ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ

Մարզկենտրոն (ԱՇՏԱՐԱԿ)

ԲՆՈՒԹԱԳԻՐ

ՏՎՅԱԼՆԵՐ

Տարածքը

Կոորդինատներ

Բարձրությունը

Քաղաքի կարգավիճակ

Շրջանները

Բնակչությունը

Հեռավորությունը Երևանից

Բնակչությունը

Ուղևորության տևողությունը

Հեռախոսային կոդը

Փոստային դասիչ

Թեժ գիծ

Վեբ կայք

7,5 քառ. կմ. (2,9 քառ. մղ.)

40 ° 18՛ հս.լ., 44 ° 24 ՛ավ.ե.

1130 մ

1963 թ.

Աշտարակ, Մուղնի, Ձախ Ափ, Գիտավան ,Բագավան

17600 մարդ ( 2017թ.)

22 կմ

30 - 40 րոպե

(+374) 232

0201 0205

(0232) 3-52-02

www. ashtarak.am

ԻՆՉՊԵՍ ՀԱՍՆԵԼ

Աշտարակը Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների կարևոր խաչմերուկ է, որը գտնվում է Մ1 միջպետական նշանակության՝ Երևան-Գյումրի և Երևան-Վանաձոր՝ Մ3 մայրուղիների հատման կենտրոնում:

Այն տեղակայված է Երևան-Գյումրի ավտոմայրուղու սկզբնամասում, ուստի այդ ճանապարհով հարմար է ուղևորվել դեպի Առուչ, Թալին, Արթիկ, Արագած լեռ և այլ վայրեր: Կա նաև ճանապարհ դեպի Վանաձոր: Ներկայումս քաղաքը շրջանցող օղակ ունի, ուստի հարմար է երթևեկել սեփական մեքենայով: Քանի որ մարզկենտրոնը գտնվում է հիմնական ճանապարհի վրա, ուստի մատչելի է և հասարակական տրանսպորտը:

Ավտոբուս

Նախկինում Աշտարակում լիարժեք ավտոկայան էր գործում, որն այժմ պարզապես ավտոբուսի կանգառ է: Դեպի Գյումրի և դեպի հյուսիս (Վանաձոր և ավելի հեռու) ուղևորվող ավտոբուսները շրջանցում են քաղաքը հյուսիսից: Ավտոբուսը սովորաբար մեկնում է Օհանավան՝ ժամը 15: 00-ին:

Միկրոավտոբուս

Երևանից Աշտարակ գնացող երթուղայիններն են՝ N502 և N 503 միկրոավտոբուսները, որոնք մեկնում են Գրիգոր Լուսավորչի փողոցից ամեն ժամ, սկսած ժամը 7.30-ից մինչև 18.30 (տևողությունը՝40 րոպե ): Աշտարակում կանգնելու համար պետք է նախապես զգուշացնել վարորդին: Երթուղայինները վերադառնում են Երևան Աշտարակի գլխավոր շուկայից: Երևանից ուղեվարձը 250 դրամ է:Աշխատում են նաև երթուղային տաքսիներ՝ դեպի Ոսկեվազ և Ագարակ գյուղեր:

Տաքսի

Տեղի տեսարժան վայրեր այցելելու համար ( Հովհաննավանք և Սաղմոսավանք), խնայողական նկատառումով կարելի է նստել Երևանից դեպի Աշտարակ մեկնող ավտոբուս, ապա վարձել տեղական տաքսի: Երևանի կենտրոնից մինչև Աշտարակ ուղևորավարձը մոտավորապես կկազմի 2200-2500 դրամ:

ԿԼԻՄԱ

Աշտարակը գտնվում է նախալեռնային գոտում և ամբողջովին թաղված է հիասքանչ բնամիջավայրում: Քաղաքի հարավային հատվածը ծովի մակարդակից բարձր է 1100-1400 մետր, հյուսիսայինը՝ 700-1200։

Քաղաքն ունի մերձարևադարձային կլիմա, ուստի ձմեռներն այստեղ զգալիորեն ավելի տաք են, քան Հայաստանի մի շարք այլ քաղաքներում: Տեղանքի բարենպաստ կլիման հարմարավետ պայմաններ է ստեղծում տարվա ցանկացած եղանակին այստեղ այցելելու համար:

Միջին տարեկան ջերմաստիճանը հարավային մասում կազմում է + 9,5 °C, հյուսիսային մասում՝ +8-10 °C: Տարվա ամենատաք ամիսներն են՝ հուլիսը և օգոստոսը (+23-ից +26 °C): Աշնան սկիզբը շատ տաք է, ջերմաստիճանը միջինում հասնում է՝ + 22 °C-ի, ցածր ջերմաստիճանը միջինում կազմում է՝ +1 °C:Հունվարի միջին ջերմաստիճանն է՝ -13 °C, միաժամանակ ամռանը երբեք չի լինում չափից շատ շոգ: Չափավոր տաք ամառները (միջինում ՝+24 °C) հիանալի հնարավորություն են ստեղծում հայաստանյան արևը լիարժեք վայելելու համար՝ առանց զգուշանալու հնարավոր արևահարումից:

Նկարագիր

Աշտարակը քաղաքային համայնք է ՀՀ Արագածոտնի մարզում: Քաղաք է հռչակվել 1970 –ից, իսկ 1995 թ.վարչատարածքային ռեֆորմից հետո մարզի վարչական կենտրոնն է հանդիսանում. Քաղաքը գտնվում է Երևանից հյուսիս-արևմուտք՝ 22 կմ հեռավորության վրա և տեղակայված է Արարատյան դաշտի և Արագած լեռնազանգվածի կենտրոնում, հիմնականում Քասախի ձախափնյա կիրճի երկայնքով: Հանդիսանում է տրանսպորտային կարևոր հանգույց, որով անցնում են Երևան-Աշտարակ-Թալին, Երևան-Աշտարակ-Ապարան միջպետական նշանակության ավտոմայրուղիները: