ՆԿԱՐԱԳԻՐ

Տվյալներ / Բնություն / Տնտեսություն /Գիտություն/Կրթություն /Մշակույթ / Զբոսաշրջություն / Լոգիստիկա

ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհագրական դիրք

Երևանը գտնվում է Արարատյան դաշտավայրի հյուսիս-արևելյան հատվածում՝ Հրազդան գետի երկու ափերին, ծովի մակերևույթից 865–1390 մ. միջինում՝ 1128 մ. բարձրության վրա։ Մայրաքաղաքը գտնվում է Թուրքիայի պետական սահմանից մոտ 25 կմ հեռավորության վրա և վարչական սահմաններով հարում է միայն ՀՀ մարզերին։

Երևանի աշխարհագրական կոորդինատներն են՝

Տեղակայված է հյուսիսային լայնության 40° 04՛– 40° 14 և արևելյան երկայնության՝ 44° 23՛ – 44° 37՛ միջև:

40° 10′ 49″ հյուսիսային լայնության
44° 30′ 52″ արևելյան երկայնության
Տասնորդական ձևաչափով՝
Լայնություն՝ \40.1804
Երկայնություն՝ 44.5145

Կենտրոնի կոորդինատներն են՝ 40.1735°N 44.511°E

Քաղաքի առավելագույն երկարությունը հյուսիսից հարավ կազմում է շուրջ 19.7 կմ, արևմուտքից արևելք՝ 19.1 կմ։

Սահմանակից մարզեր

Վարչական սահմանով քաղաքը սահմանակից է ՀՀ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերին:

Երևանը՝ Հայաստանի մայրաքաղաք

1918 թվականից Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է և պատմական Հայաստանի 12-րդ ու ամենամեծ մայրաքաղաքը։ Այն նաև ներկայիս Հայաստանի Հանրապետության 49 քաղաքներից ամենախոշորն է։

  • Հնագույն բնակավայր
  • ՀՀ ամենամեծ քաղաքը
  • Հայաստանի քաղաքական և վարչական կենտրոնը
  • Միջազգային տրանսպորտային և զբոսաշրջային հանգույց

Երևանը երկրի քաղաքական, վարչական, տնտեսական, գիտական և մշակութային գլխավոր կենտրոնն է

Մայրաքաղաքում են գտնվում պետական կառույցները, միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններ, այդ թվում՝ ՄԱԿ-ի գրասենյակները և բազմաթիվ երկրների դեսպանատներ ու հյուպատոսություններ։

Այստեղ գործում են խոշոր կրթամշակութային հաստատությունները, ինչպես նաև երկրի հիմնական տնտեսական ու տեղեկատվական կենտրոնները։

Վարչական շրջաններ

Ներկայումս Երևանը բաժանված է 12 վարչական շրջանների․ Աջափնյակ, Ավան, Արաբկիր, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ և Քանաքեռ-Զեյթուն։

Պատմական ժառանգություն

Երևանը աշխարհի հնագույն քաղաքներից է ՝ հազարամյակների պատմությամբ, քաղաք, որ 29 տարով ավելի հին է, քան Հռոմը: Քաղաքի պատմությունը սկիզբ է առնում մ.թ.ա. 782 թվականին, երբ Արգիշտի I-ը հիմնադրեց Էրեբունի ամրոց բերդաքաղաքը։Վերջինս տեղակայված էր այժմյան Երևանի հարավային հատվածում, մի բարձունքի վրա:

1950 թվականին Արին Բերդ բլրի պեղումների ժամանակ հայտնաբերվեց սեպագիր արձանագրություն, որտեղ նշվում էր Էրեբունիի հիմնադրման թվականը։ Այդ պատճառով Երևանը համարվում է աշխարհի այն քիչ քաղաքներից մեկը, որն ունի իր ճշգրիտ «ծննդյան վկայականը»։ Էրեբունի բերդաքաղաքից էլ սկիզբ է առել մեր նորօրյա Երևանը:

Հատկանշական է, որ Արգիշտիի 13 -տողանոց սեպագիր արձանագրության 5-րդ տողում նշվում է, որ Էրեբունի բերդաքաղաքը եղել է Ուրարտու երկրի փառքը։ Հետաքրքիր զուգադիպությամբ, Բիայնա-Ուրարտուի օրինական ժառանգ հայ ժողովուրդը այսօր էլ Երևանն է համարում իր երկրի փառքը։

Անվան ծագումը

«Երևան» անվան ծագման մասին վարկածները.

  • Ամենահայտնի ժողովրդական ավանդությունը կապվում է Նոյի հետ․ ով ջրհեղեղից հետո, տեսնելով ցամաքը, բացականչել է՝ «Երևաց»։
  • Գիտականորեն առավել ընդունված տեսակետի համաձայն՝ անվանումը ծագում է ուրարտական «Էրեբունի» բերդաքաղաքի անունից, որը ժամանակի ընթացքում ձևափոխվել է՝ Էրեբունի → Էրևուն → Երևան։
  • Կան նաև վարկածներ, որոնք անունը կապում են Երվանդ IV թագավորի անվան հետ (մ.թ.ա. 220-201թթ..), պնդելով,որ այն նախկին Երվանդավանն է: Ուրարտագիտական ուսումնասիրությունները փաստում են, որ «Երևան» անվանումը ունի հնագույն ուրարտական ծագում և պահպանվել է հազարամյակների ընթացքում։

Բնակեցվածություն

Երևան-Էրեբունին բնակեցված է եղել վաղնջական ժամանակներից։ 1916 թվականին Նիկողայոս Մառի և Հովսեփ Օրբելիի կողմից Վանում իրականացված հնագիտական պեղումների ընթացքում հայտնաբերված արձանագրություններից պարզ է դարձել, որ Արգիշտի Ա թագավորը մ․թ․ա․ 782 թվականին Էրեբունի քաղաք-ամրոցի հիմնադրումից հետո այստեղ է բնակեցրել շուրջ 6600 հայալեզու ռազմիկների, որոնց բերել էր Ծուպա և Խաթե երկրներից։ Մ․թ․ա․ 595 թվականին ամրոցը լքվել է։

Հնագույն ժամանակներում Էրեբունի բերդաքաղաքը եղել է բազմազգ բնակավայր և կարևոր ռազմավարական կենտրոն, որտեղ բնակվել են ուրարտացիներ, խեթեր, ասորիներ, մարեր, սկյութներ, պարսիկներ և տարածաշրջանի այլ ժողովուրդների ներկայացուցիչներ։ Իր նպաստավոր դիրքի շնորհիվ քաղաքը դարձել էր տարբեր մշակույթների, առևտրական ճանապարհների և քաղաքակրթությունների խաչմերուկ՝ կարևոր դեր ունենալով ողջ տարածաշրջանի պատմության մեջ։

Մինչև 1604 թվականի մեծ տեղահանությունը Երևանում բնակվում էր շուրջ 373 քրիստոնյա ընտանիք։ Իր պատմության ընթացքում քաղաքը բազմիցս ենթարկվել է պատերազմների, ավերածությունների և արհավիրքների, ինչի հետևանքով զգալիորեն փոխվել է նրա ժողովրդագրական պատկերը։

Բնակչություն

1950–1980-ական թվականներին քաղաքի բնակչությունը կտրուկ աճեց․ եթե 1950-ականներին այն կազմում էր մոտ 301 հազար մարդ, ապա 1990 թ. հասավ շուրջ 1 միլիոն 218 հազարի՝ կազմելով հանրապետության քաղաքային բնակչության ավելի քան կեսը։

Անկախության տասնամյակներում բնակչության աճի տեմպերը նվազել են, և ներկայումս Երևանի բնակչությունը կազմում է շուրջ 1,1 միլիոն մարդ՝ Հայաստանի Հանրապետության բնակչության ավելի քան մեկ երրորդը։ 2001 թվականի մարդահամարի տվյալներով՝ քաղաքի բնակչության շուրջ 98,6 %-ը հայեր են։ Երևանում բնակվում են նաև ռուսներ, եզդիներ, ուկրաինացիներ, հույներ, ասորիներ և այլ ազգությունների ներկայացուցիչներ։

Երևանի խորհրդանիշերը

Երևանի դրոշը, զինանշանը և օրհներգը որպես ՀՀ մայրաքաղաքի պաշտոնական խորհրդանիշներ հաստատվել են 2004 թվականի սեպտեմբերի 27-ին։

Երևանի դրոշը

Դրոշի լայնության և երկարության հարաբերակցությունը 1։2 է։ Այն կազմված է սպիտակ, կարմիր և բրոնզագույն գույներից։ Կենտրոնում պատկերված է Երևանի բրոնզագույն զինանշանը՝ շրջապատված 12 կարմիր եռանկյունիներով, որոնք խորհրդանշում են Հայաստանի 12 մայրաքաղաքները։ Սպիտակ գույնը խորհրդանշում է պարզություն և հստակություն։ Դրոշի հեղինակներն են՝ Կ. Աբրահամյանը և Կ. Փաշյանը:

Երևանի զինանշանը

Զինանշանի կապույտ ֆոնին պատկերված է գավազան բռնած առյուծը՝ իշխանության խորհրդանիշը։ Առյուծի կրծքին պատկերված է Արարատ լեռը՝ հավերժության նշանի վրա։ Գլխավերևում տեղադրված թագը խորհրդանշում է Կենաց ծառը։ Հեղինակ՝ Ա. Սոխիկյան:

Երևանի օրհներգը

2004 թվականից Երևանի պաշտոնական օրհներգն է դարձել Էրեբունի-Երևան երգը՝ Պարույր Սևակի խոսքերով և Էդգար Հովհաննիսյանի երաժշտությամբ։

«Էրեբունի-Երևան»

Երևան դարձած իմ Էրեբունի,
Դու մեր նոր Դվին, մեր նոր Անի։
Մեր փոքրիկ հողի դու մեծ երազանք,
Մեր դարե կարոտ, մեր քարե նազանք…

«Էրեբունի-Երևան» տոնակատարություն

1968 թվականի հոկտեմբերին անցկացվեց «Էրեբունի-Երևան»-ի առաջին պաշտոնական տոնակատարությունը՝ նշելով հայոց 12-րդ մայրաքաղաքի հիմնադրման 2750-րդ տարելիցը։ Հոբելյանական հանդիսությունների շրջանակներում 2750 հոգանոց երգչախումբն առաջին անգամ կատարեց մայրաքաղաքի «Էրեբունի-Երևան» օրհներգը, Արին-Բերդ բլրի ստորոտում բացվեց Երևանի հիմնադրման թանգարանը, հիմնվեց 2750 շատրվաններից բաղկացած պուրակը, Արին-Բերդի ստորոտում տնկվեց 2750 ծառ, նախագծվեց «Էրեբունի» գորգը:

Հանրապետության հրապարակում տեղադրվեց աղբյուր-հուշարձան: 2008 թ.-ին մեծ շուքով նշվեց նաև Երևանի հիմնման 2790-րդ տարելիցը:

Երևան դարձած իմ Էրեբունի

Երևան դարձա՜ծ իմ Էրեբունի,
Դու մեր նոր Դվին, մեր նոր Անի,
Մեր փոքրիկ հողի դու մեծ երազանք,
Մեր դարե կարոտ, մեր քարե նազանք։

Որտեղի՞ց է սկսվել այն հեքիաթը, որ հիմնավորվեց Հայոց բնաշխարհի այս ամենաբարենպաստ անկյունում։ Ք.ա. 782 թվականին Արգիշտի I-ը՝ Մենուայի որդին, Արին բերդ բլրի վրա հիմնեց Էրեբունի ամրոցը՝ ի հզորություն Բիայնիլի երկրի և ի սարսափ թշնամիների։ Այսպես ծնվեց քաղաք-ամրոցի առաջին շերտը, որը դարեր անց պիտի դառնար Երևան։

Տեղանքը ինքնին էպիկական է՝ իր իշխող դիրքով ու կենդանի ռելիեֆով՝ բլուրներով, իջվածքներով ու բարձրություններով, որտեղ բնությունը կարծես ինքն է ձևավորել ապագա քաղաքի բնավորությունը։ Ու հենց այստեղ է պարզ դառնում, թե ինչու դարեր առաջ հենց այս վայրը ընտրվեց…

Հազարամյա բնակավայրը վաղուց արդեն դուրս է եկել փոքրիկ բլրի սահմաններից։ Այն աստիճանաբար մագլցել է շրջակա լանջերով, անցել Հրազդանի ու Նորքի ձորերը, հասել նոր բարձունքների ու սարահարթերի՝ վերածվելով բոլոր ուղղություններով տարածվող բազմաշերտ ու կենդանի քարե հսկայի, որ այսօր մենք ճանաչում ենք որպես Երևան, որն իր անվան մեջ կրոմ է նաև մեր հնագույն Վանի արձագանքը։

Արարատի վեհաշուք պատկերով

Հայաստանի վարդագույն մայրաքաղաքը սփռված է բիբլիական Արարատի ստորոտին՝ աշխարհի ամենագեղեցիկ ու խորհրդանշական լեռներից մեկի դիմաց։ 5165 մետրի հասնող հայի բարձրագույն նվաճումը կանգնած է Երևանի առջև՝ իբրև հզոր պահապան:

Երևանը՝ Արարատի վեհաշուք պատկերով, հայկական ամենահայտնի ու սիրված համայնապատկերն է։ Անհնար է պատկերացնել քաղաքը առանց Մասիս սարի անզուգական ներկայությանԼ Հորիզոնը պսակող Մեծ ու Փոքր Մասիսները մշտապես ոգեշնչել են գեղանկարիչների, լուսանկարիչների ու բանաստեղծների։ Արարատը տեսանելի է քաղաքի գրեթե բոլոր հատվածներից և օրվա ընթացքում մշտապես փոխում է իր կերպարը՝ վաղորդյան մշուշից մինչև մայրամուտի հուրհացող ցոլքերը։

Արարատյան դաշտի ու Հայոց լեռների տաքուկ գրկում

Երևանը հարմարավետ ընկղմված է Արարատյան դաշտի պայտաձև գոգավորությունում՝ շրջապատված հրաբխային լեռներով, որոնց լանջերից ձևավորվել են քաղաքի բարձունքներն ու հարթությունները՝ Կոնդից մինչև Նորք։

Քաղաքը գտնվում է բարձրադիր պլատոյի վրա՝ երեք կողմից շրջապատված լեռներով․ հյուսիս-արևմուտքում՝ շողշողում է քառագագաթ Արագածը, հյուսիսում՝ Քանաքեռի սարահարթը, արևելքում՝ Գեղամա լեռները, իսկ դեպի արևմուտք և հարավ բացվում է լայնարձակ Արարատյան դաշտը, որի խորապատկերում բարձրանում են Արարատի Մեծ և Փոքր գագաթները՝ հայ ժողովրդի խորհրդանշական Սիսն ու Մասիսը, իրեց վեհ ներկայությամբ եզրափակելով հորիզոնը։

