահովիտներում տարածված են կուլտուրացված ոռոգվող հողերը, բարձրադիր վայրերում՝ խոտհարքներ և ամառային արոտավայրեր։ Մարզը սակավ անտառածածկ է։
Բուսական աշխարհ (Ֆլորա)
Կոտայքի մարզի բուսական աշխարհը հարուստ և բազմազան է՝ պայմանավորված 900–3597 մ բարձրությունների տատանումներով և լեռնային ռելիեֆով։ Բուսածածկույթը փոփոխվում է կիսաանապատային գոտիներից մինչև ենթալպյան և ալպյան մարգագետիններ։
տարածված են որդանխոտը, ոզնաթուփը, դառնապուճախը, աղուտային բույսերը և տարբեր էֆեմերներ։ Գետահովիտներում հանդիպում են եղեգ, կնյուն և կատվախոտ։
– բնորոշ են փետրախոտը, սեզը, շյուղախոտը, կանգուն կոստրեցը, ինչպես նաև բազմաթիվ դեղաբույսեր՝ ուրց, երիցուկ, հազարատերևուկ և սիբեխ։
գերակշռում են կաղնին, հաճարենին, բոխին, հացենին, թխկին, կեչին և սոճին։ Հանդիպում են մասրենի, ալոճենի, հաղարջենի և այծուռենի թփերը։
հարուստ են բարձրալեռնային մարգագետիններով, խնկածաղիկով, հողմածաղիկով, զանգակածաղիկով, կակաչներով և բազմերանգ ալպյան բուսատեսակներով։
Ֆլորայի հիմնական տեսակները
Կենդանական աշխարհ (Ֆաունա)
Կոտայքի մարզի կենդանական աշխարհը բազմազան է՝ շնորհիվ անտառների, լեռնատափաստանների, կիրճերի և բարձրալեռնային գոտիների։ Այստեղ հանդիպում են Հայաստանի լեռնային գոտիներին բնորոշ բազմաթիվ կենդանատեսակներ։
տարածված են աղվեսը, գայլը, նապաստակը, դաշտամկները, ճագարամկները, ինչպես նաև հայկական իժը, լորտուները և տարբեր մողեսներ։
բնակվում են գորշ արջը, վայրի խոզը, անտառային կատուն, լուսանը, կզաքիսը և գորշուկը։ Հանդիպում են նաև փայտփորիկներ, բազեներ և այլ անտառային թռչուններ։
բնորոշ են քարակաքավը, տափաստանային արծիվը, ալպիական ճայը և այլ լեռնային թռչուններ։
հանդիպում են գորտերի տարբեր տեսակներ և այլ երկկենցաղներ։
Կոտայքի մարզում գրանցված են.
Կաթնասուններ – լուսան, գայլ, աղվես, կզաքիս, նապաստակ, գորշուկ, գորշ արջ, վայրի խոզ և անտառային կատու։
Սողուններ և երկկենցաղներ – հայկական իժ, լորտուներ, տարբեր մողեսներ, գորտեր և այլ երկկենցաղներ։
Կրծողներ – դաշտամկներ և ճագարամկներ։
Թռչուններ – տափաստանային արծիվ, բազեներ, փայտփորիկներ, ալպիական ճայ, քարակաքավ (կովկասյան կաքավ) և այլ անտառային ու գիշատիչ թռչուններ։
Կենդանական աշխարհը բնակեցնում է անտառներ, լեռնային մարգագետիններ, կիրճեր և ժայռոտ լանջեր, իսկ դրա պահպանությունն ապահովվում է մարզի պահպանվող բնական տարածքներում։
Ֆաունայի հիմնական տեսակները
Հատուկ պահպանվող տարածքներ (ԲՀՊՏ)
Ռելիեֆ
Կոտայքի մարզի տարածքը հիմնականում լեռնային է, որին բնորոշ է հովիտներով կտրտված բարձրավանդակային ռելիեֆը։ Կոտայքի մարզի տարածքում համեմատաբար փոքր տարածության վրա կարելի է հանդիպել բարձրաբերձ լեռնագագաթներ, անդնախոր կիրճեր, լայն գետահովիտներ և փոքր թեքության սարավանդներ: Մարզի ռելիեֆը մեղմ ալիքավոր է, տեղ-տեղ բարձրանում են մնացորդային բլուրներ և խարամային կոներ։ Տարածքը հիմնականում ալիքավոր է․ ծածկված Գեղամա լեռների հրաբխային լավաներով և տուֆերով, մյուս կողմից՝ ծալքաբեկորային ծագում ունեցող Ծաղկունյաց լեռների մեղմաթեք լանջերն են՝ կտրտված բազմաթիվ մանր ձորակներով ու մի քանի խոշոր հովիտներով։
