Տվյալներ / Բնություն / Տնտեսություն //Գիտություն/Կրթություն /Մշակույթ / Զբոսաշրջություն Լոգիիստիկա
Կովկասյան լեռների չքնաղ գերուհին
Տավուշը՝ շքեղաշուք կնոջ պես, թիկնած է Փոքր Կովկասի լեռների արտաքին շարին, ասես Կովկասի գերուհի, թեև իրականում հենց ինքն է գերում՝ իր ճոխ անտառներով, արագահոս գետերով, ալպյան մարգագետիններով: «Հայաստանի ամենականաչ մարզի» բնապատկերը շնչում է Գուգարքի և Ուտիքի լանդշաֆտներում, Վարաժնունիքի լեռներում, ուր հայոց թագավորներն իրենց որսատեղին ու հանգստավայրն էին կառուցել։ Այստեղ հողի ու երկնքի շփումն աննկարագրելի է՝ աչքը հանգստանում է, հոգին՝ ճախրում։
Աղստևի հովիտը՝ բնապատմական ֆենոմեն
Աղստևը սկիզբ է առնում Փամբակի լեռներից՝ սնվելով ձնհալքից ու անձրևաջրերից, ապա հորդանալով՝ դառնում է Տավուշի անբաժանելի մասը։ Այս գետահովիտը հազարամյակների պատմություն ունի՝ նա ծնել է քաղաքակրթություն, ձևավորել հնագույն բնակավայրեր, մշակույթ և դրանք պաշտպանող բերդեր ու ամրոցներ։ Այստեղ ամեն քար ու սար անցյալի կրող է: Տավուշի սահմանապահ գյուղերն առ այսօր պահում են հին ամրոցների, ռազմիկների ու ռազմակառքերի ոգին.. Իսկ այսօր հեռավոր անցյալի ուղիներով խաղաղ զբոսաշրջիկներ և հովեկներ են քայլում՝ զմայլված գեղատեսիլ կիրճերի ու արահետների և դրանցում պահպանված հին բերդերի գեղեցկությամբ։
Հայոց անտառները, Շեքսպիրն ու Շոսստակովիչը
Ասում են՝ հայոց ամենախորհրդավոր անտառները հենց Տավուշում են՝ իրենց ձորերով ու քարանձավներով, խորաքանդակներով ու ջրվեժներով, լաստանման սանդուղքով: Սա մի բնաշխարհ է, որ բոլոր ժամանակներում ոգեշնչման աղբյուր է եղել, ու ոչ միայն հայ մարդու համար: Այս մութ անտառների ահասարսուռ կածաններում ու հեռավոր կիրճերում է, որ օրերից մի օր ծնվեց նաև շեքսպիրյան դանեմարքայի մասին խորհրդային ֆիլմի հանճարեղ երաժշտությունը:
«Ապրիր ինչպես վանական»
Տավուշի խոր անտառների հնագույն պատմությունը մեզ պատմում է նաև մարդու և բնության ներդաշնակության մասին: Փարթամ անտառների խորքերում բազում գաղտնիքներ կան թաքնված. բայց կա մի գանձ, որը կոչվում է Հաղարծին՝ վանական խաղաղության մի հնաբույր օջախ, ուր արծիվները խաղում են երկնքում, իսկ լեռները շշնջում են. «Ապրիր ինչպես վանական»։
Գոշավանքից մինչև Դիլիջանի դպրոց
Տավուշի լեռների գրկում Մխիթար Գոշը հիմնադրեց Գոշավանքը՝ որպես նոր կրթական օջախ և նոր մտածողություն։ Չունենալով պետականություն՝ Գոշի հանճարը սկիզբ դրեց իրավագիտության մի համակարգի, որի մասին աշխարհը խոսելու էր հարյուրամյակներ անց։ Մինչդեռ 13-րդ դարում այս մեծ հայը արդեն աշխարհին նվիրել էր նոր դպրոցը: Մեր օրերում էլ տավուշյան գեղատեսիլ միջավայրում հիմնվեց նոր կրթական կենտրոն՝ Դիլիջանի միջազգային դպրոցը ու նվիրվեց աշխարհին. «..որպեսզի մարդիկ ողջ աշխարհից այցելեն Դիլիջան՝ կազդուրելու իրենց միտքն ու մարմինը, փնտրելու նոր գաղափարներ և ոգեշնչվելու» :
Ալպիական գույներից՝ իջևանյան գորգեր
