```html ԲՆՈՒԹԱԳԻՐ

ԲՆՈՒԹԱԳԻՐ

ՏՎՅԱԼՆԵՐ

Ուղղություն

Հյուսիսից

Արևելքից

Հարավից

Արևմուտքից

Սահմանակից մարզեր

Վայոց Ձոր

–

–

–

Հարևան երկրներ

-

Նախիջևանի ԻԻՀ

Ադրբեջան

Իրան

Հիմնադրումը ՀՀ Սյունիքի մարզը կազմավորվել է 1995 թվականի դեկտեմբերի 4-ին:

Տարածքը Մարզը զբաղեցնում է Հայաստանի ողջ տարածքի մոտ 15,1%-ը (4,506 կմ²), ցամաքային տարածքի չափերով Հայաստանում առաջինն է, բացարձակ չափերով զիջում է միայն Գեղարքունիքին:

Վարչական կենտրոնը Կապան քաղաք: Գտնվում է Խուստուփ լեռան (3210 մ) ստորոտին, 750-1050 մ ծ.մ.բ. (միջինը՝ 910մ), Երևանից 301 կմ հարավ-արևելք, ԻԻՀ –ից՝ 80 կմ հյուսիս: Մայրաքաղաքից հետո ՀՀ ամենախոշոր քաղաքն է՝ Երևանից մինչև Իրան ընկած տարածքում: «Կապան» բառը նշանակում է «կիրճ» «լեռնանցք»: Որպես բնակավայր հիշատակվում է մ. թ. V դարի վերջերից, իսկ որպես քաղաք՝ X դարի վերջից: Սյունիքի թագավորության մայրաքաղաքն է եղել՝ 997թ-ից-1003 թ.:

Ցուցիչ

Տարածք

Կոորդինատներ

Բարձրություն

Ամենաբարձր գագաթ

Ամենացածր կետ

Վարչական կենտրոն

Տարածաշրջաններ

Քաղաքներ

Գյուղեր

Բնակչություն

Հեռավորություն Երևանից

Փոստային կոդ

Թեժ գիծ

Վեբ կայք

Տվյալ

4,506 կմ² (15,1%)

40°25′ հս.լ., 44°10′ ավ.ե.

380–3,906 մ

Կապուտջուղ լեռ, 3,904 մ

375 մ (Արաքսի հովիտը Մեղրու կիրճում)

Կապան

Կապան, Գորիս, Սիսիան, Մեղրի

Կապան, Գորիս, Սիսիան, Դաստակերտ, Մեղրի, Ագարակ, Քաջարան

131

140,300 (4,7%) (2017թ)

238 կմ

3201–3519

(+374 285) 4-42-95

http://syunik.mtad.am/

Ամենաբարձր գագաթ - Կապուտջուղ լեռ, 3,904 մ

Մարզային հեռախոսային կոդեր

Բնակավայր

Կապան

Գորիս

Սիսիան

Քաջարան

Մեղրի

Ագարակ

Տաթև

Կոդ

285

284

283

285

286

286

284

Մարզպետարան/Կապ

Հասցե․ ք. Կապան, Գ. Նժդեհի 1

Հեռ․ (+374) 0 285 4-42-91

Ֆաքս․ (+374) 060-51-78-22

Էլ․ հասցե․ syunik@mta.gov.am

Վեբ/Կայք http://syunik.mtad.am

-

-

ԻՆՉՊԵՍ ՀԱՍՆԵԼ

Ավտոմայրուղիներ

  • Մարզի տարածքով անցնում են հանրապետական նշանակության միջպետական ավտոմոբիլային ճանապարհներ։
  • Մ-2՝ Երևան–Երասխ–Գորիս–Մեղրի–Իրանի սահման։
    • Մարզի տարածքով անցնող Մ-2 մայրուղին Հայաստանը ցամաքային անմիջական կապով կապում է Իրանի Իսլամական Հանրապետության հետ։
  • Մ-12՝ Գորիս–ԼՂՀ սահման (նախկինում)
  • Մ-13՝ Մ2–Անգեղակոթ–Նախիջևանի սահման
  • Մ-17՝ Մ2–Կապան–Ծավ–Մ2
  • Ռազմավարական մայրուղի «Կապան–Ծավ–Մեղրի»

Երթուղային տաքսի

  • Երևանից Կապան կարելի է մեկնել «Կիլիկիա» և Հյուսիսային ավտոկայաններից։
  • Երթուղայինները հասնում են Կապան մոտ 8 ժամում։
  • Արժեքը՝ 7,000 դրամ։

Միկրոավտոբուսներ / Տաքսի