▲ Ամենաբարձր կետը՝ Աժդահակ լեռ– (3,597 մ)
Ծաղկունյաց լեռների բարձրագույն գագաթը՝ Թեղենիս լեռ – (2851 մ )
Լեռնագագաթներ (≥2000 մ)
1․ Աժդահակ – 3597 մ (Կոտայք/Գեղարքունիք)
2․ Սպիտակասար – 3555 մ (Արարատ/Կոտայք/Գեղարքունիք)
3․ Կարմիր Կատար – 3530 մ (Կոտայք/Գեղարքունիք)
4․ Արևմտյան Աղուսար – 3468 մ (Կոտայք/Գեղարքունիք)
5․ Աղուսարք – 3442 մ (Կոտայք/Գեղարքունիք)
6․ Արևելյան Աղուսար – 3434 մ (Կոտայք/Գեղարքունիք)
7․ Աղուսար – 3335 մ (Կոտայք/Գեղարքունիք)
8․ Գեղմաղան (Գեղա) – 3319 մ (Կոտայք/Գեղարքունիք)
9․ Նազելի (Մեծ Պայտասար) – 3312 մ (Կոտայք/Գեղարքունիք)
10․ Դիմացլեռ (Ոշթափա) – 3335 մ (Կոտայք)
11․ Ակնասար – 3264 մ (Կոտայք/Գեղարքունիք)
12․ Շամփրասար – 3259 մ (Կոտայք/Գեղարքունիք)
13․ Սևկատար – 3225 մ (Կոտայք/Գեղարքունիք)
14․ Սեղանասար – 3219 մ (Կոտայք/Գեղարքունիք)
15․ Շուշան – 3200 մ (Կոտայք/Գեղարքունիք)
16․ Նարինե – 3200 մ (Կոտայք/Գեղարքունիք)
17․ Պայտասար (Գեղադրասար) – 3177 մ (Կոտայք/Գեղարքունիք)
18․ Լճասար – 3153 մ (Կոտայք/Գեղարքունիք)
19․ Երիցասար – 3139 մ (Կոտայք/Գեղարքունիք)
20․ Թեժ լեռ – 3101 մ (Լոռի/Կոտայք)
21․ Մայմեխ – 3094 մ (Լոռի/Կոտայք)
22․ Մազազ – 3087 մ (Կոտայք/Գեղարքունիք)
23․ Մառախլապատ – 3034 մ (Կոտայք/Գեղարքունիք)
24․ Արտավազ – 2929 մ (Կոտայք)
25․ Գոմասար – 2885 մ (Կոտայք/Լոռի)
26․ Ուղտաքար – 2861 մ (Արագածոտն/Կոտայք)
27․ Թեղենիս – 2861 մ (Արագածոտն/Կոտայք)
28․ Ծաղկունյաց – 2821 մ (Կոտայք)
29․ Ճանճիկ – 2793 մ (Արագածոտն/Կոտայք)
30․ Կապանու– 2781 մ (Արագածոտն/Կոտայք)
31․ Մոխրասար – 2716 մ (Կոտայք)
32․ Թաթոսի քարափ – 2715 մ (Լոռի/Կոտայք)
33․ Արքայից լեռ – 2687 մ (Կոտայք/Արագածոտն)
34․ Թեղենյաց – 2659 մ (Կոտայք)
35․ Ձոր (Ծոր) – 2629 մ (Կոտայք/Գեղարքունիք)
36․ Դալար – 2616 մ (Կոտայք)
37․ Քարքարուտ – 2587 մ (Կոտայք)
38․ Արայի լեռ – 2577 մ (Կոտայք/Արագածոտն)
39․ Հատիս – 2528 մ (Կոտայք)
40․ Արզական – 2502 մ (Կոտայք)
41․ Մարիամ – 2499 մ (Կոտայք)
42․ Մենակսար – 2399 մ (Կոտայք)
43․ Կլոր Թառ – 2358 մ (Կոտայք)
44․ Գութանասար – 2300 մ (Արագածոտն/Կոտայք)
Լեռնաշղթաներ
Լեռնանցքային ճանապարհներ
Հարթավայրեր և սարահարթեր
Ջրային համակարգ
Կոտայքի մարզը հարուստ է մակերևութային ջրերով․ այստեղ սկիզբ են առնում բազմաթիվ գետեր ու աղբյուրներ, գտնվում են լեռնային լճեր: Մարզի ջրային համակարգում մեծ դեր ունեն տարբեր ժամանակներում այստեղ կառուցված ջրամբարներն ու ջրանցքները, որոնք կարևոր նշանակություն ունեն ինչպես բնության, այնպես էլ մարդու գործունեության համար։
Գետեր
Ջրվեժներ
Մարզում կան բազմաթիվ լեռնային ջրվեժներ, որոնցից առավել հայտնի են.