Տավուշի լեռների գույները՝ անտառների զմրուխտե կանաչը, բլուրների ոսկե շողքերը և ալպիական մարգագետինների բազմերանգ ալիքները, լեռներից իջան Իջևան ու վերածեցին հայկական գորգերի՝ պահպանելով ալպիական բնության շունչն ու լեռնային գույների կախարդանքը։ Եվ այդպես ալպիական գորգերը հավերժացան իջևանյան գորգերում։ 1964 թվականին հիմնված Իջևանի գորգագործական կոմբինատը դարձավ Հայաստանի թեթև արդյունաբերության խորհրդանիշը։ Այդ գորգերը ճամփորդել են աշխարհով մեկ՝ Մոնրեալից մինչև Պրահա, Բեյրութից մինչև Լայպցիգ՝ ներկայացնելով Տավուշի բնության անսպառ գունապնակն ու հայկական զարդարվեստի յուրօրինակ գեղեցկությունը:
«Միմինոն» Դիլիջանի ջրի մասին
Վալիկ ջան։ Մեզ մոտ` Դիլիջանում, խոհանոցում բաց ես անում
ծորակը, ջուր է հոսում, երկրորդ տե՜ղն է գրավում աշխարհում։
— Իսկ առաջինը Երևանում է, հա՞:
— Ոչ, Սան Ֆրանցիսկոյում։
Թող հայոց գինին ձեզ անուշ լինի
Աղստև գետի ափին, անցյալ դարի կեսերին, հիմնվեց Իջևանի գինու գործարանը, ու հոսեց գինին՝ իջևանյան, մաքուր, անապակ՝ սնված Տավուշի լեռների հովով, գետերի սառնորակ ջրով ու տեղական խաղողի քաղցրահամ հյութով։ Նրա համբավը տարածվեց ԽՍՀՄ-ով մեկ, Իջևանի գինիներն ու կոնյակները դարձան նոր որակի չափանիշ: Պահպանելով հին ավանդույթները, այսօր էլ գործարանը արտադրում է գինիներ, կոնյակներ, մրգային օղիներ՝ խաղողի, թթի, ծիրանի, հոնի, նռան, մոշի, սերկևիլի և վարդի բույրերով։
ՏՎՅԱԼՆԵՐ
/Աշխարհագրական/Պատմական/ Ժողովրդագրական/
Աշխարհագրական դիրք
Սահմանակցող տարածքներ․
Պատմական ժառանգություն
Աղստևի գետահովիտը հին հայկական քաղաքակրթությունների օրրանն է: Հին քարե դարից այս տարածքը բնակեցված էր մշտական գյուղական ու կիսաուրբան բնակավայրերով։ Աղստևի ջրերը նպաստել են գյուղատնտեսության զարգացմանը։ Միջնադարում Հովիտը պատկանում էր հայ իշխանական տներին և հաճախ ենթարկվում ներխուժումների, ինչը ձևավորել է նրա պաշտպանական համակարգը: Այստեղ պահպանվել են միջնադարյան եկեղեցիներ, վանքեր և խաչքարեր, որոնք վկայում են մշակութային ու կրոնական ժառանգության և հայկական պետության կյանքում նրանց ունեցած կարևոր դերի մասին:
Պատմական բնակավայրեր,
Տավուշի այժմյան տարածքը պատկանել է Մեծ Հայքի տարբեր նահանգների. հյուսիսը (Նոյեմբերյան)՝ Գուգարքի Կողբափոր, կենտրոնը և արևմուտքը (Իջևան)՝ Կայեն և Կամգարք, հարավը (Դիլիջան)՝ Վարաժնունիք, արևելքը (Բերդ)՝ Ուտիք և Արցախ: Մարզի մեծ մասը եղել է Գուգարք և Ուտիք նահանգների կազմում, իսկ Դիլիջանը՝ նախկին Վարաժնունիքի մի մասը, հայոց թագավորների համար եղել է հանգստավայր և որսատեղի:
Պաշտպանական կառույցներ
Պաշտպանական/ռազմական կառույցները վերահսկել են ճանապարհներն ու պաշտպանել տեղացի բնակչությանը:
Հոգևոր կենտրոններ
Բնակչություն
ԲՆՈՒԹՅՈՒՆ
Գոտիներ
Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի ամենախոնավ և անտառապատ շրջաններից մեկում, որտեղ գերակշռում են լեռնաանտառային լանդշաֆտները: Բարձրությունների աճին զուգընթաց ձևավորվում է հստակ վերընթաց գոտիականություն։ Մարզում առանձնացվում են 5 լանդշաֆտային գոտիներ՝ ենթագոտիներով՝ հետանտառային, անտառային, մարգագետնատափաստանային, մերձալպյան և ալպյան։ Տարածքի մեծ մասը հետանտառային՝ ցածրլեռնային է (379-ից 800 մետր) և անտառային՝ ցածր ու միջինլեռնային (800-ից 2300 մետր), փոքր հատվածը՝ ալպյան և մերձալպյան բարձրլեռնային: Լանդշաֆտային ենթաշրջաններն են. հյուսիսային ցածրադիր և ալիքավոր ռելիեֆով, ենթաանտառային տափաստաններ, հարավային լեռնանտառային և հովտային։ Աղստև-Տավուշ լեռնատափաստանային գոտին ձգվում է ՀՀ պետական սահմանի երկայնքով և ներկայացված է չոր տափաստաններով ու կիսաանապատային կղզյակներով:
Լանդշաֆտային գոտիներ
Կլիմայական գոտիներ
Հող և բուսականություն
Ռելիեֆ
Լեռնագագաթներ (≥ 2000 մ)
Լեռնաշղթաներ
Լեռնանցքներ
Հարթավայրեր
Գետեր
Լեռնային լճեր
Ջրամբարներ
Ջրվեժներ
Հանքային աղբյուրներ
Աղստևի գետահովիտը հարուստ է աղբյուրներով և հանքային բուժիչ ջրերով, որոնցից հիմնականում օգտագործվում են Դիլիջան քաղաքի շրջակայքի ջրերը («Դիլիջան Ֆրոլովա», Թթու ջուր): Հայտնի են նաև Ակնաղբյուրի, Վազաշենի, Ոսկեպարի, Բլդանի հանքային ջրերը:
Բնության հատուկ պահպանվող տարածքներ (ԲՀՊՏ)
Տավուշի մարզի տարածքի շուրջ 12%-ը ընդգրկված է բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ) կազմում։
ԲՀՊՏ-ների կազմում են՝
Հանքավայրեր
Տավուշի մարզը համեմատաբար աղքատ է օգտակար հանածոներով, սակայն ունի արդյունաբերական նշանակության մի շարք հանքավայրեր։
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Արդյունաբերություն
Տավուշի մարզի տնտեսության հիմնական ուղղությունը վերամշակող արդյունաբերությունն է։
Մարզում ավանդաբար գործել են գորգագործական և փայտամշակման խոշոր ձեռնարկություններ, ինչպես նաև մեքենաշինական, թեթև և սննդի արդյունաբերության կազմակերպություններ։
Տեղական արտադրանքից արտաքին շուկա են արտահանվում՝ գինիներ, պահածոներ, հանքային ջուր, քարե և փայտե արտադրանքներ, ինչպես նաև տեքստիլ արտադրատեսակներ։
Մարզի տնտեսության հիմնական ճյուղերը բուռն զարգացել են խորհրդային տարիներին (Իջևանի, Ղազախի (Բերդի) Նոյեմբերյանի վարչական շրջաններում, ինչպես նաև Դիլիջանում, որը եղել է հանրապետական ենթակայության քաղաք, իսկ նրա շրջակա գյուղերը մտել են Իջևանի շրջանի մեջ):
Երևանից 190 կմ հեռու գտնվող Այրումը, որ առաջին համայնքն է Վրաստան - Հայաստան ճանապարհին, հիմնվել է 1892թ -ին՝ որպես կայարան, երկաթգծի Թբիլիսի - Գյումրի հատվածի հետ։ Հայտնի է նաև պահածոների արտադրությամբ:
Իջևան
Տավուշի վարչական, արդյունաբերական, կրթամշակութային և տրանսպորտային կենտրոնն է(Երևանից՝ 133 կմ) ։Քաղաքի տնտեսության հիմնական ուղղությունը վերամշակող արդյունաբերությունն է՝ սննդամթերքի, հանքային ջրի, գինու և փայտամշակման ոլորտներում։ Իջևանը հայտնի է նաև գորգագործությամբ, թեև վերջին տարիներին այդ ճյուղը որոշ չափով նահանջել է։
Խորհրդային շրջանում առաջատար էին՝
Արտադրական խոշոր օբյեկտներից էին՝
Դիլիջան
Տավուշում և Հայաստանում հանգստավայր և առողջարանային քաղաք է (Երևանից՝ 99 կմ)։ Բացի զբոսաշրջային նշանակությունից, Դիլիջանը զարգացել է նաև որպես արդյունաբերական կենտրոն՝ սննդամթերքի, ըմպելիքների արտադրությամբ, ինրպես և գորգագործությամբ:
Ներկայումս Դիլիջանում անցկացվում է «Մշակութային վերածնունդ» գորգագործության և դեկորատիվ-կիրառական արվեստների փառատոն՝ ներկայացնելով Հայաստանի տարբեր մարզերի և սփյուռքի ներկայացուցիչների գորգեր, ասեղնագործ աշխատանքներ և խոհանոց:
Տավուշի մարզում գործող հայտնի ձեռնարկություններ են՝
Գյուղատնտեսություն
Տավուշը Հայաստանի վառ արտահայտված գյուղատնտեսական շրջաններից է։
Բուսաբուծություն
Բուսաբուծության մեջ առաջատար ճյուղեր են՝
Oրգանական գյուղատնտեսության զարգացման և նորարարական ծրագրերի շնորհիվ զգալիորեն զարգացել է պտղաբուծությունը, իրականացվել են պտղատու այգիների վերականգնման աշխատանքներ:
Անասնապահություն
Անասնապահության ճյուղերն են՝
Սահմանամերձ բնակավայրեր
Մարզի 47 բնակավայրեր սահմանամերձ են Ադրբեջանին, որի պատճառով բազմիցս ենթարկվել են ռազմական գործողությունների։ Անկախությունից ի վեր դրանք ձեռք են բերել առանձնահատուկ ռազմավարական նշանակություն, և դրանցում իրականացվում են հատուկ սոցիալ–տնտեսական աջակցման ծրագրեր։
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Տավուշի մարզն ունի զարգացած գիտակրթական ներուժ։ Մարզում գործում են՝
Պետական բուհեր
2013 թվականից գործում է Դիլիջանի կենտրոնական դպրոցը՝ «Այբ» կրթական ցանցի անդամ,
2014 թվականից՝ «Դիլիջան ինտերնեյշնլ սքուլ օֆ Արմենիա» միջազգային դպրոցը։
Դիլիջանում գործում է նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, նմանատիպ կենտրոններ կառուցվում են նաև Կողբում և Բերդում։
ՄՇԱԿՈՒՅԹ
Մարզի մշակութային կյանքը ակտիվ է և բազմաբնույթ։ Գործում են՝
Փառատոններ
Տավուշում զարգացած է նաև փառատոնների մշակույթը.
Ենոքավան – ՀայԲույս և Յելլ Էքստրիմ փառատոններ
Թանգարաններ և պատկերասրահներ
2 պատկերասրահ՝ Իջևանում և Դիլիջանում
5 թանգարան՝
Մեդիա և տեղեկատվություն
Տավուշում հրատարակվում են մարզային, համայնքային, մասնագիտական և ուսանողական թերթեր, գործում են նաև 3 տեղական հեռուստաալիքներ։
ՏՈՒՐԻԶՄ
Տավուշի մարզը հայտնի է բազմաթիվ գեղատեսիլ վայրերով. հանգստի գոտիներով. բնության հրաշալի անկյուններով, պատմամշակութային հուշարձաններով, որոնք մշտապես գրավել են այցելուների՝ հովեկների, արշավորդների և զբոսաշրջիկների ուշադրությունը՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից։
Հայաստանի զբոսաշրջային օպերատորներն իրենց զբոսաշրջային փաթեթներում հիմնականում առաջարկում են Հաղարծին, Գոշավանք վանական համալիները, Գոշ և Պարզ լճերը, Դիլիջան քաղաքը, Լաստիվերն ու Ենոքավանը:
Տավուշ այցելությունների ամենաակտիվ շրջանը մայիսից սեպտեմբեր ամիսներն են։Տարեկան մարզ է այցելում մոտ 300 000 զբոսաշրջիկ, որոնցից 13%-ը՝ կազմակերպված, մինչդեռ 87%-ը ինքնակազմակերպվող են։
Բնության հուշարձաններ
Տավուշի մարզը հարուստ է բնության բազմազան հուշարձաններով, որոնցից 15 -ը ստացել են անձնագրեր: Ըստ իրենց ծագման՝ բնության հուշարձանները բաժանվում են 2 խմբի՝ կենսաբանական և երկրաբանա-գեոմորֆոլոգիական։
Կենսաբանական հայտնի հուշարձաններ են՝
Երկրաբանա-գեոմորֆոլոգիական հուշարձաններ
Մարզի տարածքով հոսող գետերից ամենամեծը Աղստևն է՝ իր բազմաթիվ վտակներով՝ Ոսկեպար, Սառնաջուր և այլն, իսկ անտառներում հանդիպում են նաև գեղատեսիլ ջրվեժներ, որոնցից ամենահայտնիներն են՝
Տավուշը հարուստ է լեռնանտառային լճերով և լճակներով։