Արա լեռան փառահեղ տեսքը հեռվում յուրահատուկ շուք է տալիս քաղաքին, հատկապես Նոր Նորքին: Լեռան ֆոնին, աջ ու ձախ կողմերում երևում են նաև Հայկական լեռնաշխարհի մյուս հսկաները՝ Արագածն ու Արարատը:

Արևելքում հեքիաթային տեսարաններ են բացվում Գառնիի բարձունքների ու հեռուներում գծագրվող Հատիսի համայնապատկերով։ Երևանի այս բացառիկ դիրքն ու բազմաշերտ բնապատկերները մշտապես եղել են արվեստագետների ու ճանապարհորդների ներշնչանքի աղբյուր։

Թամանյանի վարդագույն քաղաքը՝ արևի ճառագայթների պես

Ալեքսանդր Թամանյանի գաղափարն էր՝ ստեղծել ազգային ոգի ունեցող ժամանակակից մայրաքաղաք՝ համադրելով հայկական ճարտարապետական ավանդույթներն ու եվրոպական քաղաքաշինության սկզբունքները։ Այդ մտահղացմամբ ծնվեց «վարդագույն Երևանը»՝ ազգային վերածննդի խորհրդանիշ և նոր պետականության քաղաքային մարմնավորում։ Երևանի այս բացառիկ դիրքն ու բազմաշերտ բնապատկերները մշտապես եղել են արվեստագետների ու ճանապարհորդների ներշնչանքի աղբյուր։

Այս բնաշխարհը դարեր շարունակ հիացրել էր ոչ միայն տեղաբնակներին, այլև բազմաթիվ օտարազգի ճանապարհորդների, մտավորականների, և հատկապես, ճարտարապետների, որոնց համար Երևանը յուրօրինակ աշխարհ էր՝ իր լեռնային լույսով, քարե շնչով ու հզոր տարածական ընկալմամբ: Սա պետք է արտացոլվեր քաղաքի հատագծում: «Հյուսիսային ճառագայթը» հենց այդ հանճարեղ գաղափարն էր: Թամանյանը Երևանը պատկերացնում էր որպես արևի ճառագայթների պես կենտրոնից տարածվող քաղաք, որտեղ փողոցներն ու պողոտաները բացվում են բոլոր ուղղություններով և միավորվում օղակաձև կառուցվածքով՝ ստեղծելով միասնական քաղաքային համակարգ։

Թամանյանի նախագծած «քաղաք-այգին» պիտի լիներ բաց, լուսավոր ու կենսառատ միջավայր՝ կառուցված հայկական տուֆի երանգներով, լայն պողոտաներով ու կանաչ տարածքների ներդաշնակությամբ, որտեղ արևն ու լույսը ջերմացնում են մարդկանց հոգիներն ու սրտերը։ Քաղաքը կառուցվեց իր բնական միջավայրին համահունչ՝ տեղավորվելով բարդ ռելիեֆի մեջ և ձևավորվելով որպես ամբողջական համակարգ, կարծես լեռների ու բլուրների մեջ ընկած բնական ամֆիթատրոն՝ կողմնորոշված դեպի Արարատ՝ հայ ժողովրդի հավերժության խորհրդանիշը։

Թամանյանի ստեղծած քաղաքաշինական հիմքը շարունակում է որոշել քաղաքի կառուցվածքն ու զարգացման տրամաբանությունը։ Այս փայլուն գաղափարը լավագույնս դրսևորվում է հատկապես բարձրադիր դիտակետերից, որտեղ վարդագույն Երևանը՝ իր գեղեցիկ պատշգամբներով բացվում է որպես լույսի ու լեռների միջև տարածվող կենդանի օրգանիզմ՝ իր ճառագայթաձև կառուցվածքով և Արարատի մշտական ներկայությամբ։

Քաղաքի գլխավոր պողոտաները ուղղված էին դեպի Արարատ լեռը՝ այն դարձնելով Երևանի բնական ու խորհրդանշական հորիզոնը և ստեղծելով Երևանի յուրահատուկ դիմագիծն ու գաղափարական առանցքը: Դառնալով մայրաքաղաքի բնական և խորհրդանշական կենտրոն՝ Արարատը միաձուլում էր քաղաքն ու հայկական բնաշխարհը մեկ ամբողջության մեջ, մշտապես հիշեցնելով նաև երբեմնի Արարատյան թագավորոթյան մասին: Հենց այդ գաղափարը պիտի իր շուրջը համախմբեր աշխարհասփյուռ հայությանը:

Երևանի սառը ջուրը

Աշխարհում քիչ քաղաքներ կան, որ կարող են պարծենալ իրենց խմելու ջրով: Երևանի համբավավոր ջուրը՝ մաքուր, սառնորակ ու քաղցրահամ. քաղաքը ստանում է հիմնականում 10 աղբյուրներից՝ տարբեր համայնքներում տեղակայված հորատանցքերի ու ջրհորների միջոցով: Լեռնային աղբյուրներից ու արտեզյան ավազաններից եկող ջուրը սառն է ու թեթև, և ունի իր յուրահատուկ համը։ Երևանի սառը ջուրը վաղուց է դարձել քաղաքի ամենակենդանի խորհրդանիշներից մեկը։

Աորտեղ խմելու ջուրը հոսում է գրեթե ամեն քայլափոխի՝ բակերում, այգիներում հրապարակներում։ Հայաստանում ջրի պաշտամունքը գալիս է վաղնջական ժամանակներից: Երևանում այն նույնպես ցայտուն դրսևորում ունի, թեկուզ բյուրավոր ու բազում ցայտաղբյուրների տեսքով:

Երևանի ցայտաղբյուրները՝ հայտնի «պուլպուլակները» ոչ միայն այս հրաշալի ջրի աղբյուրներ են, այլև քաղաքի կենսակերպի անբաժան մասն են․ նաև հյուրընկալության ու առօրյա քաղաքային մշակույթի խորհրդանիշ։ Ամառվա շոգին նրանց շուրջ ձևավորվում է հարազատ ու աշխույժ մթնոլորտ։

Քաղաքի կենտրոնական այգիներից մեկում ժամանակին անգամ ջրավաճառող տղայի արձանն է կանգնեցվել, որն այդպես էլ կոչվել է՝ «Եր Ջրավաճառող տղան » կամ «Երևանի սառը ջուրը», մի բան, որ նույնպես եզակի երևույթ է: Այն հին Երևանի կոլորիտային խորհրդանիշներից է, որը հիշեցնում է այն օրերը, երբ Բուլվարի պատանիները անցորդներին կժերով էին վաճառում ՝երևանյան սառնորակ ջուրը՝ ստեղծելով քաղաքային յուրատիպ միջավայր:

«Երևանի սառը ջուրը» վաղուց պարզապես ջուր չէ․ այն քաղաքի հիշողությունն է, համն ու հոգին և նրա կարևոր այցեքարտերից մեկը։

Երևանյան երեկոներում

Երեկոյան Երևանը հաճախ թվում է մի ուրիշ՝ անծանոթ աշխարհ, սակայն իրականում մթնշաղից հետո քաղաքը բացահայտում է իր ավելի նուրբ ու մարդկային դեմքը։ Քարե քաղաքը դառնում է ջերմ ու լույսերով ողողված, որտեղ առօրյա հոգսերը նահանջում են՝ իրենց տեղը զիջելով հանգստին ու ներքին լռությանը։

Այդ պահին քաղաքում սկսվում է մշակութային կյանքը․ թատրոններում բարձրանում է վարագույրը, համերգասրահներում հնչում է երաժշտությունը, և Երևանը վերածվում է մի մեծ բեմի, որտեղ յուրաքանչյուրն իրենն է գտնում։ Փողոցները լցվում են մարդկանց հոսքով՝ դեպի հրապարակներ ու բեմեր, որտեղ երեկոն դառնում է արվեստի հետ հանդիպման լավագույն ժամանակը։

Քաղաքը փոխում է իր ռիթմը․ քայլերը դանդաղում են, խոսքը՝ մեղմանում, և քաղաքի աղմուկը դառնում է ավելի հանգիստ հանդարտ։ Քաղաքային լույսերի ներքո սկսվում է գիշերային կյանքը՝ սրճարաններում, ակումբներում, փողոցներում, հրապարակներում՝ ամենուրեք, որտեղ կա լույս և երաժշտություն…

Հանրապետության հրապարակում երգող շատրվանների շուրջ հավաքվում են մարդիկ, Կասկադի աստիճանները լցվում են ստվերներով, Կարապի լիճը՝ հանդարտ շարժով, իսկ Հյուսիսային պողոտան դառնում է կենդանի հոսք։

Երևանը շնչում է այնպես, ասես յուրաքանչյուր երեկո իր պատմությունն է գրում՝ սպասելով հաջորդ լուսաբացին։

ԲՆՈՒԹՅՈՒՆ

Երևանը գտնվում է Արարատյան դաշտավայրի հյուսիս-արևելյան հատվածում՝ Հրազդան գետի ափերին, ծովի մակերևույթից 865–1390 մետր բարձրության վրա։ Քաղաքը տեղադրված է բարեխառն գոտու ցամաքային հատվածում՝ երեք կողմերից լեռներով և լեռնաշղթաներով շրջապատված բարձրադիր պլատոյի վրա, ինչը նրան հաղորդում է բացառիկ աշխարհագրական դիրք և տպավորիչ համայնապատկերներ։

Քաղաքի հյուսիս-արևմուտքում վեր է խոյանում քառագագաթ Արագածը, հյուսիսում տարածվում է Քանաքեռի սարահարթը, արևելքում՝ Սևանա լիճը շրջապատող Գեղամա լեռնաշղթան, իսկ դեպի արևմուտք և հարավ բացվում է Արարատյան դաշտը՝ Արարատ լեռան գագաթներով:

Երևանի ու Սևանա լճի միջև ընկած տարածքում լեռները վերածվում են բարձրադիր սարահարթերի՝ հասնելով մինչև 3600 մետր բարձրության։Այդ լեռնաշխարհից դեպի քաղաք իջնող լանջերը ձևավորում են յուրահատուկ ռելիեֆ և բնական միջավայր։

Երևանը շրջապատում են նաև Արա լեռը, որը պարզորոշ տեսանելի է մի քանի վարչական շրջանների տարածքներից, արևելքում Գառնիի բարձունքներնհ են, հեռվում՝ Հատիսը։ Լեռնային շրջապատը, բարձրադիր դիրքը և Արարատյան դաշտի բաց տեսարանները Երևանին հաղորդում են յուրահատուկ բնական մթնոլորտ: Շրջապատված լեռներով և ողողված՝ արևի լույսով՝ Երևանը միավորում է քարքարոտ լեռնաշխարհի խստությունն ու Արարատյան դաշտի ջերմ գույները՝ ստեղծելով ինքնատիպ ու հիշվող բնապատկեր:

Լանդշաֆտային գոտիներ

  1. Անապատակիսաանապատային – ▲ մինչև 850–1100 մ. ԲԾՄ Տարածք՝ (Արարատյան դաշտին հարող ցածրադիր վայրեր, Շենգավիթ, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ստորին մասեր)։ Կլիմա՝ խիստ չորային և շոգ։ Ամառները շատ տաք են (մինչև +40°C և ավելի), ձմեռները՝ սակավաձյուն ու համեմատաբար մեղմ։ Տեղումներ՝ 200–300 մմ (միջին տարեկան քանակ)։ Բուսականություն՝ օշինդրային, աղասեր և էֆեմեր բույսեր (օշինդր, ուղտափուշ, կապար, աղասեր և փշոտ թփուտներ)։
  2. Չոր լեռնատափաստանային – ▲1100–1300 մ. ԲԾՄ և ավելի: Տարածք ՝ (Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն, Դավթաշեն, Արաբկիր վարչական շրջաններ և քաղաքի հյուսիսային ու արևելյան բարձրադիր նախալեռնային հատվածներ)։ Կլիմա՝ չափավոր ցամաքային, ավելի մեղմ և զով: Ամառները տաք են, բայց ցածրադիր գոտու համեմատ ավելի մեղմ, ձմեռները՝ ավելի ցուրտ ու երկար։ Տեղումներ՝ 300–400 մմ (միջին տարեկան քանակ)։ Բուսականություն՝ հարուստ խոտածած՝ փետրախոտ, շյուղախոտ, տափաստանային ծաղիկներ և չորադիմացկուն թփուտներ (մասրենի, գիհի)։

Կլիմայական գոտիներ

Երևանը բնութագրվում է չոր, ցամաքային կլիմայով՝ տարվա եղանակների հստակ արտահայտված տարբերություններով։ Ամառները տաք և արևոտ են, իսկ ձմեռները՝ համեմատաբար մեղմ: Տեղումների միջին տարեկան քանակը կազմում է 300–350 մմ: Հատուկ է վերընթաց գոտիականությունը: Քաղաքի տարածքը, ծովի մակարդակից տարբեր բարձրություններով պայմանավորված ( ~ 900 -1300 մ), բաժանվում է 2 կլիմայական գոտիների.

Չոր, խիստ ցամաքային կլիմա (Ցածրադիր գոտի) – ▲~800–900մ, երբեմն մինչև 1000 մ ԲԾՄ (Կենտրոնական և հարավային ցածրադիր հատվածներ)

  • Շոգ և չոր երկարատև ամառներ
  • Ցուրտ և սակավաձյուն ձմեռներ
  • Ամառվա միջին ջերմաստիճանը՝ +25°C +28°C, ձմռանը՝ -3 -ից -5 °C : Առավելագույն շոգերը +41°C և ավելի, նվազագույն ցուրտը՝ -25 °C:
  • Տեղումները խիստ սակավ են: Տարեկան տեղումների քանակը կազմում է ընդամենը 250-350 մմ:
  • Բարձր արևափայլ: Տարվա արևային օրերի թիվը շատ մեծ է, ինչը պատմականորեն նպաստել է այստեղ խաղողի և պտղատու այգիների բարձր բերքատվությանը:

Չափավոր ցամաքային կլիմա (Բարձրադիր գոտի) –▲~1050-1300 -ից մինչև 1400 մ ԲԾՄ (Հյուսիսային և հս-արլյ բարձրադիր հատվածներ)

  • Ավելի զով ամառներ
  • Ավելի ցուրտ և ձյունառատ ձմեռներ
  • Ամառվա միջին ջերմաստիճանը՝ +22°C +24°C, ձմռանը՝ -4 -ից -6 °C : Առավելագույն շոգերը +36 °C և ավելի, նվազագույն ցուրտը՝ -27 °C
  • Տարեկան տեղումների քանակը կազմում է 400-350 մմ: Երևանը համարվում է աշխարհի ամենաարևոտ մայրաքաղաքներից մեկը: Այստեղ տարվա ընթացքում գրանցվում է 2700–2800 ժամ արևային եղանակ։

Հող և բուսականություն

Երևան քաղաքի հողածածկույթը բազմազան է. որտեղ հանդիպում են գորշից մինչև շագանակագույն հողեր: Երևանի տարածքում գերակշռում են մոխրագույն, լեռնաշագանակագույն հողերը, իսկ ցածրադիր մասերում՝ ոռոգելի կավավազային հողերը, որոնք նպաստավոր են քաղաքային կանաչապատման և գյուղատնտեսական պարտեզների համար։

  1. Գորշ կիսաանապատային հողեր
    Տարածված են Երևանի ցածրադիր և հարավային հատվածներում։ Բնորոշ են չոր կլիմային և աղքատ բնական բուսածածկին։
  2. Շագանակագույն լեռնատափաստանային հողեր
    Հանդիպում են քաղաքի բարձրադիր հյուսիսային և արևելյան հատվածներում։ Ավելի բերրի են և նպաստավոր խոտածածկ բուսականության համար։
  3. Բնական բուսականություն
    Գերակշռում են կիսաանապատային և տափաստանային բույսերը՝ օշինդր, ուղտափուշ, փետրախոտ, շյուղախոտ, մասրենի և այլ չորադիմացկուն տեսակներ։
  4. Մարդածին կանաչապատում
    Քաղաքի բնական բուսածածկը հիմնականում կիսաանապատային և տափաստանային բնույթ ունի։ Միևնույն ժամանակ Երևանում ձևավորվել են բազմաթիվ այգիներ, պուրակներ և արհեստական կանաչապատ տարածքներ:

Երևանում լայն տարածում ունեն այգիները, պուրակները և արհեստական կանաչ գոտիները։ Քաղաքի կանաչապատման կարևոր հատվածներն են՝ Հրազդանի կիրճը, Ծիծեռնակաբերդի զբոսայգին և բազմաթիվ քաղաքային պուրակներ։

Քաղաքի շրջակայքում տարածված են ծիրանենիների և խաղողի այգիները, որոնք բնորոշ են Արարատյան դաշտավայրին։

Հատուկ պահպանվող տարածքներ (ԲՀՊՏ)

Երևանում և դրան անմիջապես հարող տարածքներում գործում են մի քանի կարևոր Բնության Հատուկ Պահպանվող Տարածքներ (ԲՀՊՏ)։ Դրանք ներառում են համաշխարհային նշանակության արգելավայրեր, անտառպարկեր և բնության հուշարձաններ, որոնք ունեն գիտական, էկոլոգիական և ռեկրեացիոն մեծ արժեք

  1. Էրեբունի պետական արգելոց
    • Հիմնադրվել է 1981 թ.
    • Պահպանում է վայրի ցորենների եզակի գենոֆոնդը
    • Աճում են վայրի ցորենի բացառիկ տեսակներ, այդ թվում՝ էնդեմիկ Արարատյան ցորենը:
  2. Ջրվեժ անտառպարկ
    • Երևանի ամենախոշոր կանաչ հանգստյան գոտիներից է
    • Հայտնի է սոճուտներով, արհեստական անտառապատ տարածքներով և զբոսաշրջային արահետներով:
  3. Հրազդանի կիրճ
    • Պահպանվող բնական լանդշաֆտային գոտի
    • Աչքի է ընկնում հրաբխային ժայռերով, տուֆաբազալտային գոյացումներով և յուրահատուկ կիրճային միջավայրով:
  4. Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան
    • Պետական պահպանության տակ գտնվող պատմամշակութային համալիր
    • Ներառում է հնագույն Էրեբունի ամրոցի տարածքը և հարակից պատմական լանդշաֆտը՝ ներառյալ Արին բերդը: Նպատակը՝ պահպանել հնագույն քաղաք-ամրոցի շրջակայքը և միջավայրը:

Երևանի կանաչ գոտու մի շարք տարածքներ, այդ թվում՝ Հաղթանակի զբոսայգին և այլ քաղաքային պուրակներ, նույնպես ունեն պահպանական և բնապահպանական հատուկ կարգավիճակ։

Ռելիեֆ

Երևանի ռելիեֆը ձևավորվել է հրաբխային գործընթացների, լավային հոսքերի և գետային էրոզիայի ազդեցությամբ, ինչի արդյունքում քաղաքը ստացել է բլրոտ ու աստիճանաձև տեսք։ Հայաստանի մայրաքաղաքը հարմարավետ տեղավորված է Արարատյան դաշտի պայտաձև գոգավորությունում՝ շրջապատված հրաբխային ծագում ունեցող բարձունքներով ու լեռնազանգվածներով։ Քաղաքը, որն ասես, տեղավորված լինի մեծ թասի մեջ, ուղղված է դեպի հայ ժողովրդի խորհրդանշական Արարատը, որ մշտապես տեսանելի է Երևանի համայնապատկերում։ 5165 մետր բարձրությամբ լեռը ոչ միայն բնական ֆոն է քաղաքի համար, այլև հայկական ինքնության կարևորագույն խորհրդանիշներից մեկը։

Քաղաքի բնական գլխավոր առանցքը Հրազդանի կիրճն է, որը հյուսիսից հարավ բաժանում է Երևանը։ Հազարավոր տարիների ընթացքում գետը ձևավորել է գեղատեսիլ ու խոր կիրճ՝ Հրազդանի ձորը, որն ունեցել է կարևոր բնական և տնտեսական նշանակություն: Կիրճի խորությունը տեղ-տեղ հասնում է տասնյակ մետրերի՝ ստեղծելով ժայռոտ լանջեր, կանաչ գոտիներ և բնական տեսադաշտեր։

Ներկայիս Երևանի տարածքում առանձնանում են տարբեր բարձունքներ և սարավանդներ՝

  • Կոնդի բարձունք
  • Քանաքեռի սարավանդ
  • Նորքի բարձունքներ
  • Նոր Նորքի և Ավանի բարձրադիր հատվածներ
  • Արաբկիրի և Աջափնյակի թեքադիր լանջեր
  • Էրեբունու և Շենգավիթի համեմատաբար հարթ տարածքներ:

Հրաբխային պրոցեսների արգասիք են Կոնդի, Քանաքեռի և Նորքի բարձունքները, որոնց միջև ձևավորվել է հին Երևանը։

Ռելիեֆի բազմազանության շնորհիվ Երևանի տարբեր թաղամասեր ունեն իրարից զգալիորեն տարբերվող բնական միջավայր։ Կենտրոնն ու Արաբկիրը ձևավորվել են բլրալանջային տարածքներում, Աջափնյակը բարձրադիր սարավանդային գոտում է, իսկ Դավթաշենը տարածվում է Հրազդանի աջափնյա բարձրադիր հատվածում։

Քաղաքի ամենացածր հատվածները գտնվում են հարավային գոտիներում՝ Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում, որոնք մոտ են Արարատյան դաշտին։

Ամենաբարձր դիրքերն ունեն Նորք-Մարաշ, Ավան և Նոր Նորք վարչական շրջանները,

  • Նորք-Մարաշի բարձրությունը ծովի մակարդակից կազմում է ՝ 1100-1300 մետր։
  • Ավան վարչական շրջանի բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 1200-1300 մետր:
  • Նոր Նորք վարչական շրջանի բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 1200-1450 մետր: Այն Երևանի ամենաբարձրադիր վարչական շրջանն է։ Ամենաբարձր կետը գտնվում է Ջրվեժին հարող տարածքներում (9-րդ զանգված)։

Երևանի ամենացածր կետը (մոտ 850–860 մ ԲԾՄ)

Երևանի ամենաբարձր կետը (մոտ 1390–1450 մ ԲԾՄ )

  • Երևանի ամենացածր կետը գտնվում է քաղաքի հարավային և հարավ-արևմտյան մասերում, Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների սահմաններում՝ Հրազդան գետի կիրճի ստորին հատվածում, որտեղ գետը դուրս է գալիս քաղաքի տարածքից և հոսում դեպի Արարատյան դաշտ) :
  • Երևանի ամենաբարձր կետը գտնվում է քաղաքի հյուսիս-արևելյան հատվածում, `Նոր Նորք վարչական շրջանի բարձրադիր գոտիներում (Ջրվեժի անտառպարկին հարող տարածքներում (9-րդ զանգված))։

Ջրային համակարգ

Երևանի բնաշխարհի ջրային ավազանը գլխավորապես ձևավորում է Արաքսի վտակ՝ Հրազդան գետը, որը հատում է քաղաքը հյուսիսից հարավ։ Քաղաքը փռված է Հրազդանի ափերին:

Ջրային ռեսուրսներ

  • Մակերևութային ջրեր – Երևանում Հրազդանը հոսում է իր մի քանի տարանցիկ վտակների հետ՝ Գետառ, Ջրվեժ, Ողջաբերդ և Մուշաղբյուր, որոնք, լինելով սելավաբեր, վաղուց վերցվել են արհեստական հուների մեջ և վնասազերծվել են հեղեղումներից: Հրազդան գետը կարևոր նշանակություն ունի ոռոգման, ջրամատակարարման և էներգետիկայի համար։ Գետի վրա կառուցված է Սևան–Հրազդան հիդրոէներգետիկ կասկադը։ Հրազդան գետը սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հարավ-արևմուտք, այնուհետև հասնելով Երևան, շարունակում է իր ընթացքը քաղաքի միջով՝գրեթե նրա ողջ երկայնքով, ապա դուրս գալով Երևանից, անցնում է Արարատի մարզի տարածքով, որտեղ էլ ձախ կողմից թափվում է Արաքս գետը։

    Վերին հոսանքում (20 կմ) գետը հոսում է դեպի արևմուտք՝ առաջացնելով գալարներ, միջին հոսանքում անցնում է նեղ ու խորը (120-150 մետր) կիրճով: Միլինավոր տարիների ընթացքում Երևանի տարածքում գետն իր ճանապարհին ձևավորել է չափազանց գեղատեսիլ ու հսկայածավալ կիրճ՝ Հրազդանի ձորը, որն ի սկզբանե կենսական մեծ նշանակություն է ունեցել բնակավայրի համար: Ներկայումս Հրազդանի ափերով անցնում է ոլորապտույտ խճուղին:
  • Ստորերկրյա և հանքային ջրեր – Երևանի տարածքում և հարակից շրջաններում առկա են քաղցրահամ ստորերկրյա ջրերի զգալի պաշարներ։ Մայրաքաղաքին մոտ են գտնվում նաև հայտնի հանքային ջրերի ավազաններ, այդ թվում՝ Արզնի և Բջնի բնակավայրերի հանքային աղբյուրները։ Ջրային համակարգի մաս են կազմում ջրանցքները, ոռոգման համակարգերը, արհեստական ու բնական ջրավազաններ, որոնցից առավել հայտնի է Երևանյան լիճը: Մայրաքաղաքի ջրամատակարարումը կատարվում է լեռնային աղբյուրների, արտեզյան ջրերի և ջրհորների միջոցով։ Երևանը հայտնի է իր մաքուր ու սառնորակ խմելու ջրով, որը հաճախ մատակարարվում է առանց լրացուցիչ մաքրման։ Ջրային բնամիջավայրի կարևոր մաս են նաև շատրվանները և հարյուրավոր ցայտաղբյուրները, որոնք նույնպես Երևանի խորհրդանիշներ են: Դրանցով լի են մայրաքաղաքի բոլոր վաչրական շրջանները: Շատրվանային ամենամեծ համակարգը գտնվում են Հանրապետության Հրապարակում և Երևանի 2800-ամյակի այգում՝ իր 2800 շատրվաններով:

Գետեր

  • Հրազդան — քաղաքի գլխավոր գետը
    Ակունքը՝ Սևանա լիճ ▲ 1900մ
    Երկարությունը՝ 141 կմ ։
    Ավազանի մակերեսը՝ 2650 կմ²
    Հոսքը՝ հյուսիսից հարավ՝ Հրազդանի կիրճով։
    Գետը բաժանում է քաղաքը երկու մասի և ձևավորում Երևանի հիմնական բնական առանցքը։
  • Գետառ — Հրազդանի ձախ վտակը
    Ակունքը՝ Գեղամա լեռներ, Քառասունակն աղբյուրներ ▲ 1570 մ
    Երկարությունը՝ 24 կմ
    Ավազանի մակերեսը՝ 158 կմ²
    Սնումը՝ մթնոլորտային տեղումներից և ստորերկրյա ջրերից:
  • Ջրվեժ — Գետառի ձախ վտակ
    Ակունքը՝ Գեղամա լեռների հարավարևմտյան լեռնաճյուղ
    Երկարությունը՝ 24 կմ
    Ավազանի մակերեսը՝ 88 կմ²
  • Ողջաբերդ — Ջրվեժ գետի ձախ վտակ
    Ակունքը՝ Գեղամա լեռների արևմտյան լեռնաճյուղ
    Երկարությունը՝ 13 կմ
    Սնումը՝ աղբյուրներ և տեղումներ
    Միանում է Գետառի համակարգին
  • Մուշաղբյուր — Ողջաբերդ գետի ձախ վտակ
    Ակունքը՝ Գեղամա լեռների արևմտյան լեռնաճյուղ
    Երկարությունը՝ 10 կմ
    Սնումը՝ստորգետնյա ջրեր

Երևանում կան նաև մի քանի փոքր գետեր, առուներ և սելավատարներ, որոնք հիմնականում սկիզբ են առնում շրջակա բարձունքներից։ Դրանցից են Դալմայի և Քանաքեռի հին առուներն ու ոռոգիչ ջրանցքները, որոնցից շատերը ժամանակի ընթացքում վերցվել են փակ կամ արհեստական հուների մեջ։ Այս ջրահոսքերն առանձնապես ջրառատ չեն, սակայն պատմականորեն մեծ դեր են ունեցել Երևանի այգիների, խաղողի այգիների և ոռոգման համակարգերի ձևավորման մեջ։ Շատ հատվածներում դրանք այսօր անցնում են ստորգետնյա կամ բետոնապատ հուներով։

Քաղաքային լճեր և լճակներ

Երևան քաղաքում բնական խոշոր լճեր չկան, սակայն այստեղ ձևավորվել է արհեստական լճերի և լճակների յուրահատուկ համակարգ, որը կարևոր դեր ունի քաղաքի միկրոկլիմայի, կանաչապատման և հանգստի գոտիների ձևավորման գործում։ Դրանց մեծ մասը սնվում է արտեզյան ջրերով, Հրազդան գետից կամ քաղաքային ջրային համակարգերից։

