Տվյալներ / Բնություն / Տնտեսություն /Գիտություն/Կրթություն /Մշակույթ / Զբոսաշրջություն/ Լոգիիստիկա
Արփաչայից՝ Ախուրյան – Անիից՝ Գյումրի
Ախուրյանի ձախ ափին Գյումրին է՝ Հայաստանի երկրորդ մեծ քաղաքը, աջ ափին՝ Հայաստանի հինավուրց մայրաքաղաք Անիի.. ավերակները (961–1045թթ..): Պետական սահմանից այն կողմ, մի քանի կիլոմետրի վրա, դեռ մեզ է նայում Բագրատունյաց թագավորության փառապանծ մայրաքաղաքը՝ իր երբեմնի «Հազար ու մի եկեղեցիներով» ու հարյուր հազարավոր բնակիչներով: Իսկ գետի ձախ ափին վեր է խոյանում նույն Բագրատունիների հիմնադրած Մարմաշենի վանական համալիրը (988–1025թթ.)։ Ձեռքդ մեկնես՝ կհասնես… Ախուրյանի սահմանապահ ջրերը Շիրակի մարզը բաժանում են ոչ միայն Թուրքիայից, այլև պատմական Շիրակի գավառից, ներկայիս Հայաստանը՝ իր փառավոր անցյալից։
Քարից կերտված մշակույթ
Շիրակի գավառը վաղուց է անցել պատմության գիրկը՝ իր հազար ու մի արհեստներով ու արվեստներով, սակայն նրա հավերժական շունչը պահպանվել է դարերով ու շարունակվում է մինչ օրս։ Այդ կենսատու շունչը ստեղծեց հին Կումայրին՝ իր քարե շենքերով ու շինություններով։ Շիրակը քարի երկիր է․ Արթիկի ու Անիի հռչակավոր տուֆը, բազալտը, պեմզան և օբսիդիանը դարեր շարունակ շինարարության ու արվեստի հիմնաքարերն են եղել։ Այդ քարերից են բարձրացել են վանքեր ու եկեղեցիներ, այդ քարերից է կերտվել մշակույթ՝ Շիրակի մշակույթը։ Այսօր էլ լսելի են հմուտ քարտաշների ու դարբինների մուրճի ձայները, որոնք կառուցում էին հին ջրաղացներ, գեղեցիկ կամուրջներ, աղբյուրներ, որ դեռ կանգուն են ՝ որպես ժամանակի վկաներ։ Գյումրվա դարբնոցի զրգուն ձայնն է ձևավորել քաղաքային ճարտարապետությունը՝ իր յուրահատուկ միջավայրով, պերճաշուք պատշգամբներով ու փողոցներով, որոնցով ֆայտոններն էին անցնում՝ իրենց նրբաճաշակ ու քմահաճ ուղևորներով։
Շիրակի մեղեդիները
Այստեղ պարզորոշ ու հստակ լսվում է նախնիների երգը, հնչում են Շիրակի քաղցր մեղեդիները, մեր հին դուդուկը։ Շիրակը պահում է անցյալի հմայքը, որպես անցյալի անսպառ շտեմարան: Այսօր Գյումրին է Շիրակի սիրտը: Քաղաք, որ անցել է դաժան փորձություններով, քանդվել ու ավերվել է, բայց ամեն անգամ վերածնվել է, որ մի նոր ուժով պահպանի հայ մշակույթի անանց գանձերը՝ մեր երգն ու պարը, մեր հումորները, մեր քանդակներն ու հին կտավները։ Եվ սերունդները հավերժ կհիշեն հռչակավոր բանաստեղծին Շիրակի, որ տասնյակ տարիներ ապրեց փառքի և վայելքի մեջ, հզորների և մեծատուների հետ սեղան նստեց, գիտունների և իմաստունների հետ վեճի մտավ, ի վերջո լուծեց իր ժողովրդի վրեժը և նոր վերադարձավ հայրենիք, կհիշեն մի աշուղի, ով այսօր այստեղ էր, վաղը՝ այլ տեղ, նրան, ով ելնում էր քարերն ի վեր, սարերն ի վեր, դարերն ի վեր, նրան, ում կերտած մի «Անուշն» էլ բավական էր մեծ հայ կոչվելու համար, նրան, ում մեթոդը շատ տարիներ հետո պիտի կիրառեին այլազգի ու այլադավան քրմեր ու ֆաքիրներ, նրան, ով Ջաջուռի բնաշխարհը, հայ գյուղաշխարհը աշխարհին նվիրեց, նրան, ով գասպարավարի լողալ չգիտեր, բայց մի ողջ սերնդի կուռքն էր, նաև նրան, ով Թիֆլիսից եկավ, որ Լենինականի պետական թատրոնը հիմնադրի, կհիշեն անգամ վարպետ Մուկուճին, Պոլոզ Մուկուչին և առհասարակ, բոլոր Մուկուչներին, որոնց անուններն ամրագրված են այս հողում՝ իբրև թանկ հիշողություն։ Եվ հենց այստեղ, Շիրազի ու Շիրակի երկփեղկված աշխարհում, որի մի կողմում հին հրաբուխներ են, ահեր են, մահեր ու ջահեր, իսկ մյուսում՝ անեզր արտեր ու դաշտավայրեր, երկնքի ու երկրի լազուրի միջև չքնաղ Արփին է ալիքվում հանդարտ ՝ իր անարատ գեղեցկությամբ, իր զուլալ ջրերով և արտացոլում երկինքը կապույտ՝ «..աչքերի մեջ գարնան օրեր, ճամփեն դեպի աստղերն անմեռ՝ իսկ ելնելու քարեր կան դեռ, սարեր կան դեռ… Քարեր, սարեր, դարեր կան դեռ... »:
ՏՎՅԱԼՆԵՐ
Աշխարհագրական/Պատմական/ Ժողովրդագրական/
Աշխարհագրական դիրք
Սահմանակցող տարածքներ․
Հյուսիսում Շիրակը սահմանակցում է Վրաստանին, արևմուտքում՝ Թուրքիային: Հանրապետության ներսում սահմանակցում . արևելքում՝ Լոռու, հարավում՝ Արագածոտնի մարզերին:
Պատմական ժառանգություն
Բնակչություն
Շիրակի մարզի ներկայիս բնակչության նախնիների հիմնական մասը այստեղ է եկել 1828թ. Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո, երբ Արևմտյան Հայաստանից ներգաղթած հայության մի ստվար զանգված հաստատվեց այս վայրերում: Սակայն տարածաշրջանի բնակչությունը մեծ կորուստներ կրեց հետագայում, 1918 և 1920 թթ.. -ին թուրքերի իրագործած զանգվածային կոտորածներից: Հազարավոր մարդիկ զոհվեցին կամ արտագաղթեցին նաև 1988թ. երկրաշարժի հետևանքով: Այդուհանդերձ,շիրակցիները վաղուց ի վեր հայտնի են իրենց հումորի սուր զգացումով. սուր համային ուտեստներով, բազմաթիվ արհեստների հմտություններով և արվեստների նուրբ ընկալմամբ:
ԲՆՈՒԹՅՈՒՆ
Շիրակի մարզը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևմուտքում, ընդգրկելով Ախուրյան գետի ավազանի ձախափնյա սահմանները, իսկ վերին հոսանքում՝ նաև նրա աջափնյա մի հատվածը: Տեղակայված լինելով մոտ 1500 -2000 մ բարձրությունների վրա (52 գյուղ ծովի մակերևութից բարձր է 1500-1700 մ, 55-ը՝ 2000 մ), մարզը հանդիսանում է Հայաստանի ամենացրտաշունչ շրջանը, ուր ձմռանը օդի ջերմաստիճանը իջնում է երբեմն -46°C (Աշոցք): Ամբողջ տտրածքը ենթարկվում է ուղղաձիգ գոտիականության:
Գոտիներ
Լանդշաֆտային գոտիներ
Կլիմայական գոտիներ
Հող և բուսականություն
Ֆլորա
Շիրակի մարզն ունի բազմամազան բուսականություն, որը պայմանավորված է բնական պայմանների առանձնահատկություններով: Այստեղ ներքևից վերև իրար են հաջորդում բուսականության հետևյալ տիպերը.
Ձևավորվում է բարեխառն և չոր կլիմայի պայմաններում, զբաղեցնում է ընդարձակ մակերես` տարածվելով մարզի ցածրադիր շրջաններից մինչև 2300-2400մ բարձրությունները:
Տարածվում է 2300մ-ից վեր, համեմատաբար խոնավ վայրերում, որի շնորհիվ հարուստ է փարթամ և հյութեղ խոտերով: Սա բաժանվում է 2 ենթագոտու` ստորին կամ մերձալպյան և վերին կամ ալպյան:
Տարածվում է 2800-2900մ-ից վերև: Այն ծածկված է խոշոր, վառ գույնի ծաղիկներով, որոնք այնքան խիտ են ու բազմերանգ, որ հաճախ նմանվում են գորգերի` անվանվելով ալպյան գորգեր:
Ֆաունա
Կենդանական աշխարհի բազմազանությունը կապված է բուսականության բազմազանությամբ:Որոշ կենդանիներ, իրենց շարժունականության շնորհիվ, հանդիպում են գրեթե բոլոր գոտիներում: Դրանցից են՝ նապաստակը, գայլը, աղվեսը, դաշտամուկը, աքիսը և այլն:
Հատուկ պահպանվող տարածքներ (ԲՀՊՏ)
Ռելիեֆ
Մարզի ռելիեֆը բաժանվում է երկու մասի՝
Մարզի հյուսիսը մտնում է 8-9, իսկ կենտրոնն ու հարավը՝ 9 բալ և ավելի ուժգնություն ունեցող սեյսմիկ գոտիներում:
Լեռնագագաթներ (≥ 2000 մ)
Լեռնաշղթաներ
Լեռնանցքներ
Հարթավայրեր և սարահարթեր
Գետեր և ջրբաժաններ
Լճեր