Նրանցից ամենագեղատեսիլը Պարզ լիճն է՝ իր բյուրեղյա թափանցիկ ջրով։ Պարզ լիճը գտնվում է Դիլիջանից 9 կմ հյուսիս-արևելք՝ խիտ անտառների օղակում։ Լճի հայելու մեջ արտացոլվում են երկնքի լազուրն ու շրջակա անտառների կանաչը՝ ստեղծելով հեքիաթային տեսարան ։
Գոշ լիճը գտնվում է Գոշ գյուղից 2,2 կմ հարավճշ-արևմուտք: Խիտ անտառներով շրջապատված այս փոքրիկ ու գեղաշուք լիճը ունի բնական ծագում, քանի որ առաջացել է սողանքների հետւանքով:
Պատմամշակութային հուշարձաններ
Տավուշի տարածաշրջանը հնուց ի վեր հանդիսացել է հայկական մշակույթի և հոգևոր կյանքի կարևոր կենտրոններից մեկը: Այդ է պատճատը, նրա այս տարածքը հարուստ է տարբեր դարաշրջանների պատմամշակութային ժառանգությամբ. Հնավայրեր՝ ամենահայտնին՝ Հովք Ամրոցներ ու բերդեր, Վանքային համալիրներ, Խաչքարեր, դամբարաններ, մահարձաններ, հուշաղբյուրներ, Քարավանատներ և կամուրջներ։
Ամրոցներ և բերդեր
Հնագույն շրջանի կիկլոպյան ամրոցներ
«Բուդուր» (Ք.ա 4-3 հազ), Պիլոր պատ (Ք.ա.2հազ), Արճիսի ամրոց (Ք.ա 2-1հազ), Աստղի բլուր (մ.թ.ա. 10-5-րդ դարեր), Բերդաթաղ, (Ք.ա 2-1հազ), «Բերդ» (Ք.ա 1հազ), Արծվաբերդ (Ք.ա.1հազ) և այլն:
Վաղ միջնադարյան բերդեր
Բագրատունիների թագավորության շրջանում՝ վաղ միջնադարում ևս պաշտպանական նկատառումներից ելնելով, Հայաստանի հատկապես հյուսիս-արևելյան սահմաններն առավել անառիկ դարձնելու համար, թագավորության ամբողջ երկայնքով կառուցվեցին տասնյակ բերդեր։ Գյուղերի պաշարումները երբեմն ամիսներ էին տևում, ուստի բերդերում հաճախ դեպի մոտակա գետերը հասնող գաղտնուղիներ էին փորվում: Բագրատունյաց թագավորության օրոք, X դարում է կառուցվել Տավուշի բերդը: Հնարավոր է, Տավուշի մարզն իր անունը վերցրած լինի հենց այս բերդի անունից, որը հայտնի է եղել 921թվից՝ որպես Աշոտ Երկաթի փոխարքա Ցլիկ Ամրամի նստավայր։ Այն գտնվում է համանուն Տավուշ գետի ափին՝ Բերդ քաղաքի ծայրամասում։ Բերդը պատկանել է Բագրատունիների տոհմից Աշոտ Երկաթ թագավորին և դարեր շարունակ ծառայել է որպես կարևոր պաշտպանական կառույց։ Բերդը ներառում է հասարակական և բնակելի տարածքներ, ինչպես նաև եկեղեցի, և, չնայած իր կիսավեր տեսքին, առ այսօր այն հետաքրքրում է և՛ ճանապարհորդներին, և՛ հնագետներին: Նույն շրջանում կառուցված բերդեր են՝ Աղջկաբերդը, Մանթաշաբերդ կամ Աշոտ Երկաթի բերդը, Կայան բերդը, Գագա ամրոցը (այժմ՝ Ադրբ. կազմում), Թանիկը, ինչպես նաև Ուզունթալայի դիտաշտարակ-ամրոցաձև շենքը:
Այս և այլ կառույցները, որոնք տեղակայված են լեռնաշղթաների ու ձորերի եզերքին, տարբեր դարաշրջանների պաշտպանական համակարգերի վառ օրինակներ են: Այս առումով ամենանշանակալին Բերդավան համայնքի տարածքում, Կողբ գետի աջ ափին գտնվող Բերդավան (Ղալինջաքար) ամրոցն է (?–XII դարեր), որն, ասես, մինչ օրս սահմանապահի պես հսկում է Հայաստանի հյուսիսային սահմանը:
Եկեղեցիներ և վանական համալիրներ
Տավուշի մարզը հարուստ է պատմամշակութային նշանակություն ունեցող վանական համալիրներով և եկեղեցիներով, որոնք դարեր շարունակ եղել են հավատքի, կրթության և գրչության կենտրոններ։
Այս վանքերն ու եկեղեցիները ոչ միայն ծառայել են հոգևոր կյանքին, այլև դարձել են հայկական մշակույթի և ազգային ինքնության խորհրդանիշներ:
Առավել հայտնի վանքեր ու եկեղեցիներ.