Աղբյուրներ և հանքային ջրեր
Լեռնային լճեր
Ջրամբարներ
Ջրանցքներ և ջրատար համակարգեր
Բնական ռեսուրսներ
Հրազդանի և Աբովյանի շրջակայքում հանքարդյունաբերությունը հիմնականում ապահովում է շինանյութերի՝ բազալտի, տուֆի և այլ հրաբխային ապարների արդյունահանումը։
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Կոտայքի մարզը Հայաստանի խոշոր տնտեսական կենտրոններից է․ այստեղ կենտրոնացած է արդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության և սննդարդյունաբերության զգալի մասը։ Մարզում գործում է շուրջ 201 ձեռնարկություն:
Գլխավոր քաղաքներ
Արդյունաբերության ճյուղեր
էներգետիկա
Հանքարդյունահանում
Այլ ճյուղեր
Նոր ձեռնարկություններ
Սննդարդյունաբերություն
Արտահանում
Արտադրանքը մատակարարվում է ներքին շուկային, ինչպես նաև արտահանվում է Ռուսաստան, Իրան, Վրաստան, Չինաստան, Բուլղարիա։
Գյուղատնտեսություն
Կոտայքի մարզի բարենպաստ բնակլիմայական պայմանները թույլ են տալիս զարգացնել գյուղատնտեսության գրեթե բոլոր ճյուղերը։
Բուսաբուծություն
Անասնապահություն
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Կոտայքի մարզում գործում է 105 հանրակրթական ուսումնական հաստատություն, որոնցից՝
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
Մարզում գործում են 35 առողջապահական ընկերություններ, ներառյալ՝
ՄՇԱԿՈՒՅԹ
Կոտայքի մարզի մշակութային կյանքը կազմակերպում են՝
Մշակույթի տներում գործում են ժողովրդական ստեղծագործության տարբեր խմբեր՝
Թանգարաններ
ՏՈՒՐԻԶՄ
Կոտայքի մարզը, շնորհիվ զարգացած ճանապարհային ցանցի և մայրաքաղաքին մոտ գտնվելու, դարձել է Հայաստանի զբոսաշրջության ամենաակտիվ կենտրոններից մեկը։ Այստեղ են տեղակայված ինչպես պատմամշակութային, այնպես էլ բնական տեսարժան վայրեր։
Բնության հուշարձաններ
Պատմամշակութային հուշարձաններ
Տուրիզմի տեսակներ
Ձմեռային տուրիզմ և սպորտ
Զբոսաշրջային ենթակառուցվածքներ
ԼՈԳԻՍՏԻԿԱ
Կոտայքի մարզն ունի ռազմավարական դիրք՝ գտնվելով երկրի գրեթե կենտրոնում և սահմանակցելով 5 մարզերի ու մայրաքաղաք Երևանի հետ։ Դա մարզին տվել է կարևոր լոգիստիկ նշանակություն։
Ավտոճանապարհներ
Լեռնանցքներ
Տրանսպորտային հաղորդակցություն
Երկաթուղի
Բեռնափոխադրումներ
ԵԶՐԱՓԱԿԻՉ
Մայրաքաղաքին մոտ գտնվելու շնորհիվ Կոտայքի մարզը դարձել է տուրիստական, արդյունաբերական և լոգիստիկ կենտրոն։ Եթե արդյունաբերական կենտրոններ Աբովյանը և Հրազդանը մարզին տալիս են տնտեսական նշանակալի դեր, ապա լեռնաշղթաները, գետերը և առողջարանները բացում են զբոսաշրջային լայն հնարավորություններ:
Այստեղ են գտնվում Հայաստանի ամենահայտնի տեսարժան
վայրերը.
Գառնիի հեթանոսական տաճարը
Գեղարդավանքը
Ծաղկաձորի առողջարանային քաղաքը
Այսպիսով, Կոտայքը հանդիսանում է բազմակողմանի մարզ, որտեղ համատեղվում են հնագույն անցյալը և ժամանակակից զարգացումները, դարձնելով այն Հայաստանի կարևորագույն մարզերից մեկը։