  • Երևանյան լիճ
    Երևանի ամենախոշոր և կարևոր արհեստական լիճն է: Գտնվում է քաղաքի հարավ-արևմտյան հատվածում՝ Հրազդանի կիրճում, 908 մ բարձրության վրա՝ Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների միջև։ Հայտնի է նաև «Երևանյան ծով» անվամբ: Կառուցվել է 1960-ական թվականներին և կարևոր նշանակություն ունի ինչպես ոռոգման, այնպես էլ քաղաքի ջրային լանդշաֆտի ձևավորման համար
  • Վարդավառի լիճ
    Հայտնի է նաև որպես Արգիշտի ծով, Թոխմախ գյոլ և Կոմերիտմիության լիճ։ Գտնվում է Էրեբունի վարչական շրջանում՝ Լիոնի այգու տարածքում՝ ▲920 մ: Մինչև 1939 թվականը եղել է բնական լճակ, սնվել է ստորերկրյա ջրերից և Մամռիի ջրանցքից։ Այսօր հանգստի և ժամանցի հայտնի գոտի է։ Այստեղ անցկացվում են ջրային սպորտի մրցումներ, կան լողափեր։ Մեծ է լճակի նշանակությունը շրջապատի միկրոկլիմայի համար։
  • Կարապի լիճ
    Գտնվում է Երևանի կենտրոնում՝ Ազատության հրապարակին հարակից տարածքում, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի դիմաց։ Կառուցվել է 1963 թվականին և դարձել է մայրաքաղաքի ամենաճանաչված հանգստի գոտիներից մեկը։ Ձմռանը լճակի մի մասը՝ 1200 մ2 մակերեսով, վերածվում է բացօթյա սահադաշտի։ ▲ 908 մ, ◯ 2490 մ2, 2400 մ3
  • Հաղթանակ զբոսայգու լիճ («Արևիկ»)
    Հաղթանակ զբոսայգու տարածքում գտնվող այս արհեստական լիճը ստեղծվել է 1958–1961 թվականներին՝ ճարտարապետ Հովհաննես Հակոբյանի նախագծով։ Այն իր ուրվագծով կրկնում է Սևանա լճի ձևը: Նախատեսված էր նաև լողալու համար, սակայն հետագայում դարձել է հիմնականում նավակով զբոսանքի և ժամանցի վայր։ Այսօր այստեղ գործում են նավակներ և մանկական ատրակցիոններ։ ▼ ~ 8 ,5 մ
  • Առագաստ լճակ
    Գտնվում է Կենտրոն վարչական տարածքի օղակաձև զբոսայգու տարածքում, «Առագաստ» սրճարանի ստորոտում: Լիճը՝«Առագաստ» սրճարանի կոմպլեքսում նախագծվել է 1964թ. -ին՝ Ֆելիքս Հակոբյանի կողմից՝ Երևանի դրամատիկական թատրոնի շենքի դիմաց: Քաղաքի հայտնի արհեստական լճակներից է, որը երկար տարիներ եղել է դերասանների, գրողների, ռեժիսորների, երաժիշտների, արվեստագետների, նկարիչների, ուսանողների սիրած հանգստի և ժամանցի վայրերից մեկը։ Օգտագործվել է նաև մարզական նպատակներով։
  • Օղակաձև այգու լճակ
    Գտնվում է Կենտրոն վարչական տարածքի օղակաձև զբոսայգու տարածքում: Օղակաձև այգին կյանքի է կոչվել 1960-ական թթ..։ Այգին սկիզբ է առնում «Այրարատ» կինոթատրոնի շենքի դիմացից, և ձգվում Խանջյան փողոցի երկայնքով մինչև Շախմատի տուն։ Օղակաձև այգու տարածքում գտնվող փոքր լճակը ծառայում է որպես հանգստի և զբոսանքի գոտի՝ լրացնելով քաղաքի կանաչ միջավայրը։ Այգու 26 հա տարածքից՝ամբողջ ջրային տարածքը կազմում է 2 հա՝ շատրվանները, ջրավազանները և լողավազանը ներառյալ:
  • Այգիների և զբոսայգիների արհեստական լճակներ
    Երևանի բազմաթիվ այգիներում ու կանաչ գոտիներում ստեղծվել են փոքր արհեստական լճակներ, որոնք լրացնում են քաղաքի բնապատկերը և ծառայում որպես հանգստի գոտիներ։

Քաղաքային լճերն օգտագործվում են՝

  • ոռոգման նպատակով
  • կանաչ տարածքների պահպանման համար
  • հանգստի և զբոսաշրջության նպատակներով
  • սպորտային և ժամանցային գործունեության համար

Ջրամբարներ

Երևան քաղաքում բնական ջրային պաշարները լրացվում են արհեստական լճերով և ջրամբարներով, որոնք ստեղծվել են ոռոգման, էներգետիկ, ռեկրեացիոն և քաղաքային միջավայրի բարելավման նպատակներով։ Դրանք կարևոր դեր ունեն նաև քաղաքի միկրոկլիմայի ձևավորման մեջ։

  • Երևանյան լիճ - ջրամբար
    Երևանի ամենամեծ արհեստական ջրամբարն է, որը գտնվում է Հրազդանի կիրճում՝ Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների միջև։ Օգտագործվում է ոռոգման, տեխնիկական և ռեկրեացիոն նպատակներով։ ▲ 908 մ, ◯ 0.65 կմ², ▼ 8 -18 մ, 4.8 մլն մ³
  • Վարդավառի լիճ - ջրամբար
    Կառուցվել է 1939 թ.-ին Էրեբունի վարչական շրջանում՝ Լիոնի այգու տարածքում։ Պատվարը հողային է, առավելագույն բարձրությունը՝ 7 մ։ Ափերը և հատակը բետոնապատված են։ Ջրերն օգտագործվում են շրջակա հողատարածքը ոռոգելու նպատակով։ ▲ 920 մ, ◯ 0.085 կմ², 151 հազ մ³
  • Քանաքեռի հիդրոէլեկտրակայանի ջրամբար
    Գտնվում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Հրազդանի ձախափնյա հատվածում, ▲ ~1227 մ : Կապված է Քանաքեռի հիդրոէլեկտրակայանի համակարգի հետ և ունի տեխնիկական և էներգետիկ նշանակություն։
  • Հրազդանի ձորի փոքր ջրամբարներ
    Հրազդանի կիրճի տարբեր հատվածներում ձևավորվել են փոքր ջրամբարներ և լճակներ, որոնք օգտագործվում են ոռոգման, տեխնիկական և հանգստի նպատակներով։

Կլիմայական և ռեկրեացիոն ռեսուրսներ

Երևանը գտնվում է Արարատյան դաշտի հյուսիս-արևելյան հատվածում։ Քաղաքին բնորոշ են արևային օրերի մեծ քանակը, երկարատև տաք եղանակները և համեմատաբար չոր կլիման, ինչը նպաստավոր պայմաններ է ստեղծում արևային էներգետիկայի զարգացման, հանգստի կազմակերպման համար։ Քաղաքաշինության և կանաչապատման արդյունքում Երևանում լայնորեն տարածված են նաև մարդածին (անթրոպոգեն) լանդշաֆտները՝ պուրակներ, այգիներ և անտառային գոտիներ (Հրազդանի կիրճը, Ծիծեռնակաբերդի զբոսայգին, Երևանյան լիճը), որոնք արհեստական ոռոգման միջոցով փոխում են տեղանքի միկրոլանդշաֆտային պատկերը: Ջրային համակարգերը լրացնում են նաև քաղաքի ջրային լանդշաֆտը՝ մեղմելով չոր կլիման և դարձնելով Երևանը ավելի կանաչ ու ռեկրեացիոն միջավայր ունեցող մայրաքաղաք։ Դրանք կարևոր դեր ունեն նաև Երևանի բնապատկերի ձևավորման մեջ։

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Երևանը Հայաստանի Հանրապետության գլխավոր տնտեսական, արդյունաբերական, ֆինանսական և ծառայությունների կենտրոնն է։ Մայրաքաղաքում բնակվում է շուրջ 1,084,100 մարդ, ինչը կազմում է երկրի բնակչության մոտ 36,6 %-ը։ Այստեղ է կենտրոնացած հանրապետության տնտեսական և արդյունաբերական ներուժի զգալի մասը։

Երևանը երկրի խոշորագույն արդյունաբերական և տեխնոլոգիական կենտրոնն է։ Այստեղ կենտրոնացած են բազմաթիվ արտադրական ձեռնարկություններ, գիտատեխնիկական կազմակերպություններ և նորարարական ընկերություններ։ Երևանն ունի բազմաճյուղ տնտեսություն, որն ընդգրկում է սննդի արտադրությունից և վերամշակող արդյունաբերությունից մինչև բարձր տեխնոլոգիաներն ու տեղեկատվական համակարգերը։

Արդյունաբերական զարգացում

Խորհրդային տարիներին Երևանը եղել է ԽՍՀՄ խոշոր արդյունաբերական կենտրոններից մեկը։ Քաղաքում գործել են շուրջ 200 խոշոր և միջին գործարաններ ու արտադրական համալիրներ՝ մեքենաշինության, հաստոցաշինության, քիմիական, թեթև և սննդի արդյունաբերության ոլորտներում։

Առավել հայտնի ձեռնարկություններից էին՝

  • «Նաիրիտ» քիմիական գործարանը,
  • «Պոլիվինիլացետատ» արտադրական համալիրը,
  • ԵՐԱԶ ավտոմեքենաշինական գործարանը, որոնք հայտնի էին ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ Խորհրդային Միությունում։

Խորհրդային ժամանակաշրջանում Երևանում զարգացան նաև բնական հյութերի, պահածոների, հրուշակեղենի և սննդի այլ արտադրությունները։ Քաղաքի գինու և կոնյակի գործարանների պատմությունը սկիզբ է առնում դեռևս 19-րդ դարից։ Հատկապես մեծ ճանաչում ձեռք բերեց Երևանի Արարատ կոնյակի գործարանը, որի շնորհիվ հայկական կոնյակը հայտնի դարձավ ամբողջ աշխարհում

Ժամանակակից տնտեսություն

Այսօր Երևանում գործում են սննդի, հրուշակեղենի, պահածոների, խմիչքի և ծխախոտի բազմաթիվ գործարաններ, ինչպես նաև հազարավոր փոքր և միջին ձեռնարկություններ։ Միաժամանակ, խորհրդային շրջանի մի շարք խոշոր արդյունաբերական համալիրներ, այդ թվում՝ «Նաիրիտը» և մեքենաշինական գործարանների մի մասը, ներկայումս աշխատում են սահմանափակ հզորությամբ։

Վերջին տարիներին հատկապես արագ զարգանում են՝

  • տեղեկատվական տեխնոլոգիաները,
  • բանկային և ֆինանսական ծառայությունները,
  • շինարարությունը և անշարժ գույքի շուկան,
  • զբոսաշրջությունը և սպասարկման ոլորտը։

2016 թվականի տվյալներով՝ Երևանի տնտեսության տեսակարար կշիռը հանրապետության ՀՆԱ-ի կառուցվածքում կազմել է շուրջ 52 %։
Մայրաքաղաքին բաժին է ընկել՝

Վերջին տարիներին հատկապես արագ զարգանում են՝

  • արդյունաբերության ընդհանուր ծավալի՝ 40,9 %-ը,
  • շինարարության՝ 61 %-ը,
  • մանրածախ առևտրի՝ 74 %-ը,
  • ծառայությունների ոլորտի՝ 80,6 %-ը,
  • շահագործման հանձնված բնակելի շենքերի՝ 77,6 %-ը,
  • հյուրանոցային տնտեսության օբյեկտների՝ 33,2 %-ը։

Երևանի արդյունաբերության հիմնական ճյուղերն են՝

  • սննդամթերքի և խմիչքների արտադրություն,
  • թեթև արդյունաբերություն,
  • քիմիական արդյունաբերություն,
  • դեղագործություն,
  • մետաղագործությունը և մետաղամշակում,
  • շինանյութերի արտադրություն,
  • տեղեկատվական տեխնոլոգիաներն ու բարձր տեխնոլոգիական արտադրություն։

Սննդամթերքի և խմիչքների արտադրություն

Սննդամթերքի և խմիչքների արտադրությունը Երևանի արդյունաբերության առաջատար և խոշորագույն ճյուղերից է։ Ոլորտը ներառում է ալկոհոլային խմիչքների (կոնյակ, գինի, հանքային ջրեր), կաթնամթերքի, մսամթերքի, հրուշակեղենի, պահածոների և այլ սննդամթերքի արտադրություն՝ ինչպես ներքին շուկայի, այնպես էլ արտահանման համար։

Ալկոհոլային խմիչքների արտադրություն

Երևանը հայտնի է ալկոհոլային խմիչքների՝ կոնյակի, գինու և օղու արտադրության գիգանտներով՝

  • Երևանի կոնյակի գործարան («ԱՐԱՐԱՏ» կոնյակներ)
  • Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ («ՆՈՅ» ապրանքանիշ)
  • Երևանի շամպայն գինիների գործարան

Հանքային ջրեր և ոչ ալկոհոլային խմիչքներ

Երևանը Հայաստանի խմիչքների արդյունաբերության գլխավոր կենտրոնն է, որտեղ կենտրոնացված են բազմաթիվ ընկերությունների վարչական գրասենյակները, պահեստներն ու բաշխիչ ցանցերը։ Թեև հանքային ջրերի շշալցման գործարանները հիմնականում տեղակայված են բնական աղբյուրների մոտ, մայրաքաղաքը հանդիսանում է դրանց իրացման և կառավարման հիմնական հանգույցը։ Դրանց թվում են գազավորված հանքային ջրերը և բնական աղբյուրի ոչ գազավորված ջրերը:

Հայաստանի ամենահայտնի գազավորված հանքային ջրերից են. «Ջերմուկ»-ը, «Բջնի»-ն, «Արզնի»-ն, «Դիլիջան»-ը, «Արարատ»-ը, իսկ աղբյուրի ոչ գազավորված ջրերն են, «Բյուրեղ»-ը , «Ապարան»-ը «Գառնի»-ն և «Նոյ»-ը։

Ոչ ալկոհոլային խմիչքներ

Երևանում զարգացած է ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունը, որը ներառում է գազավորված զովացուցիչ ըմպելիքներ, հյութեր, նեկտարներ, սառը թեյեր, էներգետիկ և ավանդական կաթնային խմիչքներ։

Ոլորտի առաջատար արտադրողներից են «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա»-ն, «Գրանդ Քենդի»-ն, «Սիս Նատուրալ»-ը, «Նոյան»-ը և այլ ընկերություններ։ Դրանք արտադրում են ինչպես միջազգային ապրանքանիշերի, այնպես էլ հայկական լիմոնադների, բնական հյութերի, նեկտարների, էներգետիկ խմիչքների և թանի լայն տեսականի։ «Ջերմուկ»-ը, «Բջնի»-ն, «Արզնի»-ն, «Դիլիջան»-ը, «Արարատ»-ը, իսկ աղբյուրի ոչ գազավորված ջրերն են, «Բյուրեղ»-ը , «Ապարան»-ը «Գառնի»-ն և «Նոյ»-ը։

Արտադրության զգալի մասը հիմնված է հայկական մրգերի և բնական հումքի վրա, իսկ մի շարք ապրանքատեսակներ արտահանվում են միջազգային շուկաներ։

Սննդամթերքի արտադրություն

Ոլորտի կարևոր ուղղություններից են նաև հրուշակեղենի, կաթնամթերքի, մսամթերքի և պահածոների արտադրությունը։ Արտադրության հիմքը Հայաստանի գյուղատնտեսական հումքն է, իսկ պատրաստի արտադրանքի զգալի մասը արտահանվում է արտասահմանյան շուկաներ։

Քաղցրավենիք և հրուշակեղեն. Տեղական շուկայի առաջատարը և խոշորագույն արտադրողը «Գրանդ Քենդի» ընկերությունն է, որն արտադրում է շոկոլադ, թխվածքաբլիթներ, պաղպաղակ և այլ քաղցրավենիքներ։

Կաթնամթերք. Մայրաքաղաքում և դրա հարակից տարածքներում գործում են բազմաթիվ կաթնամթերքի գործարաններ, որոնք արտադրում են պանիր, մածուն, թթվասեր և կաթ (օրինակ՝ «Դուստր Մարիաննա», «Աշտարակ Կաթ», «Թամարա»)։

Մսամթերք. Լայնորեն զարգացած է երշիկեղենի և պահածոյացված մսի արտադրությունը («Աթենք», «Մուշ», «Բարի Սամարացի» և այլք)։

Պահածոներ և մրգային վերամշակում. Հայկական մրգերի, բանջարեղենի պահածոների և մուրաբաների արտադրությամբ զբաղվում են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Երևանի պահածոների գործարանը, «Armatfood»-ը »)

Սննդարդյունաբերական ձեռնարկությունների մեծ մասը կենտրոնացված է Երևանի արդյունաբերական գոտիներում՝ հատկապես Շենգավիթ և Էրեբունի վարչական շրջաններում։

Ոլորտի առանձնահատկությունները

  • Արտադրությունը հիմնված է Հայաստանի բնական, էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսական հումքի վրա։
  • Սննդի անվտանգությունը վերահսկվում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից, որը ստուգում է բոլոր արտադրամասերի և լաբորատորիաների համապատասխանությունը ստանդարտներին։
  • Արտադրվող սննդամթերքի և խմիչքների զգալի մասը, հատկապես ալկոհոլային խմիչքները, պահածոները և շոկոլադը, արտահանվում են ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ, Եվրամիություն և այլ տարածաշրջաններ։
  • Արտադրական տարածքները և գործարանների մեծ մասը կենտրոնացված են Երևանի արդյունաբերական գոտիներում (Շենգավիթ և Էրեբունի վարչական շրջաններում ) և Կենտրոնում։

Թեթև արդյունաբերություն (Տեքստիլ և կարի արտադրություն)

Երևանի թեթև արդյունաբերությունը հիմնականում մասնագիտացած է տեքստիլի, հագուստի և տրիկոտաժի արտադրության մեջ և մեծ մասամբ աշխատում է արտասահմանյան պատվերների հիման վրա։ Մայրաքաղաքում գործում են ինչպես խոշոր, այնպես էլ միջին ու փոքր ձեռնարկություններ, ինչպես նաև ոլորտի մասնագիտական ուսումնական հաստատություններ։ Հայաստանի խոշորագույն կարի ֆաբրիկաներից է Ալեքս Տեքստիլ» (Alex Textile) , որն արտադրում է մանկական, կանացի և տղամարդու հագուստ։ Նորաձևության կենտրոններից է «Ատեքս» (Atex) ընյյյերությունը։

Քիմիական արդյունաբերություն

Երևանում քիմիական արդյունաբերությունը ձևավորվել է խորհրդային շրջանում՝ որպես ծանր և միջին արդյունաբերության կարևոր ճյուղերից մեկը։ Այն ընդգրկել է ռետինե և կաուչուկի արտադրությունից մինչև կենցաղային քիմիա և տեխնիկական նյութեր։ Այս ոլորտի ամենահայտնի ձեռնարկություններից էր «Նաիրիտ» քիմիական կոմբինատը, որը երկար տարիներ համարվել է տարածաշրջանի խոշոր արտադրական կենտրոններից մեկը։ Չնայած ներկայումս այն չի գործում նախկին ծավալներով, նրա դերը Երևանի արդյունաբերական զարգացման պատմության մեջ նշանակալի է։

Ոլորտը աստիճանաբար վերակազմավորվում է՝ անցնելով ավելի ճկուն և մասնագիտացված արտադրության մոդելի, որը միտված է ներքին շուկայի պահանջների բավարարմանը և որոշ դեպքերում նաև արտահանմանը Այսօր Երևանի քիմիական արդյունաբերությունը հիմնականում ներկայացված է փոքր և միջին ձեռնարկություններով, որոնք զբաղվում են՝

  • կենցաղային քիմիայի արտադրությամբ (լվացող, մաքրող միջոցներ),
  • ներկերի և լաքերի արտադրությամբ,
  • պլաստմասսայե և քիմիական նյութերի վերամշակմամբ, ինչպես նաև շինարարության համար քիմիական հավելանյութերի թողարկմամբ։

Դեղագործական արդյունաբերություն

Երևանը Հայաստանի դեղագործական արդյունաբերության և կրթության գլխավոր կենտրոնն է, որտեղ համակցված են տեղական արտադրությունը, դեղերի ներմուծումը և դեղատնային լայն ցանցը։

Քաղաքում գործում են մի շարք դեղարտադրող և մեծածախ ընկերություններ, ինչպես նաև դեղերի շրջանառության ոլորտում մասնագիտացված կազմակերպություններ։ Առաջատարներից են «Լիկվոր» և «Էսկո-Ֆարմ» ընկերությունները, ինչպես նաև «Վագա Ֆարմ»-ը, որը զբաղվում է ներմուծմամբ և մեծածախ մատակարարմամբ։

Ոլորտը կարևոր դեր ունի նաև կրթության և գիտության մեջ՝ ապահովելով դեղագործական մասնագետների պատրաստումը և ոլորտի շարունակական զարգացումը։

Մետաղագործություն և մետաղամշակում

Երևանը Հայաստանի դեղագործական արդյունաբերության և կրթության գլխավոր կենտրոնն է, որտեղ համակցված են տեղական արտադրությունը, դեղերի ներմուծումը և դեղատնային լայն ցանցը։

  • Smart Metal – ժամանակակից մետաղամշակման ծառայություններ՝ լազերային կտրում, ծռում, եռակցում և նախագծում։
  • Metal Design – մետաղական կոնստրուկցիաների, անգարների և ծածկերի պատրաստում ու մոնտաժում:
  • Profal Group – բազրիքների, դռների, աստիճանների և այլ մետաղական կոնստրուկցիաների արտադրություն
  • Մետաղական Կառուցվածքների Գործարան (ԲԲԸ) – շինարարական և արդյունաբերական մետաղական կոնստրուկցիաների արտադրություն։
  • RMS Group – տարբեր մետաղական կոնստրուկցիաների՝ անգարների, տաղավարների, ֆերմաների պատրաստում և այլն։
  • Metal Group – առաջարկում է մետաղական լայն տեսականի:

Շինանյութերի և երկաթբետոնե արտադրություն

Երևանը հայտնի է ոչ մետաղային հանքային ռեսուրսների առատությամբ։ Քաղաքի տարածքն ու անմիջական շրջակայքը հարուստ են շինանյութերի խոշոր պաշարներով, որոնք կարևոր դեր են ունեցել Երևանի կառուցապատման և արդյունաբերության զարգացման մեջ։

  • Տուֆ – Երևանի գլխավոր և խորհրդանշական շինանյութն է, որը հայտնի է իր գունային բազմազանությամբ՝ վարդագույն, կարմիր, սև և նարնջագույն երանգներով։ Տուֆը լայնորեն կիրառվել է քաղաքի պատմական ու ժամանակակից ճարտարապետության մեջ։
  • Բազալտ և անդեզիտ – օգտագործվում են ճանապարհաշինության, հիմքերի, երեսպատման սալիկների և տարբեր շինարարական աշխատանքների համար։
  • Հրաբխային խարամ և կրաքար – կիրառվում են թեթև բետոնի, շինարարական խառնուրդների և այլ շինանյութերի արտադրության մեջ։

Երևանում շինանյութերի, հատկապես բետոնի և երկաթբետոնե կոնստրուկցիաների արտադրությունը ներկայացված է մի շարք տեղական ձեռնարկություններով, որոնք ապահովում են անմիջական մատակարարում շինարարական նախագծերին։

Քաղաքում գործում են բետոնի և երկաթբետոնե արտադրության մի քանի խոշոր ընկերություններ, այդ թվում՝ «NLS Construction», «Բաղրամյանշին», «HSKA» և «Երկաթբետոն» ԲԲԸ։ Այս ընկերությունները արտադրում են տարբեր շինարարական տարրեր՝ պանելներ, աստիճաններ, ծածկեր, դիտահորեր և այլ կառուցվածքային բաղադրիչներ։

Գործում են նաև շինանյութերի և բնական քարի արտադրությամբ զբաղվող կազմակերպություններ, ինչպիսիք են «ՎիԷս Շին Գրուպ»-ը և «Երևանյան Բազալտ»-ը, որոնք մատակարարում են ինչպես արդյունաբերական, այնպես էլ դեկորատիվ նյութեր։ Ոլորտը համալրված է շինարարական սարքավորումների արտադրությամբ և սպասարկմամբ զբաղվող ընկերություններով, որոնք ապահովում են արտադրական գործընթացի տեխնիկական հիմքը։

Տեղեկատվական տեխնոլոգիաներ և բարձր տեխնոլոգիական արտադրություն

Երևանը Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) և բարձր տեխնոլոգիական արտադրության գլխավոր կենտրոնն է, որտեղ ձևավորվել է արագ զարգացող և արտահանման ուղղվածություն ունեցող ժամանակակից ոլորտ։Քաղաքում գործում են բազմաթիվ ՏՏ ընկերություններ, որոնք զբաղվում են ծրագրային ապահովման մշակմամբ, արհեստական բանականության լուծումներով, կիբեռանվտանգությամբ, տվյալների վերլուծությամբ և ֆինանսական տեխնոլոգիաներով (FinTech)։

Ոլորտը առանձնանում է բարձր որակավորմամբ մասնագետներով և միջազգային շուկաների հետ ակտիվ համագործակցությամբ։ Երևանը նաև բարձր տեխնոլոգիական արտադրության զարգացման կենտրոն է, որտեղ իրականացվում է էլեկտրոնիկայի, ինժեներական համակարգերի, ավտոմատացման լուծումների և ռազմական-տեխնիկական բաղադրիչների մշակում ու արտադրություն։

ՏՏ և բարձր տեխնոլոգիական ընկերություններ

Միջազգային ընկերություններ (կենտրոններ Երևանում)

  • Synopsys Armenia – կիսահաղորդիչների նախագծման և էլեկտրոնային լուծումների առաջատար միջազգային կենտրոն
  • VMware Armenia (Broadcom) – ամպային տեխնոլոգիաներ և ծրագրային լուծումներ
  • ServiceTitan Armenia – բիզնես-կառավարման ամպային համակարգեր ծառայությունների ոլորտի համար:

Հայկական ստարտափներ և տեխնոլոգիական ընկերություններ

  • PicsArt – ֆոտո և վիդեո խմբագրման համաշխարհային հարթակ
  • Renderforest – օնլայն դիզայն, անիմացիա և վիդեո ստեղծման հարթակ
  • Krisp – արհեստական բանականությամբ աղմուկի հեռացման տեխնոլոգիա

Ինժեներական և բարձր տեխնոլոգիական լուծումներ

  • Instigate / Instigate Robotics – ինժեներական համակարգեր և ռոբոտատեխնիկա
  • Team Telecom Armenia (ՏՏ ուղղություն) – թվային ծառայություններ և տեխնոլոգիական զարգացում:

Ոլորտի զարգացմանը մեծապես նպաստում են կրթական և գիտահետազոտական հաստատությունները, որոնք ապահովում են նորարարական գաղափարների և որակյալ կադրերի հոսք։ Երևանի ամենահայտնի կրթական և տեխնոլոգիական կենտրոններից է Թումո Ստեղծարար Տեխնոլոգիաների Կենտրոնը (TUMO), որը հիմնադրվել է 2011 թվականին և գտնվում է մայրաքաղաքում՝ որպես նորարարական կրթության առաջատար հարթակ։

Այն անվճար արտադպրոցական կրթական կենտրոն է՝ նախատեսված հիմնականում 12–18 տարեկան պատանիների համար, որտեղ ուսուցումը իրականացվում է ինքնուսուցման, աշխատարանների (workshops) և նախագծային լաբորատորիաների միջոցով։ Թումոն կենտրոնանում է ստեղծարար և տեխնոլոգիական ուղղությունների վրա՝ ներառելով՝ անիմացիա, ծրագրավորում. խաղերի ստեղծում,դիզայն և ռոբոտատեխնիկա և ֆիլմարտադրություն:

Երևանի Թումոն համարվում է կազմակերպության գլխավոր և առաջին կենտրոնը, որը դարձել է մոդելային օրինակ՝ հետագայում Հայաստանում և արտերկրում նման կենտրոնների բացման համար։ Այսօր Թումոն ոչ միայն կրթական կենտրոն է, այլ նաև Հայաստանի ՏՏ և ստեղծարար արդյունաբերության կարևոր զարգացման հարթակ։

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ՍՊՈՐՏ

Երևանը Հայաստանի գիտա-կրթական, մշակութային և մարզական գլխավոր կենտրոնն է՝ ձևավորելով երկրի մտավոր ու ստեղծագործական ներուժի կարևոր մասը՝ հայկական գիտության, կրթության, մշակույթի և սպորտի կարևորագույն օջախը։

Երևանում է կենտրոնացած Հայաստանի գիտական ներուժի հիմնական մասը։ Գիտական կյանքի գլխավոր կենտրոնը Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան է՝ իր բազմաթիվ գիտահետազոտական ինստիտուտներով։

Մայրաքաղաքում հատկապես զարգացած են՝

  • ֆիզիկան,
  • մաթեմատիկան,
  • աստղաֆիզիկան,
  • ինժեներական գիտությունները,
  • բժշկագիտությունը,
  • հայագիտությունն ու պատմագիտությունը։

Գիտական կադրերի պատրաստման և հետազոտական գործունեության մեջ կարևոր դեր ունեն նաև միջազգային գիտակրթական կենտրոնները, լաբորատորիաներն ու նորարարական հարթակները։

Միջնակարգ և բարձրագույն կրթություն

Այսօր Երևանում գործում են հարյուրավոր կրթական հաստատություններ՝ մանկապարտեզներից և հանրակրթական դպրոցներից մինչև համալսարաններ ու գիտահետազոտական կենտրոններ։ Երևանի ենթակայությամբ գործում է շուրջ 160 կրթական հաստատություն, այդ թվում՝ 145 հիմնական դպրոց, 11 միջնակարգ դպրոց, կույրերի երեկոյան 1 դպրոց (6–12-րդ դասարաններ), 2 հատուկ (N 2 և N 6) դպրոց (մտավոր թերզարգացում ունեցող երեխաների համար), 1 հատուկ (N 8) կրթահամալիր՝ խոսքի և մտավոր զարգացման խնդիրներ ունեցող երեխաների համար:

Երևանը հայտնի է նաև երաժշտական և մշակութային հարուստ կրթական ավանդույթներով: Քաղաքում գործում են տասնյակ երաժշտական և արվեստի դպրոցներ, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններ, նվագախմբեր և երգչախմբեր, որոնց սաներից կազմավորվել է «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը։

Գործում են նաև «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը, Յ. Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիան, «Երևան» փողային նվագախումբը, մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնը և այլ մշակութային կառույցներ։

Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում գործում են գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության կենտրոններ, որոնց սաները մասնակցում են քաղաքային, հանրապետական և միջազգային մրցույթների ու փառատոնների։ Գործում են նաև պարարվեստի մասնագիտացված դպրոցներ։

Մայրաքաղաքի գլխավոր բուհերը

Երևանում են կենտրոնացած Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների մեծ մասը։ Կարևորագույն բուհերից են՝

  • Երևանի պետական համալսարան
  • Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
  • Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան
  • Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան
  • Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան
  • Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
  • Հայաստանի ազգային ագրարային համալսարան
  • Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
  • Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
  • Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան
  • Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ

Գիտակրթական արժեքներ և առանձնահատկություններ

  • Հարգանք կրթության հանդեպ – հայկական մշակույթում կրթությունն ու գիտելիքը ավանդաբար համարվել են ազգային ինքնության և զարգացման կարևորագույն հիմքերից մեկը։
  • Հետազոտություն և պրակտիկա – կրթությունը հաճախ զուգակցվում է լաբորատոր, դաշտային և կիրառական հետազոտությունների հետ։
  • Միջազգային համագործակցություն – Երևանի բուհերն ու գիտական կենտրոնները համագործակցում են եվրոպական և միջազգային կրթական ծրագրերի ու գիտական կազմակերպությունների հետ։

ՍՊՈՐՏ

Երևանում սպորտային կյանքը ևս ակտիվ է՝ զարգացած մարզադպրոցների, ֆիթնես ակումբների և մարզական միջոցառումների լայն ցանցով։ Քաղաքում մեծ ուշադրություն է դարձվում ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ մասսայական ու մանկապատանեկան սպորտի զարգացմանը։ Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում գործում են սպորտի տարբեր ձևերի մարզադպրոցներ:

Երևանի սպորտային և մարզական կյանքի ենթակառուցվածքները

  • Մարզադպրոցներ և ակադեմիաներ
    Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում են բազմաթիվ մանկապատանեկան մարզադպրոցներ, որտեղ երեխաները անվճար հիմունքներով մարզվում են ըմբշամարտի, ծանրամարտի, բռնցքամարտի, շախմատի, աթլետիկայի, ֆուտբոլի և այլ օլիմպիական ու ոչ օլիմպիական մարզաձևերով։

    Առանձնահատուկ հաջողությունների է հասել հայկական շախմատի դպրոցը։ Հայաստանի շախմատի հավաքականը, որի հիմնական կազմը ձևավորվել է Երևանի շախմատային միջավայրում, դարձել է շախմատի օլիմպիական եռակի չեմպիոն (2006, 2008, 2012), ինչպես նաև աշխարհի և Եվրոպայի թիմային առաջնությունների բազմակի մեդալակիր։

    Երևանի խոշորագույն և հայտնի մարզահամալիրներն ու ֆիթնես կենտրոններն առաջարկում են միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններ, լողավազաններ, սպա գոտիներ և ժամանակակից մարզասարքեր:
  • Մարզահամալիրներ, մարզասրահներ և ֆիթնես ակումբներ
    Երևանում գործում են ժամանակակից խոշոր և բազմաֆունկցիոնալ սպորտային համալիրներ և մարզական կենտրոններ, որոնք առաջարկում են ֆիթնեսի, լողի, թիմային խաղերի, մարտարվեստների և առողջ ապրելակերպին ուղղված բազմաթիվ հնարավորություններ։ Գործում են բազմաթիվ մասնավոր մարզասրահներ, լողավազաններ՝ յոգայի, պիլատեսի, պարի և սպորտային խմբակներով՝ տարբեր նախասիրությունների և բոլոր տարիքային խմբերի համար։

Մասնագիտացված և պետական մարզական կառույցներ են.

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր -- Երևանի ամենամեծ մարզահամերգային համալիրն է, բաղկացած է 2 մեծ սրահներից՝ սպորտային և համերգային։ Հիմնական դահլիճն ունի 6000 նստատեղ, որն օգտագործվում է սպորտային միջոցառումների և համերգների համար, Մարզասրահն ունի 2000 նստատեղ:

Ավանի ֆուտբոլի ակադեմիա -- Ունի բազմաթիվ բնական և արհեստական խոտածածկով ֆուտբոլի դաշտեր, փակ մարզադահլիճ, լողավազան և թենիսի կորտեր։ Հարմար է թիմային մարզաձևերի և ֆուտբոլի համար։ Mika Sports Arena --- Մասնագիտացված է խաղային մարզաձևերի (բասկետբոլ, ֆուտզալ, հանդբոլ) մրցումների և պարապմունքների համար:

Մասնավոր մարզասրահներ և ֆիթնես ակումբներ

Hills Sport Complex -- Ներառում է ժամանակակից մարզասրահ, փակ լողավազան, շոգեբաղնիք, ֆիթնես և խաղահրապարակներ։

Aquatek Sports Complex — Բազմաֆունկցիոնալ սպորտային համալիր՝ միջազգային չափանիշներին համապատասխանող լողավազաններով, մაրզասրհներով և ջրային կենտրոնով։

Multi Wellness Center - Առաջարկում է ֆիթնեսի և մարզումների լայն ընտրանի, ինչպես նաև փակ ու բաց լողավազաններ և սպա կենտրոն։

Grand Sport - Ունի միջազգային չափանիշներին համապատասխանող հսկայական մարզադահլիճներ և լողավազաններ:

Gold's Gym — Բարձրակարգ սպորտային համալիր՝ միջազգային չափանիշներին համապատասխանող մարզասրահներով, լողավազաններով և ֆիթնես ծրագրերով։

Cross Sport Complex (Sports & Wellness Center) - Մարզահամալիր և առողջարարական ֆիթնես կենտրոն - Յոգա - Ջրային աէրոբիկա - Պիլատես -Սթեփ մարզում։

Reebok Sports Club Armenia — Տարածաշրջանի խոշորագույն և միջազգային չափանիշներին համապատասխանող մարզահամալիրը: Ներառում է ժամանակակից մարզասրահներ, լողավազան, սպա կենտրոն, յուրահատուկ սերֆինգի հարթակ և սաունաներ:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե

  • Օլիմպիական շարժման աջակցություն --- ՀԱՕԿ-ի շրջանակում ֆինանսավորվում են մարզիկների պատրաստման գործընթացը, ապահովում մարզումային պայմաններով և հոգում օլիմպիական հավաքականի մրցաշարային ծախսերը։
  • Միջոցառումներ և մրցաշարեր ----- Երևանը պարբերաբար հյուրընկալում է միջազգային և հանրապետական մրցաշարեր, մարզական փառատոններ ու զանգվածային միջոցառումներ։ Անցկացվում են նաև դպրոցական և ուսանողական լիգաներ, վազքի ու հեծանվային նախաձեռնություններ։
  • Միջազգային կապեր ----- Ակտիվորեն համագործակցում է այլ երկրների (օրինակ՝ Ռուսաստանի) սպորտային գերատեսչությունների հետ՝ փորձի փոխանակման և համատեղ հավաքների կազմակերպման նպատակով։

Մասսայական սպորտ և վազք

Երևանում զարգանում են բացօթյա մարզահրապարակները, վազքուղիները, հեծանվային և ակտիվ հանգստի գոտիները, որոնք նպաստում են առողջ ապրելակերպի տարածմանը բնակիչների շրջանում։

  • Երևանյան վազքարշավներ ----- Armenia Marathon հիմնադրամի կողմից Հրազդանի կիրճում և քաղաքի կենտրոնում պարբերաբար կազմակերպվում են բարեգործական և սիրողական վազքի մրցումներ։

Մասսայական հեծանվաշերթեր և տոնական վազքեր

  • Երևանյան հեծանվաշերթեր ----- Երևանում պարբերաբար անցկացվում են հեծանվային արշավներ, սիրողական մրցումներ և հեծանվավազքեր։ Քանի որ սա սեզոնային մարզաձև է, հիմնական ակտիվությունը տեղի է ունենում գարնանից մինչև ուշ աշուն։

Հեծանվային միջոցառումների հիմնական ձևաչափերն են.

Հեծանվասպորտի սիրողական մրցաշար և շերթ (Հեծանվորդի միջազգային օր) ----- Ամեն տարի հունիսի սկզբին Երևանի քաղաքապետարանը կազմակերպում է մեծ սիրողական մրցավազք։ Կենտրոնական փողոցները (Մաշտոցի պողոտա, Կորյուն, Գրիգոր Լուսավորիչ) փակվում են մեքենաների համար, և հարյուրավոր սիրողական հեծանվորդներ միասին անցնում են հատուկ երթուղի։

  • Գիշերային հեծանվավազքեր (Night Rides) ----- Ամռան ամիսներին հեծանվային տարբեր համայնքներ (օրինակ՝ Cycling in Armenia կամ YerevanRide-ի օգտատերերի խմբեր) կազմակերպում են ոչ պաշտոնական, բայց պարբերական գիշերային շրջագայություններ քաղաքի դատարկ փողոցներով։
  • Ascend Armenia (Bikepacking) ----- Միջազգային ճանաչում ունեցող, ամենամյա բազմօրյա արշավ-մրցաշար, որը սկսվում է Երևանի Հանրապետության հրապարակից և անցնում Հայաստանի լեռնային, գեղատեսիլ վայրերով (Դիլիջան, Սևան և այլն)։]

Պրոֆեսիոնալ և բաց առաջնություններ

  • Երևանի հեծանվահրապարակ (Velodrome) ----- Բագրատունյաց փողոցում գտնվող փակ հեծանվահրապարակում տարին մի քանի անգամ (օրինակ՝ մայիսին և սեպտեմբերին) անցկացվող Երևանի բաց առաջնություններ, որտեղ կարելի է գնալ որպես հանդիսատես։
  • Tour d'Arménie (Հայաստանի տուր) ----- Միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա խոշոր մրցաշար, որի փուլերից մեկը և ավարտը ավանդաբար անցնում է Երևանի փողոցներով։

ՄՇԱԿՈՒՅԹ

Երևանը Հայաստանի մշակութային կյանքի գլխավոր կենտրոնն է՝ ձևավորված հազարամյակների պատմության, քաղաքային մշակույթի և ազգային ստեղծագործական ավանդույթների հիմքի վրա։ Երևանը համադրում է պատմական ժառանգությունը և ժամանակակից արվեստը՝ պահպանելով իր դերը որպես Հայաստանի մշակութային սիրտ:

Երևանը աշխարհի հնագույն շարունակաբար բնակեցված քաղաքներից է (հիմնադրվել է մ.թ.ա. 782 թ.)։ Քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկը ներառում է ավելի քան 400 պահպանվող օբյեկտներ՝ սկսած ուրարտական ժամանակաշրջանից մինչև խորհրդային մոդեռնիզմ։ Մայրաքաղաքի բազմաշերտ մշակութային համակարգը ձևավորում է ազգային ինքնության կարևոր հիմքերից մեկը։ Երևանում գործում են բազմաթիվ թանգարաններ, պատկերասրահներ, թատրոններ, մշակութային կենտրոններ և միջազգային փառատոններ։

Մշակութային ժառանգություն

Երևանի տարածքում հաշվառված են շուրջ 401 պատմության և մշակույթի հուշարձաններ, որոնցից 288-ը պետական են, 113-ը՝ համայնքային։ Հուշարձանների ցանկը ներառում է՝

  • քարայր-կացարաններ – 33
  • խաչքարեր – 20
  • հուշաղբյուրներ – 20
  • հուշակոթողներ – 19
  • եկեղեցիներ – 6
  • առանձին կանգնած հուշարձաններ – 155

Այս բազմաշերտ ժառանգությունը վկայում է Երևանի երկարատև պատմական զարգացման և քաղաքային մշակույթի խոր արմատների մասին։

Մշակութային հաստատություններ

Երևանը հարուստ է մշակութային հաստատություններով՝ թանգարաններով, գրադարաններով, պատկերասրահներով, համերգասրահներով և թատրոններով։ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում են 72 մշակութային կազմակերպություններ, որոնց թվում՝

  • 43 թանգարան (այդ թվում՝ 16 տուն-թանգարան, 8 պատմական, 4 արվեստի, 4 գիտական, 2 բնագիտական և այլ)
  • 19 գրադարան
  • 15 պատկերասրահ
  • 22 թատրոն
  • 5 կինոթատրոն
  • 6 համերգասրահ
  • 5 ժամանցի վայրեր
  • 7 ակումբ

Թանգարաններ

Երևանը Հայաստանի գլխավոր թանգարանային կենտրոնն է, որտեղ գործում են պատմական, արվեստի, գրականության, գիտության և հուշային տասնյակ թանգարաններ։ Դրանք ներկայացնում են Հայաստանի բազմադարյա պատմությունը, մշակույթը, արվեստն ու նշանավոր գործիչների ժառանգությունը։ Երևանի թանգարանները ոչ միայն պահպանում են ազգային ժառանգությունը, այլև պարբերաբար կազմակերպում են միջազգային ցուցահանդեսներ, կրթական ծրագրեր և մշակութային միջոցառումներ:

Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան

Երևանի մշակութային ինքնության կարևորագույն կենտրոն է, որը ներկայացնում է մ.թ.ա. 782 թվականին հիմնադրված Էրեբունի-Երևան քաղաքի պատմությունը։ Այստեղ պահվում են ուրարտական ժամանակաշրջանի արժեքավոր գտածոներ, այդ թվում՝ Արգիշտի I-ի սեպագիր արձանագրությունը։ Թանգարանը գտնվում է Արին Բերդ բլրի ստորոտին, իսկ բերդի ավերակները՝ հենց բլրի գագաթին։

Մատենադարան

Երևանի ամենակարևոր մշակութային խորհրդանիշներից է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան՝ հնագույն ձեռագրերի աշխարհի խոշորագույն հավաքածուներից մեկը։ Այստեղ պահպանվում են շուրջ 23,000 ձեռագրեր և հարյուր հազարավոր արխիվային փաստաթղթեր՝ ընդգրկելով միջնադարյան գիտական, փիլիսոփայական և գրական ժառանգություն։ Մատենադարանը համարվում է համաշխարհային հայագիտության կարևորագույն կենտրոններից մեկը և տարեկան ընդունում է հազարավոր այցելուների։

Հիմնական թանգարաններ՝

  • Հայաստանի պատմության թանգարան
  • Երևանի պատմության թանգարան
  • Կոմիտասի թանգարան-ինստիտուտ
  • Սերգեյ Փարաջանովի թանգարան
  • Եղիշե Չարենցի տուն-թանգարան
  • Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան
  • Արամ Խաչատրյանի տուն-թանգարան
  • Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան
  • Ավ. Իսահակյանի տուն-թանգարան
  • Գաֆէսճեան արվեստի կենտրոն
  • Ժամանակակից արվեստի թանգարան
  • Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարան

Հուշահամալիրներ և հիշողության մշակույթ

Երևանի մշակութային միջավայրի կարևոր մասը կազմում են նաև պատմական հիշողության կենտրոնները։Քաղաքի արևմտյան հատվածում գտնվում է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր, որը հանդիսանում է համահայկական հիշողության և ազգային ինքնության կարևորագույն վայրերից մեկը։

Այստեղ գործում է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, որտեղ պահվում են պատմական փաստաթղթեր և վկայություններ։

Մայրաքաղաքի մեկ այլ կարևոր հուշահամալիր է Մայր Հայաստան հուշահամալիրը, որը նվիրված է Հայրենական մեծ պատերազմին և խորհրդանշում է հայ ժողովրդի մասնակցությունը Մեծ հաղթանակին: Այստեղ գործում է նաև «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանը :

Գրադարաններ

Երևանը Հայաստանի գրադարանային և գիտակրթական գլխավոր կենտրոնն է, որտեղ գործում են ազգային, գիտական, համալսարանական և մասնագիտացված բազմաթիվ գրադարաններ։ Դրանք պահպանում են հայկական և համաշխարհային գրավոր ժառանգությունը, ապահովում գիտական հետազոտությունների, կրթության և մշակութային կյանքի զարգացումը։ Երևանի գրադարանները միաժամանակ ընթերցանության կենտրոններ են, ինչպես նաև գիտական, կրթական և մշակութային կարևոր հարթակներ, որտեղ կազմակերպվում են ցուցահանդեսներ, գրքերի շնորհանդեսներ, գիտաժողովներ և հանրային քննարկումներ։

Հիմնական գրադարաններ՝

  • Հայաստանի ազգային գրադարան (1832թ.)
  • Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան
  • Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական քաղաքային գրադարան
  • Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գրադարան
  • Երևանի պետական համալսարանի գիտական գրադարան
  • Հայաստանի ամերիկյան համալսարանի Փափազյան գրադարան
  • Մատենադարանի գիտական գրադարան
  • Հայաստանի ազգային արխիվի գրադարան

Պատկերասրահներ և արվեստի կենտրոններ

Երևանը Հայաստանի կերպարվեստի գլխավոր կենտրոնն է, որտեղ գործում են համազգային նշանակության թանգարաններ, ժամանակակից արվեստի կենտրոններ և մասնավոր պատկերասրահներ։ Դրանք ներկայացնում են հայկական և համաշխարհային արվեստի նմուշներ՝ գեղանկար, քանդակ, գրաֆիկա, դեկորատիվ և ժամանակակից արվեստ։

Երևանի պատկերասրահներն ու արվեստի կենտրոնները տարվա ընթացքում հյուրընկալում են բազմաթիվ անհատական և խմբակային ցուցահանդեսներ, միջազգային արվեստային նախագծեր ու մշակութային միջոցառումներ՝ նպաստելով մայրաքաղաքի ստեղծագործական կյանքի զարգացմանը։

Հայտնի պատկերասրահներ՝

  • Հայաստանի ազգային պատկերասրահ (1921թ.) – Հայաստանի խոշորագույն կերպարվեստի թանգարանը, որտեղ պահվում է ավելի քան 25,000 արվեստի գործ։
  • Ժամանակակից արվեստի ինստիտուտ (1972 թ.) – ներկայացնում է ժամանակակից և մոդեռն արվեստ
  • ՆՓԱԿ (1992թ.) – ժամանակակից և փորձարարական արվեստի կարևոր հարթակ, որտեղ անցկացվում են ցուցահանդեսներ, կինոդիտումներ և մշակութային ծրագրեր։
  • Արամե պատկերասրահ (2003թ.) – ներկայացնում է ժամանակակից հայ նկարիչների և քանդակագործների աշխատանքներ։
  • Գաֆէսճեան արվեստի կենտրոն (2009թ.) – ժամանակակից արվեստի առաջատար կենտրոն, որը գործում է Կասկադ համալիրում և ներկայացնում է միջազգային ու հայկական արվեստի ցուցադրություններ։
  • Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիա. Ալբերտ և Թովէ Բոյաջյան Ցուցասրահ – կազմակերպում է դասական և ժամանակակից արվեստի ցուցահանդեսներ ու վաճառքներ։
  • Գալա Արտ – մասնագիտացած է հայկական դասական և ժամանակակից արվեստի ներկայացման մեջ։
  • Դալան արվեստի սրահ – պատկերասրահ և արհեստների կենտրոն, որտեղ ցուցադրվում են նկարներ, քանդակներ և ձեռագործ աշխատանքներ։
  • Fe պատկերասրահ – ժամանակակից հայ արվեստագետների ցուցադրությունների հայտնի հարթակ։

Թատրոններ

Երևանը Հայաստանի թատերական կյանքի գլխավոր կենտրոնն է, որտեղ գործում են ազգային, ակադեմիական, երաժշտական, դրամատիկական, մանկական և փորձարարական բազմաթիվ թատրոններ։ Մայրաքաղաքի թատրոնները ներկայացնում են ինչպես հայ բեմարվեստի հարուստ ավանդույթները, այլև ակտիվորեն համագործակցում են միջազգային մշակութային կառույցների հետ՝ բեմադրելով դասական և ժամանակակից ստեղծագործություններ։

Հայտնի թատրոններ՝

  • Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն (1922թ.)
  • Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն (1929թ.)
  • Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն (1933թ.)
  • Երևանի պետական տիկնիկային թատրոն (1935թ.)
  • Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն (1937թ.)
  • Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն (1941թ.)
  • Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն (1967թ.)
  • Երևանի պետական կամերային թատրոն (1987թ.)
  • Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն
  • Էդգար Էլբակյանի անվան թատրոն

Համերգասրահներ

Երևանը Հայաստանի երաժշտական և մշակութային կյանքի գլխավոր կենտրոնն է, որտեղ գործում են տարբեր չափերի և նշանակության համերգասրահներ։ Այստեղ անցկացվում են դասական երաժշտության համերգներ, օպերային ու բալետային ներկայացումներ, ջազային երեկոներ, միջազգային փառատոններ, ինչպես նաև համաշխարհային աստղերի հյուրախաղեր։ Քաղաքի համերգասրահները համատեղում են բարձր ակուստիկան, ժամանակակից տեխնիկական հնարավորությունները և հարուստ մշակութային ավանդույթները։

Հիմնական համերգասրահներ՝

  • Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
  • Արամ Խաչատրյանի համերգասրահ
  • Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
  • Առնո Բաբաջանյանի անվան համերգային դահլիճ
  • «Երևան» համերգասրահ
  • Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր

Երևանի խոշոր թատրոններն ու համերգասրահները ամեն տարի հյուրընկալում են հազարավոր հանդիսատեսների՝ ներկայացնելով հայ և համաշխարհային դրամատուրգիայի, օպերային ու բալետային արվեստի լավագույն նմուշները. ինչպես նաև ժամանակակից շոու - բիզնեսի աստղերի համերգները:

Կինոթատրոններ

Երևանը Հայաստանի կինոարվեստի գլխավոր կենտրոնն է, որտեղ գործում են ժամանակակից կինոթատրոններ և կինոդահլիճներ։ Այստեղ ցուցադրվում են համաշխարհային և հայկական նոր ֆիլմեր, անցկացվում են միջազգային կինոփառատոներ, պրեմիերաներ և հատուկ ցուցադրություններ։

Երևանի կինոթատրոնները տարեկան հյուրընկալում են մի շարք միջազգային և տեղական կինոմիջոցառումներ, որոնցից ամենահայտնին Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոնն է։

Հիմնական կինոթատրոններ՝

  • Մոսկվա կինոթատրոն (1936թ./1937թ.) – Երևանի ամենահայտնի և պատմական կինոթատրոնը, որը գտնվում է Շառլ Ազնավուրի հրապարակում։ Ունի մի քանի դահլիճ և բացօթյա ամառային կինոդահլիճ։
  • Cinema Star – ժամանակակից բազմասրահ կինոթատրոն «Դալմա Գարդեն Մոլ»-ում, բացվել է 2013 թվականին։
  • Կինոպարկ – «Երևան Մոլ»-ում գործող նոր սերնդի կինոթատրոն՝ 3D և պրեմիում սրահներով։
  • Հայաստան կինոթատրոն – վերակառուցված կինոթատրոն է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։

ՏՈՒՐԻԶՄ

Երևանը Հայաստանի գլխավոր զբոսաշրջային կենտրոնն է և երկրի ամենաշատ այցելվող քաղաքը։ Այն աշխարհի հնագույն մայրաքաղաքներից է, որտեղ համադրվում են հազարամյա պատմությունը, ազգային մշակույթն ու ժամանակակից քաղաքային կյանքը։

Քաղաքային միջավայր և ճարտարապետություն

Երևանի զբոսաշրջային գրավչության կարևոր բաղադրիչներից է նրա ինքնատիպ քաղաքային միջավայրը։ Քաղաքի կենտրոնական հատվածները ձևավորվել են հայ մեծ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի գլխավոր հատակագծի հիման վրա և առանձնանում են հստակ կառուցվածքով, լայն պողոտաներով, հրապարակներով ու զբոսանքի գոտիներով։ Երևանի ճարտարապետական դիմագիծը ձևավորվել է հիմնականում վարդագույն և դեղնավուն տուֆից կառուցված շենքերով, որոնց շնորհիվ քաղաքը հաճախ անվանում են «Վարդագույն քաղաք»։

1920–1950-ական թվականներին ստեղծվեց Թամանյանի հատակագծի կարևոր մասը՝ քաղաքի կենտրոնական հրապարակները, նախագծվեցին Հյուսիսային պողոտան, որը ժամանակակից Երևանի ամենակենսունակ հետիոտնային տարածքներից է Կասկադ համալիրը՝ որպես ժամանակակից մշակույթի կենտրոն,ինչպես նաև բազմաթիվ զբոսայգիներ ու ծառուղիներ, որոնք ձևավորեցին Երևանի յուրահատուկ քաղաքային միջավայրը։

Քաղաքի կենտրոնում առանձնանում են երեք գլխավոր հրապարակները՝ Հանրապետության, Ազատության և Շահումյանի:
Հանրապետության հրապարակը Երևանի գլխավոր հրապարակն է և մայրաքաղաքի վարչական կենտրոնը։ Այն նախագծվել է Ալեքսանդր Թամանյանի կողմից և հայտնի է իր միասնական ճարտարապետական համակառույցով, Հայաստանի պատմության թանգարանով և երգող շատրվաններով։

Ազատության հրապարակը գտնվում է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարևանությամբ և հանդիսանում է քաղաքի մշակութային կյանքի կարևոր կենտրոններից մեկը։ Այստեղ հաճախ անցկացվում են համերգներ, հանրային միջոցառումներ և տոնակատարություններ։

Շահումյանի հրապարակը Երևանի կենտրոնի պատմական հրապարակներից է, որը երկար տարիներ եղել է քաղաքի կարևոր հասարակական և տրանսպորտային հանգույցներից մեկը։

Բնության հուշարձաններ

  • Հրազդանի կիրճ
  • Բուսաբանական այգի
  • Երևանի անտառպարկեր
  • Դիտահարթակներ
  • Քաղաքային կանաչ գոտիներ

Պատմամշակութային հուշարձաններ

  • Էրեբունի ամրոց
  • Շենգավիթ պատմահնագիտական արգելոց
  • Կարմիր բլուր (Թեյշեբաինի)
  • Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
  • Ավանի Սուրբ Աստվածածին եկեղեցի
  • Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
  • Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցի
  • Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
  • Կապույտ մզկիթ

Հիմնական տեսարժան վայրեր

  • Հանրապետության հրապարակ
  • Մատենադարան
  • Կասկադ համալիր
  • Օպերա
  • Կինոթատրոն «Մոսկվա» և Ազնավուրի հրապարակ
  • Հյուսիսային պողոտա
  • Վերնիսաժ
  • Կարապի լիճ և զբոսայգի
  • Հաղթանակի զբոսայգի
  • Կոնդ և Փարաջանովի թանգարան

Քաղաքի խորհրդանիշներ և տրանսպորտային դարպասներ

  • Հանրապետության հրապարակ
  • Մատենադարան
  • Կասկադ համալիր

Մշակութային Երևան

Քաղաքը հարուստ է բազմատեսակ մշակութային կենտրոններով, այդ թվում՝ թանգարաններ, պատկերասրահներ, թատրոններ, կինոթատրոններ, համերգասրահներ, ակումբներ և այլն։

Հիմնական թանգարաններ

  • Մատենադարան
  • Հայաստանի պատմության թանգարան
  • Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
  • «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան
  • Երևանի պատմության թանգարան
  • Կոմիտասի թանգարան-ինստիտուտ
  • Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան
  • Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան
  • Արամ Խաչատրյանի տուն-թանգարան
  • Երվանդ Քոչարի թանգարան

Հիմանական պատկերասրահներ

  • Հայաստանի ազգային պատկերասրահ
  • Գաֆէսճեան արվեստի կենտրոն (Կասկադ)
  • Հայաստանի նկարիչների միություն
  • Ժամանակակից արվեստի թանգարան
  • Դալան արվեստի սրահ
  • Արամե պատկերասրահ
  • Գալա Արտ ցուցասարահ
  • ՍԱՐ պատկերասրահ
  • Ռուսական արվեստի թանգարան
  • Էդուարդ Իսաբեկյանի պատկերասրահ

Քաղաքային զբոսայգիներ

  • Կարապի լիճ և Օպերայի հարակից տարածք
  • Հաղթանակի զբոսայգի
  • Երևանյան լիճ

Ժամանցի վայրեր

  • Երևանի Կենդանաբանական այգի
  • Ջրաշխարհ (Water World)
  • Play City ժամանցի կենտրոն
  • Yerevan Park զվարճանքների այգի
  • Arena Bowling & Billiards Club
  • Escape Room Armenia
  • VR և ինտերակտիվ խաղային կենտրոններ

Առևտրի կենտրոններ և շուկաներ

  • Վերնիսաժ
  • ԳՈՒՄ-ի շուկա
  • Տաշիր կենտրոն
  • Երևան Մոլ, Դալմա Գարդեն Մոլ, Մեգամոլ

Տուրիզմի տեսակները

Երևանում զարգացած են զբոսաշրջության տարբեր ուղղություններ․

  • Մշակութային և ճանաչողական տուրիզմ
  • Պատմական տուրիզմ
  • Թանգարանային տուրիզմ
  • Կրոնական տուրիզմ
  • Հիշողության տուրիզմ (Memory Tourism)
  • Էկոտուրիզմ (հանգստի տուրիզմ )
  • Կրթական տուրիզմ
  • Գործարար տուրիզմ
  • Իրադարձային տուրիզմ
  • Գաստրոնոմիական տուրիզմ
  • Գինու տուրիզմ
  • Գնումների և հուշանվերային տուրիզմ
  • Ժամանցային տուրիզմ
  • Գիշերային տուրիզմ

Տարվա ընթացքում Երևանում անցկացվում են բազմաթիվ միջազգային և տեղական փառատոններ, համերգներ, մշակութային միջոցառումներ, ցուցահանդեսներ և մարզական իրադարձություններ, որոնք նպաստում են զբոսաշրջության ակտիվությանը։

Զբոսաշրջային ենթակառուցվածքներ

Երևանն ունի զարգացած զբոսաշրջային ենթակառուցվածքներ՝ հարմարեցված ինչպես անհատական, այնպես էլ խմբային զբոսաշրջության համար։

Քաղաքում գործում են բազմաթիվ հյուրանոցներ, հոսթելներ, հյուրատներ և բնակարանային կացարաններ: Զարգացած են ռեստորանային և սրճարանային ցանցերը, առևտրի կենտրոնները, զբոսաշրջային ծառայությունները և ժամանցային համալիրները։

Տրանսպորտային համակարգը ներառում է մետրո, ավտոբուսներ, միկրոավտոբուսներ, տաքսի ծառայություններ, ավտոմեքենաների վարձույթ, օդանավակայանից տաքսի կամ տրանսֆեր և այլն: Քաղաքի հիմնական զբոսաշրջային հատվածները կապված են հետիոտնային գոտիներով, հրապարակներով և զբոսաշրջային երթուղիներով։

Երևանում գործում են նաև զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններ, գիդ-ծառայություններ, տուրօպերատորներ, մշակութային կենտրոններ, թանգարաններ և թվային հարթակներ, որոնք նպաստում են քաղաքի զբոսաշրջային զարգացմանը։

ԼՈԳԻՍՏԻԿԱ

Երևանը՝ Հայաստանի գլխավոր տրանսպորտային հանգույց

Երևանը Հայաստանի Հանրապետության գլխավոր տրանսպորտային և լոգիստիկ հանգույցն է, որն ապահովում է երկրի ներքին և արտաքին հաղորդակցությունը։ Քաղաքը միավորում է հանրապետության հիմնական ավտոմոբիլային, երկաթուղային և օդային կապերը՝ կարևոր դեր ունենալով ուղևորափոխադրումների, զբոսաշրջության և տնտեսական շրջանառության մեջ։ Մայրաքաղաքում են հատվում Հայաստանի խոշոր ճանապարհները, իսկ զարգացած տրանսպորտային ենթակառուցվածքները Երևանը դարձնում են երկրի գլխավոր մուտքի և բաշխման կենտրոնը։ Այն նաև հանդիսանում է Հայաստանի մարզեր և տեսարժան վայրեր այցելելու ամենահարմար մեկնարկային կետը։

Միջազգային հաղորդակցություն

Քաղաքն ունի միջազգային օդանավակայան, երկաթուղային կայարան, և զարգացած ավտոմոբիլային ճանապարհային ցանց, որոնք ապահովում են երկրի կապը արտաքին աշխարհի հետ։

Օդային կապ

Երևանում է գտնվում Հայաստանի գլխավոր օդային դարպասը՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը, որը սպասարկում է միլիոնավոր ուղևորների և ապահովում է կանոնավոր ավիահաղորդակցություն Եվրոպայի, Ասիայի, Մերձավոր Արևելքի և այլ տարածաշրջանների հետ։

Երկաթուղային կապ

Երևանը հանդիսանում է Հայաստանի երկաթուղային ցանցի գլխավոր հանգույցը։ Երկաթուղին կապում է մայրաքաղաքը երկրի տարբեր շրջանների, ինչպես նաև Վրաստանի ուղղությամբ միջազգային տրանսպորտային ուղիների հետ։

Ավտոմոբիլային ճանապարհներ

Մայրաքաղաքից սկսվում են դեպի Հայաստանի բոլոր մարզեր, ինչպես նաև դեպի Վրաստան և Իրան տանող հիմնական միջպետական ճանապարհները։

Ցամաքային մուտք: Հայաստանի չորս սահմաններից ներկայումս ցամաքային ճանապարհով բաց են Վրաստանի և Իրանի հետ սահմանները, որոնց միջոցով իրականացվում է երկրի հիմնական միջազգային հաղորդակցությունը:

Երևանը՝ զբոսաշրջային երթուղիների մեկնակետ

Երևանը ամենահարմար մեկնարկային կետն է ՀՀ մարզեր և տեսարժան վայրեր այցելելու: Զբոսաշրջիկների համար Երևանից դեպի մարզեր լոգիստիկան բավականին մատչելի է և ճկուն, քանի որ մայրաքաղաքը հանդիսանում է ՀՀ գլխավոր տրանսպորտային հանգույցը։ Քաղաքից կան կանոնավոր ավտոբուսային, միկրոավտոբուսային և երկաթուղային կապեր դեպի մարզեր:
Երևանից դեպի ՀՀ տեսարժան վայրեր կարելի է հասնել հարմարավետ միկրոավտոբուսներով, տաքսիներով, անձնական մեքենայով կամ կազմակերպված տուրերով: Տրանսպորտային հիմնական միջոցները շարժվում են Երևանի Կենտրոնական ավտոկայանից և տարբեր մետրոների կայարաններից: Մայրաքաղաքից հեշտությամբ կարելի է հասնել երկրի ամենահայտնի զբոսաշրջային ուղղություններին՝ Սևան, Գառնի, Գեղարդ,Դիլիջան, Էջմիածին, Խոր Վիրապ, Ծաղկաձոր.Ջերմուկ, Տաթևի վանք և ճոպանուղի:

Գլխավոր կայարանները և ուղղությունները

Երևանում կա երեք հիմնական հանգույց, որտեղից միկրոավտոբուսները (մարշրուտկա) և ավտոբուսները մեկնում են մարզեր․

  • Կենտրոնական ավտոկայան (Կիլիկիա)․ Գլխավոր հանգույցն է դեպի արևմտյան և հարավային ուղղություններ (Գյումրի, Վանաձոր, Էջմիածին, Գորիս, Կապան)։
  • Հյուսիսային ավտոկայան․ Այստեղից տրանսպորտը մեկնում է դեպի Սևան, Դիլիջան, Իջևան և Ծաղկաձոր։
  • Սասունցի Դավիթ երկաթուղային կայարան․ Այս հրապարակից մեկնում են միկրոավտոբուսներ դեպի Արարատի մարզ (Խոր Վիրապ) և Վայոց Ձոր (Եղեգնաձոր, Ջերմուկ)։

Երկաթուղային տրանսպորտ

  • Երևան - Գյումրի․ Սա տուրիստների համար ամենահարմարավետ և սիրված երթուղին է։ Գործում են ժամանակակից, արագընթաց և կոնդիցիոներով հագեցած էլեկտրագնացքներ, որոնք տեղ են հասնում ընդամենը 2 ժամում։ Երևան-Գյումրի արագընթաց գնացքի տոմսերը կարելի է գնել առցանց՝ Հարավկովկասյան երկաթուղու պաշտոնական կայքից (railway.am)։
  • Ամառային սեզոնային գնացքներ․ Ամռանը գործում է նաև Երևան-Սևան ուղղությունը, որը հիանալի տարբերակ է լճափնյա հանգստի մեկնողների համար։

Տուրիստական տրանսպորտ (Շաթլներ)

Երևանի կենտրոնից (Հանրապետության հրապարակ, Նալբանդյան փողոց) բազմաթիվ տուրիստական ընկերություններ կազմակերպում են ամենօրյա էքսկուրսիաներ դեպի Հայաստանի հայտնի տեսարժան վայրերը։ վայրեր (Գառնի, Գեղարդ, Տաթև, Ծաղկաձոր):

Քաղաքային տրանսպորտ

Երևանում գործում է զարգացած հասարակական տրանսպորտի համակարգ, որը ներառում է մետրոպոլիտեն, ավտոբուսներ, տրոլեյբուսներ, միկրոավտոբուսներ և տաքսի ծառայություններ։ Քաղաքի բոլոր հիմնական թաղամասերը կապված են կենտրոնի հետ, իսկ հասարակական տրանսպորտը զբոսաշրջիկների համար մատչելի և հասանելի է։

Երևանում գործող հասարակական տրանսպորտի տեսակները.

Մետրոպոլիտեն
Ավտոբուս
Տրոլեյբուս
Միկրոավտոբուս /Երթուղային տաքսի/
Տաքսի

Մետրոպոլիտեն

Երևանի մետրոպոլիտենը (Կարեն Դեմիրճյանի անվան) քաղաքի ամենաարագ և հարմարավետ տրանսպորտային միջոցներից է։ Այն ունի 10 կայարան և կապում է քաղաքի հյուսիսային, կենտրոնական և հարավային հատվածները՝ ապահովելով արագ տեղաշարժ և հնարավորություն տալով խուսափել փողոցային խցանումներից։

Հիմնական տվյալներ

  • Աշխատում է ամեն օր՝ 06:00–23:00
  • Գնացքները շարժվում են միջինը 5–15 րոպե պարբերականությամբ
  • Ուղեվարձը՝ 150 դրամ
  • Վճարումը հնարավոր է կատարել QR կոդով կամ ավանդական մետրոյի ժետոններով

Զբոսաշրջիկների համար կարևոր կայարաններ

  • «Հանրապետության հրապարակ»
  • «Երիտասարդական» (Օպերա և Կասկադ)
  • «Մարշալ Բաղրամյան» (Սիրահարների այգի)

Ավտոբուսներ

Երևանի ավտոբուսային ցանցը հանդիսանում է քաղաքի հասարակական տրանսպորտի հիմնական բաղադրիչներից մեկը և ապահովում է կապ բոլոր վարչական շրջանների միջև։ Ավտոբուսային երթուղիները սկսվում են քաղաքի ծայրամասերից և հասնում կենտրոն՝ ձևավորելով ամբողջական քաղաքային ցանց։

Հիմնական առանձնահատկություններ

  • Ժամանակակից MAN և Zhongtong ավտոբուսներ
  • Օդորակում և անվճար Wi-Fi
  • Ցածրահատակ սրահներ՝ հասանելի բոլոր ուղևորների համար
  • Տեսահսկման համակարգեր և անվտանգություն
  • Հիմնականում աշխատում են 07:00-ից մինչև 23:00։
  • Ավտոբուսները կանգնում են բացառապես սահմանված կանգառներում։
  • Գործում է միասնական էլեկտրոնային վճարման համակարգ
  • Մեկ ուղևորության արժեքը կազմում է 150 դրամ:
  • Վճարումը հնարավոր է կատարել QR-կոդերով (տերմինալներից տպված կամ «Telcell Wallet» հավելվածով), ինչպես նաև տրանսպորտային քարտերով և բանկային անկոնտակտ քարտերով:
  • Ավտոբուսային երթուղիները՝ http://marshrut.info/

Օդանավակայանի էքսպրես երթուղի

Թիվ 211 ավտոբուս: «Զվարթնոց» օդանավակայան — Ֆրանսիայի հրապարակ (Օպերա)։ Սա շուրջօրյա էքսպրես գիծ է զբոսաշրջիկների համար, որն ուղիղ կապում է օդանավակայանը քաղաքի սրտի հետ։ Երթուղիների ամբողջական ցանկին, քարտեզներին և չվացուցակներին մանրամասն կարող եք թարմացված տարբերակով ծանոթանալ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի բաժնում

Տրոլեյբուսներ

Երևանի տրոլեյբուսային ցանցը գործում է 1949 թվականից և հանդիսանում է քաղաքի հասարակական տրանսպորտի ավանդական բաղադրիչներից մեկը։ Տրոլեյբուսները սպասարկում են քաղաքի մի շարք հիմնական ուղղություններ՝ ապահովելով հարմարավետ, անվտանգ և էկոլոգիապես մաքուր փոխադրումներ։

Ուղեվարձ և վճարում

  • Ուղեվարձը կազմում է 150 դրամ:
  • Վճարումը կատարվում է տրոլեյբուսի սրահում տեղադրված վավերացուցիչների (validator) միջոցով։

Առանձնահատկություններ

  • Էկոլոգիապես մաքուր էլեկտրական տրանսպորտ
  • Ժամանակակից ցածրահատակ շարժակազմ
  • Օդորակման և տեղեկատվական համակարգեր
  • Հարմարեցված է սահմանափակ շարժունակություն ունեցող ուղևորների համար

Միկրոավտոբուսներ (երթուղային տաքսիներ)

Միկրոավտոբուսները («մարշրուտկաներ») 12-15 տեղանոց, սպասարկում են քաղաքի տարբեր ուղղություններ և ապահովում են արագ տեղաշարժ քաղաքային երթուղիներով։ Սրանք երկար տարիներ եղել են Երևանի հասարակական տրանսպորտի հիմնական բաղադրիչներից։ Երթուղային տաքսիները հարմար են նրանով, որ քաղաքի ցանկացած կետից դրանց միջոցով կարելի է արագ հասնել նպատակակետ: Ուղեվարձը կազմում է 150 դրամ:

Տաքսի ծառայություններ

Երևանում գործում են բազմաթիվ տաքսի ծառայություններ, որոնք ապահովում են արագ և հարմարավետ տեղաշարժ քաղաքի բոլոր հատվածներում։ Տաքսի կարելի է պատվիրել հեռախոսով, բջջային հավելվածների միջոցով կամ կանգնեցնել քաղաքի մարդաշատ հատվածներում։ Առավել տարածված են առցանց հարթակների միջոցով աշխատող ծառայությունները, որոնք լայնորեն օգտագործվում են ինչպես տեղացիների, այնպես էլ զբոսաշրջիկների կողմից։ Համեմատաբար մատչելի սակագների շնորհիվ տաքսին Երևանում համարվում է տեղաշարժի ամենահարմար միջոցներից մեկը։ Բազմաթիվ զբոսաշրջիկներ մարզեր այցելելու համար ևս օգտվում են տաքսիներից, հաճախ տաքսի են պատվիրում խմբերով՝ նույնիսկ հեռավոր մարզեր գնալու համար (օրինակ՝ Սյունիք)։

Տրանսպորտային խորհուրդներ

  • Մարզեր մեկնող որոշ տաքսիներ աշխատում են Shared Taxi (ուղևորակից տաքսի) սկզբունքով։ Դրանք սովորաբար սպասում են մի քանի ուղևորի և մատչելի գնով մեկնում համապատասխան ուղղությամբ։
  • Մարզային միկրոավտոբուսները հաճախ ունեն սահմանափակ բեռնախցիկ։ Մեծ չափի ուղեբեռի դեպքում հնարավոր է պահանջվի լրացուցիչ վճար, ուստի ցանկալի է նախապես ճշտել պայմանները։
  • Carsharing և վարձույթ․ Երևանում գործում են նաև միջազգային և տեղական մեքենաների վարձույթի ծառայություններ և Get-Car տիպի հավելվածներ, ինչը թույլ է տալիս ինքնուրույն ճանապարհորդել Հայաստանի տարբեր մարզերով և լեռնային ճանապարհներով։

Տեսարժան վայրերի հասանելիություն

Երևանի հիմնական տեսարժան վայրերը՝ Մատենադարանը, Կասկադը, Օպերայի և բալետի թատրոնը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանը և այլուր,, հեշտությամբ հասանելի են ոչ միայն տուրիստական, այլև հասարակական տրանսպորտով, տաքսի ծառայություններով, և անգամ ոտքով՝ քաղաքի կենտրոնական հատվածներից։