Հաղարծին (X–XIII դարեր),
Գոշավանք (XII–XIII դարեր),
Մակարավանք (XIII դար) ,
Մշկավանք (XII–XIII դարեր),
Խորանաշատ (XIII դար),
Նոր Վարագավանք (XII դար),
Դեղձնուտի վանք (XIII դար),
Կիրանցի վանք (XIII -XIV դարերի Հայաստանի
ամենախոշոր աղյուսակերտ եկեղեցին),
Սամսոնավանք (XII–XIII դարեր),
Սրվեղի վանք (XIII դար),
Ջուխտակ վանք (XIII դար),
Մաթոսավանք (XIII դար),
Մորու ձորի (Ծռվիզի) վանք (V-VII դար),
Կապտավանք (XII դար),
Աղավնավանք (XII–XIII դարեր),
Ոսկեպարի Սբ. Աստվածածին եկեղեցի (VI -VII
դար),
Շխմուրադի վանք (XII–XIII դարեր)։
Ժամանակակից վանական համալիրներից են՝
Խաչքարեր, մահարձաններ, հուշարձաններ
Կիրանց, Բերքաբեր, Գանձաքար, Գոշ, Հաղարծին, Մշկավանքի և այլ, ինչպես նաև Քնած խաչքարերը Բերդում և Մխիթար Գոշի հուշարձանը։ Տավուշի խաչքարերը հայկական քանդակագործության բացառիկ նմուշներ են՝ զարդանախշերի և խորհրդային պատկերների անզուգական հարստությամբ։
Քարավանատներ և կամուրջներ
Առաքելոց գյուղատեղի քարավանատուն (XIII -XIV
դարեր),
Սրանոցի կամուրջը (XII–XIII դարեր),
Ջորու կամուրջը Ոսկեպարում (VIII դար),
Քարակարմունջ՝ Հախումի կամուրջը Նավուր
գյուղում (XIX -XX դարեր)
Այս բոլոր կառույցները միջնադարից սկսած ծառայել են որպես կարևոր
անցումներ՝ կապելով բնակավայրերն ու առևտրային ուղիները։
Տուրիզմի տեսակներ
Տավուշի մարզը համարվում է Հայաստանի ամենահամապարփակ զբոսաշրջային գոտիներից մեկը՝ առաջարկելով տուրիզմի բազմազան ձևեր՝ էկոլոգիականից մինչև էքստրեմալ, առողջարարից՝ գյուղական։
Արկածային/ էքստրեմալ տուրիզմը իր հերթին առաջարկում է բազմաթիվ ենթատեսակներ.