Արագածի հյուսիսային մասում՝ Մեծ Մանթաշ գյուղից 15 կմ հարավ-արևելք Արագած լեռնազանգվածի հյուսիսային մասում, Դաշշտակի ջուր գետի ձախ ափին, Գեղաձոր գյուղից 9 կմ հեռավորության վրա։
Ջրամբարներ
Ջրվեժներ
Աղբյուրներ
Հանքեր և հանքավայրեր
Մարզը հարուստ է շինանյութերի և օգտակար հանածոների բազմաթիվ այլ հանքավայրերով ևս՝ անդեզիտի, կրաքարի, պեռլիտի և կավերի հարուստ պաշարներով։
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Արդյունաբերություն
Գյուղատնտեսություն
Բուսաբուծություն
Անասնապահություն
Ոռոգում և ջրային տնտեսություն
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Շիրակի տարածաշրջանը հայտնի է իր կրթական ավանդույթներով: Մարզի կրթական համակարգում ներառված են նախադպրոցական, հանրակրթական, արվեստի, մասնագիտական ու բարձրագույն ուսումնական հաստատություններ: Մարզի կրթական ցանցը ապահովում է երեխաների ու երիտասարդների սերունդների շարունակական զարգացման լայն հնարավորություններ, նաև մասնագիտական և ստեղծագործական հմտությունների ձեռքբերման: Մարզում գործում է կրթական զարգացած համակարգ․
Մշակութային տներ
ՄՇԱԿՈՒՅԹ
ՏՈՒՐԻԶՄ
Շիրակի մարզը Հայաստանի տարածքում առանձնանում է պահպանված եզակի ճարտարապետական համալիրներով, որոնց թվում մեծ թիվ են կազմում վանքերն ու վանական համալիրները: Սակայն մարզի տեսարժան վայրերը հաճախ դուրս են մնում հայաստանյան տուրերի ցանկից՝ կապված որոշ հանգամանքների հետ, ինչպիսիք են ճանապարհների վատ վիճակը, ենթակառուցվածքների անբավարարությունը և Գյումրի հասնելու դժվարությունները: Ուստի, առայժմ Գյումրիում տեղական կազմակերպություններն իրենց նախաձեռնությամբ են կազմակերպում շրջագայություններ դեպի մարզ: Չնայած այս դժվարություններին, զբոսաշրջիկների հոսքը դեպի Շիրակի մարզ տարեցտարի աճում է, թեև մարզի ողջ զբոսաշրջային ներուժը մնում է մասամբ չբացահայտված:
1988թ. ավերիչ երկրաշարժից տասնամյակներ անց վերականգնվող Գյումրին շարունակում է մնալ Հայաստանի մշակութային կարևոր կենտրոններից մեկը։ Նրա «Կումայրի» արգելոց-թանգարանը զբոսաշրջության զարգացման կարևոր խթան է։ Գյումրին հայկական ճարտարապետության յուրօրինակ շքահանդես է՝ իր «Պլպլան ժամերով», Վարդանանց հրապարակով և այլ պատմական կոթողներով։
Բնության հուշարձաններ
Պատմամշակութային հուշարձաններ
Շիրակի մարզը հայտնի է իր պատմաճարտարապետական հուշարձաններով։ Այստեղ պահպանվել են տարբեր ժամանակաշրջանների ամրոցներ ու բերդերի ավերակներ, խաչքարեր, դամբարաններ։ Առանձնապես նշանավոր են․
Հուշարձաններ Գյումրիում
Այլ հուշարձաններ
Թանգարաններ
Տուն-թանգարաններ
Շիրակի տարածաշրջանի մշակույթը ներառում է.
Պատմամշակութային հուշարձաններ
Թատրոն և երաժշտություն
Փառատոններ
Ժողովրդական արվեստ և արհեստներ
Ժողովրդական խոհանոց
Ժողովրդական երգեր ու պարեր
Ժամանցային և իրադարձային տուրիզմ
Հյուրանոցներ և կացարաններ
Ներկայումս մարզում գործում են բազմաթիվ հյուրանոցներ՝ տարբեր գնային կարգով, սկսած դասականից մինչև շքեղ հյուրանոցային համարներ, ինչպես նաև B&B-ներ, հոսթելներ և այլ կացարաններ:
ԼՈԳԻՍՏԻԿԱ
Ավտոճանապարհներ
Երկաթուղի
Օդային տրանսպորտ
Բեռնափոխադրումներ
Եզրափակիչ
Շիրակի մարզը կարևոր տարանցիկ ուղի է՝ կապելով Հայաստանը Վրաստանին և Թուրքիային, ապահովելով արագ և հարմարավետ տրանսպորտային համակարգեր ավտոճանապարհային, երկաթուղային և օդային տրանսպորտի միջոցով։