  • Մասնավոր ընկերությունները իրականացնում են ուղևորափոխադրումներ Կապան–Երևան և Երևան–Կապան երթուղիներով Mercedes Viano, Toyota Camry, Toyota Corolla մակնիշի հարմարավետ ավտոմեքենաներով։
    • Mercedes Viano՝ 8+1 նստասեղ, համալրված է օդորակիչ, Wi-Fi և DVD համակարգ։
    • Հեռախոս՝ +374 98-44-14-04
    • Արժեքը մեկ անձի համար՝ 7,000 դրամ։

Ճոպանուղի

Կատարվում է նաև ծանրոցների տեղափոխում ավտոմոբիլային, երկաթուղային և էլեկտրատրանսպորտով (ճոպանուղի)։

Օդային տրանսպորտ

  • Սյունիքի (Կապանի) օդակայանը գտնվում է Կապանից ոչ հեռու։
  • Երևանից Սյունիք և հակառակ ուղղությամբ օդային տրանսպորտով։
  • Օդանավակայանը սպասարկում է միայն ներքին չվերթներ, որոնք իրականացվում են ամեն երկուշաբթի և ուրբաթ։

ԿԼԻՄԱ

Սյունիքի կլիման բարեխառն լեռնային է: Ըստ բարձրությունների, այստեղ հերթափոխվում են Հայաստանի տարածքին բնորոշ գրեթե բոլոր կլիմայական տեսակները՝ չոր մերձարևադարձային, միջին տաք, բարեխառն, ցուրտ լեռնային և ձյունամերձ կլիմաներ:

Կլիմայի առանձնահատկություններ

Մարզի կլիմայի վրա ազդող ընդհանուր գործոններից են՝ աշխարհագրական դիրքը, բարձրություններն ու տեղական գոտիականությունը։

  • Ամռանը ակտիվ են հարավից ներթափանցող արևադարձային տաք ու չոր օդային զանգվածները։
  • Ձմռանը զգալի է հյուսիսից եկող ցուրտ օդի ազդեցությունը։
  • Կլիմայի վրա մի փոքր ազդում է նաև Կասպից ծովը։
  • Սյունիքում է գտնվում Հանրապետության ամենատաք վայրը՝ Մեղրու ցածրադիր գոտին:

Եղանակների բնութագիր

Ձմեռ - սառցաշերտ, տարբեր տեղերում կայուն կամ ոչ միշտ

Գարուն – անձրևոտ, հաճախակի տեղատարափ

Ամառ - կարճատև զով կամ տաք, երբեմն նաև շոգ

Աշուն – մեղմ, արևոտ օրեր

Ջերմաստիճան

  • Ջերմաստիճանը տարբեր է բարձրության գոտիներում
  • Հունվար՝ ցածրադիր վայրերում -2 °C- 9, 8 °C (Մեղրի), բարձրադիր վայրերում՝ -9.8–14 °C (Գորայք, Սիսիան)
  • Հունիս՝+13 °C
  • Հուլիս՝ +13.9 °C ից +20 °C
  • Օգոստոս՝ մինչև +25.4 °C, առավելագույնը՝ +40 °C (Ագարակ, Մեղրի)

Տեղումներ

  • Տեղումները՝զգալիորեն ավելի շատ են լեռնային գոտիներում
  • Տեղումների միջին տարեկան քանակը կազմում է 250մմ (Մեղրի) –800 մմ(Կապան)
  • Ցածրադիր գոտում ձնածածկույթ առաջանում է ոչ ամեն տարի

Քամիներ

  • Գտնվելով մերձարևադարձային կլիմայական գոտու հյուսիսում, ամռանն ակտիվանում են հարավից թափանցող արևադարձային տաք և չոր օդային զանգվածները, ձմռանը՝ հյուսիսից եկող ցուրտ օդը:
  • Քամու հիմնական ուղղությունը համապատասխանում է գետերի հովիտների ուղղությանը
  • Միջին արագությունը՝ 1–4մ/վ
  • Առավելագույն պոռթկումը՝ 32մ/վ

Արևափայլ

  • Արևափայլքի միջին տարեկան տևողությունն է՝ 2120 ժամից (Գորիս) մինչև 2700 ժամ (Մեղրի)
  • Ամպամած օրերի միջին թիվը՝ 40
  • Անարև օրերի թիվը՝ 59
```