«Յելլ Էքստրիմ Պարկ»
Իջևան քաղաքից 7 կմ հեռավորության վրա գտնվող Ենոքավան գյուղի վարչական տարածքի (Ծ.Մ.Բ. 1370 մ) 7 հա տարածքում գործում է Հայաստանում նախադեպը չունեցող էքսթրիմի և զվարճանքների կենտրոնը:
Կայացած ծրագրեր
Ժողովրդական տոն-ավանդույթներ
Տավուշում մինչ այսօր պահպանվել են մի շարք հին ու սիրելի
ժողովրդական տոն-ավանդույթներ, որոնք նշվում են մեծ
խանդավառությամբ։
Վարդավառ –
ջրային տոն, սիրո և մաքրության խորհրդանիշ
Նուրի-նուրին – կրակի շուրջ երգ ու պարի տոն
Չոբանի օրը –
հովիվների և բնության հանդեպ երախտագիտության օր
Եդի օրեր –
ամառային ուրախ տոն, զվարճանքներով ու
հյուրասիրությամբ
Ժողովրդական խաղեր՝
Ջջլախտ (տղաների խաղ),Կլաս,Կոխ,Քարկտիկ,Թելով խաղ,Սիբրի Պարան (2+1),Չիլկի, Իշկտրուկի խաղերը:
Առողջարար տուրիզմ
ԴԻԼԻՋԱՆ — ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔ
Աղստև գետի ափերին հպարտորեն փռված է Դիլիջանը՝ Հայաստանի ամենագեղեցիկ և հայտնի առողջարանային քաղաքներից մեկը՝ «Հայկական Շվեյցարիան»։ Դիլիջանը վայր է, որտեղ լեռներն ու անտառները միահյուսվում են թթվածնով հագեցած մաքուր օդի հետ։ Քաղաքը գտնվում է ծովի մակերևույթից մոտ 1400 մ բարձրության վրա: Դիլիջանի կլիման մեղմ է, չոր և չափազանց առողջարար։ Օդը լի է սոճիների բույրով, որն ինքնըստինքյան բուժիչ ուժ ունի։ Գետի աջ ափին գտնվում է քաղաքի կենտրոնական մասը՝ ավանդական ճարտարապետությամբ, հանգիստ փողոցներով ու հին թաղամասերով։ Ձախ ափին տարածվում է հանգստի գոտին՝ հյուրանոցներով, հանգստյան տներով և առողջարաններով, որոնք ձգում են հազարավոր այցելուների՝ Հայաստանում և նրա սահմաններից դուրս։ Հայոց բնության այս հրաշագեղ ու աննման անկյունները վայելելու համար շատերն են ձգտում լինել Դիլիջանում: Քաղաքը գրավում է մեծ թվով զբոսաշրջիկների, որոնք գալիս են ոչ միայն հանգստանալու, այլև առողջությունը վերականգնելու կամ պարզապես կազդուրվելու։
Զբոսաշրջային ենթակառուցվածքներ
Տավուշի մարզում զբոսաշրջային ենթակառուցվածքները զարգանում են կայուն տեմպերով՝ ընդգրկելով գիշերակացի, սննդի և հանգստի կազմակերպման ոլորտները։
Մարզում գործում է մոտ 130 գիշերակացի հիմնարկություն՝ 44 հյուրանոց և 86 հյուրատուն, որոնցից՝
Սննդի ոլորտը ներկայացված է շուրջ 104 ձեռնարկությամբ՝ 71 ռեստորան և 33 սրճարան, որոնցից՝
Առողջարանային գոտիներից ամենահայտնին է «Լեռնային Հայաստան» առողջարանը (Դիլիջան քաղաքում, ՀՀ ՊՆ ենթակայությամբ)։
Տավուշում գործում են 7 հայտնի հանգստի համալիրներ՝
«Պարզ լիճ» հանգստի գոտի
«Գոշ լիճ» հանգստի գոտի
«Ապագա ռեզորթ» հյուրանոց
«Ալանդ ռեզորթ» հյուրանոց
«Մենուա ռեզորթ» հանգստյան տուն
«Լաստիվեր ռեզորթ» հյուրանոց
«Գետափ» ռեստորանա-հյուրանոցային համալիր ինչպես նաև շուրջ 30 հանգստի գոտի՝ հիմնականում Աղստև գետի հովտում։
Առողջապահական ենթակառուցվածքներ
Մարզում առողջապահական ծառայությունները կենտրոնացած են Իջևան, Դիլիջան և Բերդ քաղաքներում։Տավուշի մարզի առողջապահական համակարգը ներառում է՝
Տավուշում մարզում զբոսաշրջության զարգացմանը զգալիորեն նպաստել է նաև տասնամյակների ընթացքում լեռնանտառային ճանապարհների կառուցումն ու դրանց պարբերական բարեկարգումը:
ԼՈԳԻՍՏԻԿԱ
Տավուշի մարզը մի քանի առումներով անգնահատելի նշանակություն ունի Հայաստանի համար: Մարզի կենտրոնով հոսում է Աղստևը, որը կարևոր դեր է կատարում ինչպես բնապահպանական, այնպես էլ տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքային համակարգերում։ Տավուշը դասվում է Հայաստանի ոչ խիտ բնակեցված մարզերի շարքին, սակայն իր աշխարհագրական դիրքով և սահմանային նշանակությամբ հանդիսանում է երկրի տրանսպորտային և էներգետիկ առանցքներից մեկը։
Միջազգային հաղորդակցություն
Տավուշը Հայաստանի միակ մարզն է, որը սահմանակցում է և՛ Վրաստանին, և՛ Ադրբեջանին, ինչի շնորհիվ ունի բացառիկ տրանսպորտային և ռազմավարական նշանակություն։Տավուշի տարածքով է անցնում նաև Հայաստանը Վրաստանի տարածքով Ռուսաստանի հետ կապող Նոյեմբերյան–Սադախլո–Թբիլիսի–Ստեփանծմինդա–Վերին Լարս ավտոմայրուղին՝ Հայաստանի հիմնական հյուսիսային հաղորդակցական ուղին դեպի Ռուսաստան։
Ավտոճանապարհային ցանց
Հայաստանի պետական սահմանից մարզին բաժին է ընկնում շուրջ 400 կմ, որից՝
Միջպետական ճանապարհներ
Մարզի տարածքով է անցնում Մ4 միջպետական մայրուղին, որն ունի 148.2 կմ երկարություն։ Այն կապում է մայրաքաղաք Երևանը Սևանի և Իջևանի հետ, որի միջոցով՝ շարունակվելով դեպի Հայաստան–Ադրբեջան պետական սահման։
Դիլիջանի ոլորաններ
Պառաքարի և Բերդի ոլորաններ
Տավուշում մարզում զբոսաշրջության զարգացմանը զգալիորեն նպաստել է տասնամյակների ընթացքում լեռնանտառային ճանապարհների կառուցումն ու դրանց պարբերական բարեկարգումը: Բեռնա- ուղևորափոխադրումները հիմնականում իրականացվում են ավտոմոբիլային տրանսպորտով։
Երկաթուղի
Տավուշի տարածքով անցնում է Հայաստանից դուրս եկող միակ գործող երկաթուղին՝ Հարավկովկասյան ՓԲԸ։ Այն ձգվում է հյուսիսային սահմանի երկայնքով՝ Դեբեդ գետի ափով, ներառելով Երևան–Թբիլիսի երկաթուղու շուրջ 7 կմ գործող հատված։ Այս գծով իրականացվում են՝
Գազամատակարարում
Տավուշի մարզով է անցնում նաև Հյուսիսային Կովկաս – Թբիլիսի – Երևան գազատարը , որի միջոցով ռուսական գազը Վրաստանի տարածքով հասնում է Հայաստան։ Գազատարը կառուցվել է ԽՍՀՄ փլուզումից առաջ և անցնում է Վրաստանի Քվեմո Քարթլի ադրբեջանաբնակ երկրամասով։ Արցախյան պատերազմի տարիներին այն բազմիցս օգտագործվել է որպես բլոկադայի գործիք․ Բաքվի իշխանությունները գազամատակարարումը կասեցրել կամ պայթեցրել են ավելի քան 40 անգամ։ Այսօր գազատարը շարունակում է ունենալ ռազմավարական նշանակություն՝ ապահովելով գազամատակարարում Հայաստանի բոլոր մարզերին։
Եզրափակիչ
Տավուշը Հայաստանի ամենագրավիչ զբոսաշրջային ուղղություններից է, որտեղ բնության անաղարտ գեղեցկությունը միահյուսվում է հարուստ մշակութային ժառանգության հետ։ Աղստևի հովտի մեղմ բնակլիմայական պայմանները, թթվածնով առատ լեռնային մաքուր օդը, հանքային բուժիչ ջրերը, անտառները և դեղաբույսերով հարուստ լեռնաշխարհը նպաստավոր միջավայր են լիակատար հանգստի, առողջության վերականգնման և զբոսաշրջության զարգացման համար։ Անտառապատ լեռները, զուլալ գետերը և խաղաղ գյուղական միջավայրը ստեղծում են հանգստի, արկածային և էկոտուրիզմի իդեալական պայմաններ: Տավուշը մի վայր է, որտեղ կարելի է ոչ միայն վայելել բնությունը, այլև բացահայտել Հայաստանի կենդանի ավանդույթներն ու հյուրընկալությունը։